00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփն անտանելի է դարձել. արդյո՞ք Գերմանիան և Ֆրանսիան կազատվեն ամերիկյան «գերությունից»

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент США Дональд Трамп во время встречи с Президентом России Владимиром Путиным в президентском дворце (16 июля 2018). Хельсинки
Президент США Дональд Трамп во время встречи с Президентом России Владимиром Путиным в президентском дворце (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական վերնախավը գնալով ավելի ու ավելի է իր իրավունքները ոտնահարված զգում, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրականապես հրաժարվում է հաշվի առնել նրա շահերը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը համառորեն փորձում է ԱՄՆ–ի և ամերիկյան դիկտատի դեմ համընդհանուր եվրոպական կոալիցիա ստեղծել։ Համենայն դեպս նման տպավորություն են թողնում նրա վերջին արտահայտությունները։

Освобоженный лагерь палестинских беженцев Хандарат на северо-востоке Алеппо - Sputnik Արմենիա
Հումանիզմ ամերիկյան ձևով. ինչպես սիրիահայերի առաջ փակվեց «դրախտի դարպասը»

Սկզբում նա հայտարարեց, որ Բեռլինը ԱՄՆ–ի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն կմշակի, և այնտեղ, որտեղ Վաշինգտոնը կանցնի կարմիր գիծը, միավորված Եվրոպան հակակշիռ կներկայացնի։ Այնուհետև Բեռլինում դեսպանների համաժողովին նա ասաց, որ Վաշինգտոնը ստիպում է եվրոպական պատասխաններ ձևավորել Բեռլինի գլխավոր գործընկերներ` Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության վերաբերյալ։

Պաշտոնական Բեռլինը որոշակի ժամանակ զերծ էր մնում օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերոջ հասցեին անվայել արտահայտություններ անելուց՝ համառորեն շարունակելով քայլել Վաշինգտոնի քաղաքականության ուղենիշով և հավատարիմ մնալ անդրատլանտյան գործընկերության ոգուն։ Սակայն գնալով գերմանական վերնախավն իր իրավունքներն ավելի ոտնահարված է զգում, այն պատճառով, որ Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում է հաշվի նստել եվրոպական գործընկերների շահերի հետ։

Ռուս քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, անկախ այս ամենից, Գերմանիան դեռ երկար չի կարողանա դուրս գալ ԱՄՆ–ից ունեցած տնտեսական և աշխարհաքաղաքական կախվածությունից։

Посол США в Армении Ричард Миллз - Sputnik Արմենիա
Ամերիկյան «խորհուրդներ» հայ գործարարներին. դեսպանը հատում է թույլատրելիի սահմանը

Sputnik  Արմենիային տված  հարցազրույցում փորձագետը նշեց, որ Գերմանիան այսօր բավական խճճված իրավիճակում է։ ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը ներկայացնում է սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որը կոալիցիայի կրտսեր գործընկերն է։ Եվ Մաասի` ԱՄՆ հարաբերությունների թեմայով արտահայտությունները կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը չունեն։

Այսպես, օրինակ Handelsblatt  թերթում վերջերս հրապարակած` եվրոպական գործերում ԱՄՆ դերը սահմանափակելու անհրաժեշտության մասին Մաասի հոդվածին Մերկելն արձագանքել էր, որ դա նախարարի անձնական կարծիքն է, որը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը։

«Կարծում եմ՝ այստեղ նախընտրական արշավի տարր կա։ Գերմանիայում կոալիցիան բավական թույլ է, նրա ներսում մի շարք տարաձայնություններ կան և յուրաքանչյուր կուսակցություն խաղում է ելնելով այն հանգամանքից, որ հաջորդ ընտրությունները` հերթական, թե արտահերթ, շատ կարևոր են լինելու», – ասաց Լուկյանովը։

Սոցիալ–դեմոկրատները, որոնք ամբողջովին գտնվում են կանցլեր Մերկելի և նրա գլխավորած Քրիստոնյա–դեմոկրատական միության ստվերում, պետք է իրենց առանձնակի դիրքորոշումն արձանագրեն։ Լուկյանովը չի բացառում, որ Մաասի հայտարարությունները կոչված են ցուցադրելու  գերմանական հանրությանն այն, որ սոցիալ–դեմոկրատները արտաքին քաղաքականության սեփական գիծն ունեն։

Вардан Восканян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկանյան. «Իրանի՝ ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրին վերադառնալու պահանջը տրամաբանական է»

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով  ԱՄՆ գործողությունների հետ կապված գերմանական վերնախավի շփոթվածությունը, նախարարի խիստ արտահայտությունները` հասկանալի արձագանք են։  Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի գործընկերների հետ իրեն այնպես է պահում, ինչպես նախկինում երբեք չէր դրսևորել ոչ մի ամերիկյան վարչակազմ։ Մերկելը նույնպես խոսել է այդ մասին, սակայն խոսել է առանց կոնկրետության՝ աղոտ, վստահեցնում է փորձագետը։

Սակայն, միևնույն ժամանակ, դժվար է ասել՝ պատրա՞ստ է արդյոք Գերմանիան ավելի անկախ ուղղություն բռնել։ Բեռլինն իրականում դեռ նման հնարավորություններ շատ քիչ ունի։

«Ինչ էլ խոսի նախարարը, գերմանական բիզնեսը սերտորեն կապված է ԱՄՆ–ի հետ։ Այո, այն դժգոհ է պատժամիջոցներից, սակայն զոհաբերել սեփական շահերը ամերիկյան շուկայում չի կարող։ Բացի այդ Գերմանիայում քաղաքական դասը տասնամյակներով դաստիարակվել է անդրատլանտյան ընտրությանը հավատարիմ լինելու կատեգորիաներում։ Եվ այսօր հրաժարվել այդ ընտրությունից հավասարազոր է երկրաշարժի, ցունամիի», – ասում է Լուկյանովը։

Փորձագետը կարծում է, որ սրանք դեռ կախյալ վիճակից հրաժարվելու առաջին նախանշաններն են. թե ինչպե՞ս կզարգանան գործընթացները հետագայում` ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ նախարար Մաասի հետ գրեթե լիովին համակարծիք է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը երկուշաբթի հայտարարել էր, որ Եվրոպան սեփական պաշտպանությունն ապահովելու հարցում հույսը չպետք է դնի ԱՄՆ–ի վրա։ Նրա խոսքով` եվրոպական երկրները պետք է անձամբ զբաղվեն սեփական անվտանգությունն ապահովելու հարցերով և դրա համար անհրաժեշտ է ներգրավել Ռուսաստանին։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Ո՞վ է Արեսի բաժին ավանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայելում ձեռքերն են շփում

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, Փարիզի հետ կապված բացարձակ այլ իրավիճակ է, քանի  որ Ֆրանսիան երբեք այդքան կախված չի եղել ԱՄՆ–ից քաղաքական և հոգեբանական առումով, որքան Գերմանիան։ Ֆրանսիան միշտ փորձել է մանևրել, միջոցներ գտնել միաժամանակ և՛ դաշնակից, և՛ ինքնուրույն խաղացող լինելու համար։  Մակրոնի հռետորաբանությունը դրա վառ վկայությունն էր։ Միևնույն ժամանակ Փարիզը ուղիղ առճակատման և բունտի չի գնա, քանի որ համարում է, որ դա իր շահերից չի բխում։

Հիշեցնենք, որ առավել վառ հակասություններ ԱՄՆ–ի և առաջատար եվրոպական գերտերությունների միջև առաջացան այն բանից հետ, երբ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից, ինչպես նաև տուրքեր կիրառվեցին ԵՄ–ից արտահանվող պղնձի և ալյումինի համար։ Բրյուսելը օգոստոսի 7-ից ուժի մեջ մտցրեց մի օրենք, որը ԵՄ–ի տարածքում չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին տարածքային պատժամիջոցների գործողությունները։ Բրյուսելն, ի պատասխան սակագների կիրառման, 25%–ի չափով լրացուցիչ տուրք է սահմանել Միացյալ Նահանգներից ԵՄ մի շարք ապրանքներ ներկրելու համար։

Լրահոս
0