00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանցլերն ու միլիոնատերը. ինչո՞վ են նման Մերկելի և Բիլզերյանի երևանյան այցերը

© Sputnik / Aram NersesyanДен Билзерян на площади Республики (27 августа 2018). Еревaн
Ден Билзерян на площади Республики (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նախորդ շաբաթվա ավարտն ու այս շաբաթվա սկիզբը երկու կարևոր այցելություններով նշանավորվեցին։ Սկզբում ակնկալվող իրարանցում առաջացրեց Գերմանիայի կանցլերի այցը, իսկ երկուշաբթի մեզ երջանկացրեց տարօրինակ համբավ ունեցող ամերիկահայ միլիոնատերը։ Երկու դեպքում էլ սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ և մի շարք լուսանկարներ հայտնվեցին։

Գերմանիայի կանցլերի այցելությունը, առավել ևս, որ այն առաջինն է, անկասկած մեծ իրադարձություն է ցանկացած երկրի համար, անկախ աշխարհաքաղաքականության մեջ նրա ունեցած դերից և տնտեսական զարգացման մակարդակից։ Նույնիսկ, եթե այդ այցը տարածաշրջանային այցելության մաս է կազմում, Անգելա Մերկելին ողջունել սեփական երկրում հազվագյուտ ամենքին չի հաջողվում։

Канцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը՝ Մերկելից հետո

Այլ հարց է, որ այդ այցը սոցցանցերում բուռն հույզերից բացի գործնական արդյունք գրեթե չունեցավ. սովորական հանդիպում, որտեղ որևէ կարևոր բան չի քննարկվել և,  հետևաբար, լուծում չի ստացել։ Թեև որևէ այլ բան ո՛չ ակնկալվում էր, ո՛չ էլ կանխատեսվում։

Մերկելը Երևանում ազատ ժամանակ շատ ուներ, այնքան, որ նա կարողացավ ժողովրդի մեջ դուրս գալ, զբոսնել Հյուսիսային պողոտայում, լուսանկարվել, հաղորդակից լինել հայկական նոր իրողություններին։ Թեև, իհարկե, մենք միշտ էլ հյուրասեր ազգ ենք եղել, ինչպես նախորդ իշխանության ժամանակ, այնպես էլ՝ նոր և նույնիսկ՝ ԽՄԿԿ կենտկոմի դիկտատուրայի տարիներին։

Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ հայկական մամուլում ավելի մեծ ուշադրություն է դարձվում Թբիլիսի և Բաքու՝ Մերկելի այցելության գործնական արդյունքներին, քան երևանյան այցին։ Եվրոպան դեռ հետևում է Երևանին` սա Բրյուսելում վերջերս հնչած Հին Աշխարհի դիրքորոշումն էր, և այդ օրից դեռ քիչ ժամանակ է անցել, որպեսզի դիրքորոշումը փոխվի։

Գումար մենք չենք խնդրել, ինչը լավ է։ «Երբեք և ոչինչ մի՛ խնդրեք։ Երբեք և ոչինչ. և հատկապես նրանցից, ովքեր ձեզնից ուժեղ են։ Անձամբ կառաջարկեն և անձամբ էլ կտան», – Միխայիլ Աֆանասևը ճշմարտացի էր իր պնդման մեջ։

Ճիշտ է, որպեսզի «անձամբ տան», պետք է որևէ շահագրգռող բան ունենաս. այս ուղղությամբ էլ հենց պետք է աշխատել։

Բայց, իհարկե, Մերկելի այցը նշանակալի չէր։ Թող որ այն պրակտիկ շահ չուներ` գումար, պայմանագրեր և այլն, սակայն մարդասիրական առումով այդ այցի նշանակությունը դժվար է թերագնահատել։ Երբ քո երկիր են ժամանում Գերմանիայի մակարդակի երկրների առաջնորդներ, դա ոչ միայն խորհրդանիշ է, այլ, անկասկած, դրական մեսիջ։ Չէ՞ որ այն արտահայտությունը, որոնք այլ իրավիճակում և այլ մասնակիցների հետ կարող էին «հերթապահ» համարվել, Մերկելի շուրթերում այլ կշիռ և նշանակություն են ստանում։

Канцлер Германии Ангела Меркель прогулялась по Еревану с президентом Саркисяном, премьером Пашиняном и Анной Акопян - Sputnik Արմենիա
Սելֆի և երեկոյան զբոսանք Երևանում. ի՞նչ տվեց Մերկելի այցը Հայաստանին

Առավել ևս արժեքավոր էր Էջմիածնում Մերկելի և Կաթողիկոսի հանդիպումը, որը, սակայն, Հյուսիսային պողոտայում արված ինքնանկարների ֆոնին մեծ ուշադրության չարժանացավ։ Տեղի մամուլը, եթե նույնիսկ այն լուսաբանել է, ապա պաշտոնական հաղորդումների կցկտուր խոսքերից այն կողմ չի անցել, բայց, ափսոս, Էջմիածնում նրա զրույցը մեծ ուշադրության և մանրակրկիտ վերլուծության էր արժանի։ Թեև հասկանալի է, թե ինչու մենք անցանք այս հանդիպման կողքով՝ ամաչկոտ հայացք գցելով, կներեք, եկեղեցու վրա խայտառակ  հարձակումների պատմություններից հետո։

Իսկ երկուշաբթի մեզ ուրախացրեց Դեն Բիլզերյանը, որը ոչ միանշանակ վերաբերմունք է առաջացնում։ Լուրեր շրջանառվեցին թմրանյութերի, նրա բազմաթիվ կանանց, պոկեր խաղալու և նրա ունեցվածքի մասին…

Վերջինի մասին խոսելիս, պետք է նշել, որ մենք Բիլզերյանից ավելի հարուստ մարդիկ ունենք, այնպես որ այս հարցում որևէ զարմանալի բան չկա։

Իսկ ինչ վերաբերում է մնացածին` ապա ում ինչ գործն է, թե որքան մարիխուանա  է ծխում մարդը (եթե ծխում է), որքան հաճախ է փոխում կանանց իր հարեմում և որքա՞ն է նրա ամենախոշոր տանուլը։ Հետաքրքրական է, հասկանում եմ, սակայն դատավորի դեր ստանձնել, պետք չէ. եթե ամերիկյան արդարադատությունը իր համար որևէ հետաքրքիր բան չի տեսնում Բիլզերյանի վարքում, ապա մենք առավել ևս նրա վարքի օրենքի տառին համապատասխանելի լինելը չպետք է ստուգենք։

Ден Билзерян с подружкой Сайлен Медейрос в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դեն Բիլզերյանի «արկածները» Հայաստանում և նրա ընկերուհու օդային համբույրը. լուսանկարներ

Մարդը պատմական հայրենիք է ժամանել, հայկական անձնագրի տեսքով բացառիկ հուշանվեր ստացել, և նույնիսկ հաշվառման կանգնել զինկոմիսարիատում, ինչն արդեն էկզոտիկայից վեր է։  Ի դեպ, իր այդ քայլով նա օրինակ ծառայեց շատերին, ովքեր նույնպես լավ կլիներ նման բյուրոկրատական ընթացակարգ  անցնեին։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիությանը, ապա կհանդգնեմ հիշեցնել, որ ծննդով հայերին այն պարզեցված (արագացված) կարգով է տրամադրվում, այնպես որ՝ այստեղ ևս որևէ զարմանալի բան չկա։ Համենայն դեպս, մեր երկրի քաղաքացի է դարձել մի մարդ, որն անգործ չէ և միևնույն ժամանակ ուզածի պես է ապրում։

Ոմանք պոկեր են խաղում, ոմանք էլ՝ նարդի։

Լրահոս
0