00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը՝ Մերկելից հետո

© Photo : Hayk Baghdasaryan / PhotolureКанцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн
Канцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կովկասյան կարճատև շրջագայությունը տարածաշրջանում քաղաքական իրավիճակ չփոխեց, սակայն զգալի ուշադրություն գրավեց։ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորներին:

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը  Sputnik Արմենիայի համար

 

Քաղաքական դիցաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կովկասյան կարճատև շրջագայությունը տարածաշրջանում քաղաքական իրավիճակ չփոխեց, սակայն զգալի ուշադրություն գրավեց։ Սկսենք նրանից, որ շրջագայության շուրջ արդեն որոշակի առասպելներ են հյուսվել։ Այսպես` օրինակ.  գերմանական հայտնի «Deutsche Welle» պարբերականը փաստել է, որ կանցլերի այցը շատերը գնահատել են որպես «աջակցություն նոր իշխանությանը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, հայտարարել է դատարանների անկախության, մենաշնորհների արգելքի և իրավունքների զարգացման ու մարդու ազատության վերաբերյալ բռնած ուղու անփոփոխ լինելու մասին»։

Канцлер Германии Ангела Меркель прогулялась по Еревану с президентом Саркисяном, премьером Пашиняном и Анной Акопян - Sputnik Արմենիա
Շփում երևանցիների հետ. Մերկելը չի խուսափել անցորդների հետ նկարվելուց. լուսանկարներ

Միևնույն ժամանակ, Մերկելի այցը համաձայնեցվել էր դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Հայտնի գերմանացի պատմաբան Կառլ Համփեն ժամանակին նշել է, որ «պատմությունը, եթե բառը չի ճանաչում»։ Սակայն ենթադրենք, թե Հայաստանում «թավշյա հեղափոխություն» և իշխանափոխություն տեղի չի ունեցել, կոռուպցիայի դեմ պայքարը թափ չի հավաքել և նախկին նախագահը կատարում է կառավարության ղեկավարի պարտականությունները։  Արդյո՞ք ԳԴՀ–ի և Եվրամիության հետաքրքրությունը կնվազեր «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներից մեկի հանդեպ։ Հռետորական հարց է։

Նկատենք, նաև, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ ԵՄ–ի հարաբերությունները  Խորհրդային Միության փլուզման պահից ամենացածր կետին են հասել։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Մոսկվայի հետ միության պահպանման և ԵՄ–ի հետ փոխշահավետ կապերի միաժամանակյա ընդլայնման հարցում։

Գերմանիայի, որպես եվրոպական ինտեգրման լոկոմոտիվ, ինչպես նաև այդ միության շրջանակներում նրա գործընկերների համար Հայաստանն առանձին տեղում է։ Ի տարբերություն հարևան Վրաստանի՝ այն ՆԱՏՕ չի ձգտում, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը նրան անվտանգության այլընտրանքային սխեմա չի առաջարկում, որը կհամապատասխաներ Հայկական ազգային շահերին։

«Արժեքների» և «ժողովրդավարության» մասին զրույցները փակագծերից դուրս թողնենք։ Արցախյան հակամարտության կարգավորման, հայ–թուրքական թնջուկի լուծման ու Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման նվազեցման հետ այդ աբստրակտ բանավեճերը աննշա՛ն կապ ունեն։ Ադրբեջանն, ի տարբերություն Վրաստանի, չի խոսում «եվրոպական արժեքների» մասին, նրա հարաբերություններ, ընդհանուր առմամբ Եմ–ի և, մասնավորապես Բեռլինի հետ ծայրաստիճան պրագմատիկ են։ Փաստորեն դրանք կենտրոնացած են «էներգետիկ անվտանգության» շուրջ  ռուսական ռեսուրսներից Եվրոպայի ազդեցության նվազման վրա։

Ангела Меркель на Всемирной конференции ООН по климату - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով. տեսանյութ

Հանուն դրա զոհաբերվում են և՛ մարդու իրավունքները, և՛ ժողովրդավարական չափորոշիչները։ Եվ այդ համատեքստում Հայաստանը Արևմուտքի (որը ո՛չ ռազմավարական դաշնակից է, ո՛չ սելեկտիվ պրագմատիկ գործընկեր) հետ հարաբերությունների առանձնահատուկ մոդել է ներկայացրել և ներկայացնում նախկինի պես։

Եվ ահա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրորդ առասպելի վրա, որը բավական տարածված է ռուս փորձագետների և մեդիայի շրջանում։ Միևնույն ժամանակ, այն ազդում է նաև Երևան ԳԴՀ կանցլերի այցի արդյունքների մեր ընկալման վրա։  Խոսքը իբրև թե Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության 180 աստիճան շրջադարձի մասին է։ Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 2018 թվականի մայիսին կամ հունիսին չէր ստորագրվել, այլ ԵՄ և «Արևելյան գործընկերության» մասնակից–երկրների գագաթնաժողովի ժամանակ՝ անցած տարվա նոյեմբերին։ Այն մի քանի տարիների ընթացքում էր նախապատրաստվել։ Հետևաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորը «հեղափոխական թիմի» հայտնագործած նորարարությունը չէ։

Այլ հարց է, որ ժամանակին եվրաբյուրոկրատիայի կողմից փաթաթվող «կամ, կամ» մոտեցումը  Երևանի համար անընդունելի եղավ։ Այն ինչ անվտանգության առումով տալիս էր և տալիս է Մոսկվան «այսօր և այստեղ», գերակշռում է «միասնական Եվրոպայի» հետ համագործակցության հավանական տնտեսական շահերին։  Սակայն այն բանից հետո, երբ խիստ ընտրություն կատարելու իրավիճակի փոխարեն Երևանի համար փաստորեն «անհատական ծրագրի» հնարավորություն հայտնվեց, եվրասիական ինտեգրացիան հնարավոր դարձավ լրացնել (սակայն չփոխարինել) ԵՄ–ի հետ համագործակցությամբ։

Участники саммита глав государств и глав правительств стран-участниц НАТО у Триумфальной арки в парке пятидесятилетия (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ինտերիերներում

«Մտադիր ենք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միաժամանակ մտադիր ենք զարգացնել հարաբերությունները ԵՄ–ի, մասնավորապես՝ Գերմանիայի հետ։ Եվ Մերկելի հետ քննարկումների ընթացքում փաստել ենք, որ այդ մոտեցումը դրական է ընկալվում Գերմանիայում», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերում ի՞նչ «հեղափոխական նոր» բան կար, որի մասին նախկինում չխոսեր Սարգսյանը կամ կառավարական հին թիմի ներկայացուցիչները։ Կարելի է նույնանման ելույթներից ցանկացածը համեմատել նախարարների կաբինետի գործող ղեկավարի դրույթների հետ և տեսնել արտաքին քաղաքական մոտեցումների ժառանգականությունը։ Որքան էլ հակասական ներքաղաքական գործընթացներ զարգանան Հայաստանում։

 

Արժեքներ, ռեալիզմ, փորձ և տակտ

Նշենք, որ Փաշինյանի առաջին «եվրոպական էտյուդները» «հնչեցին» հուլիսին Բրյուսել կատարած նրա երկօրյա այցի ընթացքում։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ նրա դիրքորոշումը, որպես արտաքին քաղաքականության «ուղենիշի փոփոխություն» ներկայացնել։ Հիշեցնեմ, որ  «Euronews»–ին տված հարցազրույցի ժամանակ նոր վարչապետն ընդգծել էր, որ իր երկիրը, նույնիսկ նոր իշխանության օրոք, «Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը կմնա»։

Премьер-министр Армении Никол Пашинян и канцлер Германии Ангела Меркель перед пресс-конференцией (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր տեղի չեն ունենալու. Փաշինյան

Ինչպես արդարացիորեն նկատեց լրագրող Յուրի Ռոքսը, Փաշինյանը «մտահոգության տեղիք տվեց Հին Աշխարհում եվրոպացի չինովնիկների հասցեին իր կտրուկ հայտարարություններով։ Այդ խոսքերի իմաստն այն էր, որ  լավ կլիներ՝ ԵՄ ներկայացուցիչները փոխեին արտահայտությունների տոնայնությունը Հայաստանի հասցեին, ավելի կոնկրետ, այն համապատասխանեցնեին ցուցաբերվող իրական աջակցությանը, այսինքն` գործերը զրո են, բայց խոսքերը հազարավոր»։ Ավելին` Հայաստանի կառավարության ղեկավարը առանձնակի ընդգծեց, որ ժողովրդավարությունը նրա համար նույնը չէ, ինչ արտաքին քաղաքական վեկտորը։ Ինչ մեղքներս թաքցնենք. ԱՄՆ–ում և ԵՄ–ում «ժողովրդավարական ընտրությունը» հավասարազոր է «ճիշտ դաշնակիցների» ընտրությանը։

Անգելա Մերկելի հայաստանյան այցի ժամանակ Փաշինյանը, տանտիրոջ իրավունքով, արդեն նման խիստ տոնայնություն չցուցադրեց։ Ինչպես դիպուկ  ընդգծեց լրագրող Դավիթ Պետրոսյանը, Հայաստանում դաշնային կանցլերը կարող էր իրեն ավելի ազատ և անկաշկանդ զգալ, քանի որ իրենից, Թբիլիսիի և Կիևի պես, «օկուպացիայի» ճանաչում, «Կրեմլի կայսերական քաղաքականության» դատապարտում և այլ խորհրդանշական հայտարարություններ չէին պահանջում։ Այդ ազատության գագաթնակետը դարձավ ՀՀ վարչապետի և նախագահի ուղեկցությամբ նրա զբոսանքը «երևանյան Արբատով»` Հյուսիսային պողոտայով։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը ժամանակին խիստ դատապարտում էր նախկին իշխանություններին հին տների փոխարեն քաղաքի այս հատվածի վերակառուցման որոշման համար։

Այցի արդյունքում դժվար էր որևէ առաջխաղացում ակնկալել։ Կանցլերը ճանաչել էր ԵՄ և ԵԱՏՄ փոխգործակցության հավանականությունը,  հայտարարել արցախյան հակամարտության կարգավորման հարցում օգնելու պատրաստակամության  մասին(հարց է առաջանում, թե ինչ է նա հասկանում դրա տակ, քանի որ Երևանի և Բաքվի մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ տրամագծորեն հակադիր են ։ ԵՄ առաջատար երկրի կառավարության ղեկավարը փաստորեն հանրայնորեն ճանաչել է «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ մոդելը։  Ռուսաստանին Բրյուսելի հետ համագործակցությանը հակադրելու փորձեր չեն ձեռնարկվել։ Ո՛չ Մերկելի, ո՛չ Փաշինյանի կողմից։ Պրագմատիկ զրույց է եղել՝ առանց խիստ պարտավորությունների, երաշխիքների և խոստումների։

Саммит НАТО в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Գերմանիայի կանցլերի այցը պրոտոկոլային էր. քաղաքագետի մեկնաբանությունը

Այդ դեպքում ինչո՞ւ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վերաբերյալ մտավախությունները չեն դադարում։ Ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ մամուլում և փորձագիտական մեկնաբանություններում թերահավատություն երևում։ Կարծում ենք՝ պատճառը արտաքին քաղաքականության ոլորտը չէ։  Մի շարք ներքին գործընթացներ, որոնք ներկայացվում են որպես «հին աշխարհի» բեկում, Մոսկվայում այլ կերպ են տեսնում, քան Երևանում։ Շատ բան Հայաստանում այսօր այնպես է արվում, կարծես թե նոր իշխանությունները չեն փորձում ամբողջությամբ տիրապետել կառավարմանը, այլ շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները. միևնույն ժամանակ վարչարարական ռեսուրսներ ձեռք բերելով։

Դժվար է անվրդով հետևել դատարանների որոշմանը` կապված «Սասնա ծռեր» զինված խմբի մասնակիցներին ազատ արձակելու հետ, որոնք այսօր քաղաքական կուսակցություն են ստեղծում և կոչ անում պայքարել «ռուսական գաղութատիրության» դեմ։

Հարցեր են առաջացնում ոչ միայն դատական որոշումները, այլև նոր իշխանությանը մոտ կանգնած պատգամավորների թեժ ձգտումը` երաշխավորել նրանց, ովքեր չեն շտապում դատապարտել պայքարի իրենց նախկին մեթոդները։ Եվ այդ ամենը, «անցումային շրջանի» արդարադատության մասին գաղափարների և «հրապարակի վճռական դերի» ֆոնին, նույն արցախյան կարգավորման հարցում։ Սակայն արդյո՞ք «հեղափոխական հասարակությունը» պատրաստ է գնալ փոխզիջումների, առանց որոնց հնարավոր չէ կայուն աշխարհ ստեղծել։

Խնդիրներ մնում են։ Սակայն այն, որ արտաքին քաղաքականության մեջ նոր իշխանությունները ռեալիզմ և իրավահաջորդ լինելու պատրաստակամություն են դրսևորում, հնարավորություն է տալիս կարծելու, որ ներքին քաղաքականության մեջ ևս նրանք ձեռք կբերեն Հայաստանի համար այդքան անհրաժեշտ փորձն ու տակտը։

Լրահոս
0