00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի թիմն ուզում է «սանձել» գերտերություններին. փորձագետը` ռիսկային խաղի մասին

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи
Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը համոզված է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը կարող է շրջադարձային լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանի այցը Ռուսաստան. ինչպես հարթել սուր ծայրերը` «չխաբելով» աշխարհի ուժեղագույններին

Փորձագետը վստահ է` թեև կառավարության անդամները պնդում են, որ Մոսկվայի հետ տարաձայնություններ չկան, սակայն խնդիրեր, այնուամենայնիվ, կան, և առաջիկա հանդիպումը կա՛մ կլուծի դրանք, կա՛մ ավելի կխորացնի` ընդհուպ մինչև դաշնակցային կապերի խզում։

Նա կարծում է, որ հանդիպման օրակարգում առաջնային է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու և կալանավորելու հարցը։ Հիշեցնենք, որ Խաչատուրովի դեմ քրեական գործ է հարուցվել 2008 թվականին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

«Որպես ՀԱՊԿ հիմնադիր՝ ռուսները համարում են, որ Խաչատուրովի դեմ գործ հարուցելով՝ խաղում են կառույցի հեղինակության հետ։ Մամուլում ասում են՝ հետ կանչեիք Խաչատուրովին, հետո ձեզ մոտ՝ որպես միայն ՀՀ քաղաքացի, ինչ ուզում էիք, անեիք, բայց հիմա դուք փորձում եք դատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին»,- ասաց քաղտեխնոլոգը։

Փորձագետի խոսքով` հանդիպման ժամանակ կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը` հաշվի առնելով, որ այս ընթացքում Վլադիմիր Պուտինը 3 անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նրա կարծիքով` Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները կարող են սրել Արցախի իրավիճակը։

Քոչարյանի կարծիքով` Հայաստանի հարաբերությունները հարթ չեն նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Քոչարյանը կարծում է, որ վարչապետի թիմը փորձում է «սանձել» գերտերություններին, բայց հայտնի չէ` նրանք կկարողանան առանց կորուստների դուրս գալ, թե ոչ։ Նրա խոսքով` Փաշինյանի թիմը պետք է հասկանա, որ գերտերությունների հետ խաղերը սովորաբար վատ ավարտ են ունենում։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու էր Պուտինը շնորհավորել Քոչարյանին. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի նման երկրները երբեք չեն ադապտացվելու Հայաստանին, հատկապես, եթե տնտեսապես կախված ենք դրանցից», — ասաց փորձագետը։

Քոչարյանը նաև լուրջ տնտեսական սպառնալիքներ է տեսնում։ Նա չի բացառում, որ կարող են բարձրանալ գազի սակագները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ ՀՀ վարչապետի առաջիկա այցը երրորդը կլինի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ակցիայի ցրելու մասին գործը, հայտնել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, թե քաղաքական վենդետա չի լինելու։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Մոսկվան չի արել մի բան, որը կարելի է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ անվանել։ ՀՀ կառավարության անդամներն ու Փաշինյանն ինքը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան։

Լրահոս
0