00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Լիխտենշտեյն խաղից առաջ. ինչպե՞ս հասնել հաղթանակի

© Sputnik / Asatur YesayantsТренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн
Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին խաղի ու խաղի կազմակերպման հնարավոր տակտիկայի վերաբերյալ իր կանխատեսումներն է ներկայացնում Sputnik Արմենիայի սպորտային վերլուծաբան Խաչիկ Չախոյանը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի—Sputnik, Խաչիկ Չախոյան. Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի առաջին խաղում մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Այս զույգի ֆավորիտը բոլորի կողմից համարվում է մեր հավաքականը: Սակայն մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները համարում են, որ իրենց սպասվում է դժվարին խաղ «Հանրապետականում»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ ՈՒԵՖԱ–ի Ազգերի լիգայի խաղից առաջ (որը տեղի կունենա 2018թ–ի սեպտեմբերի 7)։ Երևան - Sputnik Արմենիա
Խաղից մեկ օր առաջ. Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները մարզվում են. լուսանկարներ

Ազգերի լիգան յուրահատուկ մրցաշար է, որ բոլոր հավաքականներին տալիս է հնարավորություն Եվրոպայի առաջնության ուղեգիր վաստակելու համար: Հետևաբար` բոլորն էլ ձգտելու են հաղթանակի հասնել նախ յուրաքանչյուր խաղում, ապա խմբում, ապա նաև փլեյ օֆֆ-ում:

Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ, ամենայն հավանականությամբ, նախընտրելու է հարձակողական ֆուտբոլը: Ճիշտ է Վարդան Մինասյանը շատ ժամանակ չի ունեցել  թիմի խաղի մեջ լուրջ շտկումներ անելու համար: Հավաքականը մարզվում է սեպտեմբերի 2-ից: Բայց մյուս կողմից էլ մեր մարզչական շտաբը շատ լավ ծանոթ է հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին: Բնական է, որ առաջնային է դառնում յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական պատրաստվածությունը: Այս առումով խնդիրներ հավաքականում կարող են լինել:

Ինչպես և հավաքականի շատ խաղերում՝ Վարդան Մինասյանի առջև ծառացած է մեկնարկային կազմում ձախ պաշտպանի ընտրության խնդիրը: Պարզ է, որ այս օրերի ընթացքում Մինասյանը այս դիրքում արդեն փորձարկումներ արել է: Համենայն դեպս՝ հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում խաղացել է Արտակ Եդիգարյանը: Բայց դա չի նշանակում, որ Մինասյանը ընտրելու է հենց Եդիգարյանին: Պարզապես պաշտպանության գծի մյուս խաղացողները, բացառությամբ Հովհաննես Համբարձումյանի, կենտրոնական պաշտպաններ են: Ճիշտ է վերջերս Տարոն Ոսկանյանն էլ «Ալաշկերտում», երբեմն, խաղում է աջ եզրում: Ինչպես ասում են՝ ընտրությունը մարզչինն է: Բացի այդ, վնասվածքի պատճառով մեր հավաքականի ճամբարը լքել է Հրայր Մկոյանը:

Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян на пресс-конференции (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Յուրա Մովսիսյանը չի խաղա Հայաստանի հավաքականում. մարզիչը խոսեց առաջիկա խաղերի մասին

Վարդան Մինասյանը հիմնականում սիրում է խաղալ 4-2-3-1 մարտավարությամբ: Ճիշտ է մարտավարության ընտրությունը կախված է նաև մրցակցից, բայց Լիխտենշտեյնի հետ խաղում այս մարտավարությունը կարող է շատ լավ աշխատել: Հենակետային գոտում ընտրելով Արտակ Գրիգորյանին ու Գոռ Մալաքյանին՝ մարզիչը կարող է ենթահարձակվողի դիրքում օգտագործել Մարկոս Պիզզելիին, հարձակման աջ եզրից դեպի կենտրոն տեղափոխություններով՝ Հենրիխ Մխիթարյանին, և վերջապես ձախից՝ Գևորգ Ղազարյանին: Իսկ առջևի գծում կարող են խաղալ և՛ Արթուր Սարկիսով, և՛ Սարգիս Ադամյանը:

Բայց  չմոռանանք, որ հավաքականի կազմում իրեն արդեն կարողացել է դրսևորել Իվան Յագանը: Այսինքն` եզրերից մեկում կարող է խաղալ հենց Յագանը և այդ դեպքում արդեն կարող է խաղային լրիվ այլ սխեմա գործել: Անկախ ամեն ինչից թվում է, որ Հայաստանի հավաքականի խաղը ունենալու է հարձակողական ուղղվածություն, հակառակ դեպքում, եթե Լիխտենշտեյնի հետ մենք այդպես չխաղանք, այդ դեպքում ու՞մ հետ այդպես խաղանք:

Բնականաբար, հաշվի առնելով թիմերի իրական հնարավորությունները, խաղային ու տարածքային առավելությունը  պետք է, որ լինի մեր թիմի կողմը: Սակայն առաջնային է դառնալու գոլային պահեր ստեղծելն ու օգտագործելը:

Լիխտենշտեյնի հավաքականը հիմնականում մտածելու է պաշտպանվելու մասին, երբեմն դիմելով նաև երկշերտանոց ու զանգվածային պաշտպանությանը: Բայց դա չի նշանակում, որ մերոնք պետք է չզգուշանան մրցակցի գրոհներից: Լրիվ հակառակը, մրցակիցը կարող է օգտվել սխալից ու արագ տեղափոխվել պաշտպանությունից հարձակման, ընդ որում՝ օգտագործելով 3-4 ֆուտբոլիստներ:

Հուսանք, որ Հայաստանի հավաքականը կհաղթահարի մեկնարկային արգելքն ու հաղթական տրամադրությամբ կմոտենա Մակեդոնիայի հետ խաղին:

Լրահոս
0