00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սելֆի և երեկոյան զբոսանք Երևանում. ի՞նչ տվեց Մերկելի այցը Հայաստանին

© Photo : Facebook/ Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանКанцлер Германии Ангела Меркель прогулялась по Еревану с президентом Саркисяном, премьером Пашиняном и Анной Акопян
Канцлер Германии Ангела Меркель прогулялась по Еревану с президентом Саркисяном, премьером Пашиняном и Анной Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանափոխությունը Երևանի դերն էապես չփոխեց ընդհանուր առմամբ ԵՄ–ի և մասնավորապես Գերմանիայի աչքերում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցը հազիվ թե կարելի է բովանդակալից համարել, եթե մի կողմ դնենք լիրիկական շեղումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` որոշակի դրական պահեր կային, մասնավորապես` երևանյան զբոսանքը, ինչպես նաև երևանցիների հետ բազմաթիվ ինքնանկարները։

«Անկասկած, հայկական կողմը բանակցությունների ընթացքում որոշակի հարցեր է բարձրացրել։ Սակայն համոզված չեմ, որ այդ հարցերը հստակ պատասխաններ են ստացել։ Նման պատասխաններ, համենայնդեպս, մենք չլսեցինք մամուլի ասուլիսի ժամանակ։ Մերկելի պատասխանները բավականին լղոզված էին և աբստրակտ», — նշեց Մարտիրոսյանը։

Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, այսօր մեծ ներուժ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Գերմանական ընկերությունները կարող էին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Եվ եթե տնտեսության մասով թեկուզ աղոտ, բայց խոստումներ հնչեցին համագործակցության մասին, ապա Մերկելի քաղաքական հայտարարությունները, Մարտիրոսյանի կարծիքով, չափազանց լղոզված և թույլ էին։

Ангела Меркель на Всемирной конференции ООН по климату - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով. տեսանյութ

Նա համոզված է, որ Հայաստանի իշխանափոխությունն ընդհանուր առմամբ ԵՄ-ի և մասնավորապես Գերմանիայի աչքերում Երևանի դերն էապես չփոխեց։ Ավելի առարկայական է Մերկելի այցը Բաքու` հաշվի առնելով, որ քննարկումների կոնկրետ թեմա կա` գազը։

Փորձագետը հիշեցրեց, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո գերմանացիները որոշել էին ամբողջովին հրաժարվել ատոմային էներգետիկայից։ Որոշվել էր շեշտը դնել ածխաջրածնի վրա։

«Էներգակիրների հիմնական աղբյուրը` Ռուսաստանը, հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ խիստ ճնշումներ է գործադրում Գերմանիայի վրա` նպատակ ունենալով հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» նախագծից։ Նման պայմաններում այլ աղբյուրների անհրաժեշտություն է առաջանում։ Ահա և հասունանում է պահեստային տարբերակը։ Առաջին և ամենահեշտ տարբերակը «Շահ Դենիզ-2»-ից կասպիական գազ ստանալն է», — պարզաբանեց Մարտիրոսյանը։

Եվրոպայի համար Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը որոշակի սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար, կարծում է փորձագետը` ակնարկելով, որ այդ փաստը կանդրադառնա տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ Բրյուսելի և Բեռլինի վերաբերմունքի վրա։

Այս համատեքստում աչք է զարնում Երևանում Մերկելի բավականին սառը և պրագմատիկ պատասխանը գերմանացի լրագրողի հարցին` կապված Բունդեսթագի պատգամավորի (որին արգելել էին մուտք գործել Բաքու) ճակատագրի վերաբերյալ։

Федеральный канцлер ФРГ Ангела Меркель - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելը շփոթել է Հայաստանն ու Ադրբեջանը. տեսանյութ

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը պետք է ուղեկցեր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին տարածաշրջանային այցի ժամանակ։ Սակայն պարզվել է, որ Վայլերի մուտքը Բաքու արգելված է. նա երկու անգամ Ստեփանակերտ է այցելել, և, իհարկե, հայտնվել հարևանների «սև ցուցակում»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա այդ թեման կքննարկի Ադրբեջանի իշխանությունների հետ` Մերկելը հայտնեց, որ Վայլերին խորհրդարանական խմբում կփոխարինի նրա գործընկերներից մեկը։

Այս կապակցությամբ Մարտիրոսյանը գրեթե համոզված է, որ պաշտոնական Բեռլինը աչք կփակի Ադրբեջանի միգրացիոն իշխանությունների վարքագծի վրա` նախևառաջ «էներգետիկ» նկատառումներից ելնելով։

Ի դեպ, գազի թեման վրացական կողմի հետ բանակցությունների առանցքային թեմաներից մեկն էր։ Հայտնի դարձավ, որ Բեռլինը մոտ 200 մլն եվրո կտրամադրի Վրաստանում գազապահեստարան կառուցելու համար։

Լրահոս
0