00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը գրանցեց առաջին հաղթանակը Ազգերի լիգայի մրցաշարում

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн
Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի մրցաշարը Հայաստանի հավաքականը մեկնարկեց Լիխտենշտեյնի հետ խաղը հաղթելով:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ինչպես և սպասվում էր Հայաստանի հավաքականը խաղի սկզբից վերցրեց նախաձեռնությունն ու անմիջապես նետվեց առաջ: Զգացվեց, որ մեր թիմը շատ լավ ու, կարելի է ասել, հաղթական է տրամադրված:

Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների ֆուտբոլի առաջնություն. թարմացվող

Առջևի գծում գործող Մարկոս Պիզզելլին մի քանի դրվագներում անհանգստացրեց մրցակցի դարպասապահին իր վտանգավոր հարվածներով: Հենրիխ Մխիթարյանն էլ իր հերթին, անհատական անցումից հետո կարող էր բացել հաշիվը: Սակայն եղավ դրվագ, երբ հյուրերն էին մոտ նման հաջողությանը: Մերոնք պաշտպանությունում դիրքային սխալ թուլ տվեցին ու վերջին պահին Գոռ Մալաքյանը կարողացավ փակել դեպի մեր դարպասն ընթացող գնդակի ճանապարհը:

Ի վերջո՝ մեր հավաքականը կարողացավ իր առավելությունը վերածել նյութականի: Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո Մարկոս Պիզզելին ընդունեց գնդակն ու նշան բռնելով դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ: Սակայն մեր ուրախությունը տևեց երեք րոպե: Պաշտպանությունում հերթական ձախողումը հնարավորություն տվեց Լիխտենշտեյնի հավաքականին խփել պատասխան գնդակը:

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները Ազգերի լիգայի գավաթի  մրցաշարի խաղին են նախապատրաստվում - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են մարզվում Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները դժվար խաղից առաջ. տեսանյութ

Հավաքականի կազմում ձախ եզրային պաշտպանի դիրքում հանդես եկող Արմեն Մանուչարյանը պարզապես չհասցրեց մրցակցի հետևից, նույնը կրկնվեց նաև Գոռ Մալաքյանի հետ, ու հետևեց արդյունավետ փոխանցումը դեպի հարձակման կենտրոն, որտեղ էլ մեր պաշտպանները ուղղակի չհասցրեցին փակել Սանդրո Վոլֆինգերին:

Այսպիսով` ունենալով տարածքային ու խաղային առավելություն ու գերազանցելով մրցակցին բոլոր գործոններով մեր թիմը մինչև ընդմիջում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Չնայած առաջին կեսի վերջնամասում Մարկոս Պիզզելին ու Կառլեն Մկրտչյանը կարող էին նոր փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Կարճ ասած ինչպես և սպասվում էր Լիխտենշտեյնը պաշտպանվում էր ամբողջ կազմով ու ունակ էր վտանգավոր հակագրոհել: Երկրորդ կեսում մեր հավաքականի խաղում երկար ժամանակ ինչ-որ բան չէր ստացվում: Համենայն դեպս՝ խաղից անցել էր մեկ ժամ, բայց մեր ընտրանու գործողություններում  չկար մի բան, որը անակնկալ կլիներ մրցակցի համար:

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստան–Լիխտենշտեյն խաղից առաջ. ինչպե՞ս հասնել հաղթանակի

Խաղում կտրուկ ամեն ինչ կարող էր փոխվել հանդիպման ավարտից 20 րոպե առաջ: Բայց մեր առաջատար Հենրիխ Մխիթարյանի նշակետից կատարված հարվածը հետ մղեց Լիխտենշտեյնի դարպասապահը: 11 մետրանոցը չիրացնելուց հետո Մխիթարյանը ևս երկու անգամ մոտ էր դարպասը գրավելուն, բայց մեկ դեպքում գնդակը հետ մղվեց դարպասաձողից, մեկ անգամ էլ հարվածը շեղ ստացվեց:  Իսկ խաղի 75-րդ րոպեին հյուրերը մնացին տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվեց Լիխտենշտեյնի ավագ Միկելե Պոլվերինոն: Եվ մերոնք անմիջապես իրացրին թվային առավելությունը: Ճիշտ է գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, բայց ամեն ինչ պարզապես «կատարեց» Արազ Օզբիլիսը: Մեր ֆուտբոլիստը ֆանտաստիկ խաբսերով անցավ պաշտպանին ու վերջնական հարվածի դուրս բերեց թիմակցին: Այս գնդակը հաղթանակ բերեց մեր թիմին: Իսկ սեպտեմբերի 9-ին մեր մրցակիցն արդեն Մակեդոնիայի ընտրանին է լինելու: Հուսանք, որ այդ խաղում էլ կունենանք հաղթական գնդակ:

Լրահոս
0