00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի այցը Ռուսաստան. ինչպես հարթել սուր ծայրերը` «չխաբելով» աշխարհի ուժեղագույններին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղաքական գործիչներից ոմանք կարծում են, որ նոր իշխանությունը սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում և այժմ ստիպված է հաշտեցման ուղիներ փնտրել։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունը մի շարք կոպիտ սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում և այժմ ստիպված է «հաշտեցման եզրեր» գտնել։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Մինչ օրս Հայաստանը հստակ մշակած արտաքին քաղաքական դոկտրին չունի։ Մե՛կ ներկայանում ենք որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, մե՛կ Եվրոպա ենք գնում։ Իսկ նոր իշխանությունների անփորձ լինելը միայն բարդացրեց իրավիճակը», — նշեց քաղաքական գործիչը։

Նա կրկին անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցած քրեական գործին (նրան մեղադրում են 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու փորձ իրականացնելու մեջ)։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ դա Երևանի կոպտագույն սխալն էր։

«Մինչ օրս չեմ հասկանում` ինչո՞ւ էր պետք հարաբերություն փչացնել Ռուսաստանի հետ` քրեական գործ հարուցելով միջազգային դասի չինովնիկի նկատմամբ։ Կամ ինչո՞ւ էր պետք գիշերվա 12-ին ներխուժել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղու» 100% դուստր ընկերությունն է) ընկերության գրասենյակը։ Մի՞թե բոլոր այդ հարցերը հնարավոր չէր լուծել նորմալ ճանապարհով, երկխոսության միջոցով», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ստիպված է Մոսկվա մեկնել և փորձել հարթել երկկողմ հարաբերությունների սուր ծայրերը։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու էր Պուտինը շնորհավորել Քոչարյանին. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Դեմկուսի առաջնորդը հակաարդյունավետ է համարում աշխարհի ուժեղագույններին «խորամանկելու» փորձը։ Ընդ որում` Սարգսյանը հույս ունի, որ կողմերը սեպտեմբերի 8-ին նախատեսված բանակցությունների ընթացքում կկարողանան ստանալ կուտակված հարցերի պատասխանները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ ՀՀ վարչապետի առաջիկա այցը երրորդը կլինի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Լրահոս
0