00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան «խորհուրդներ» հայ գործարարներին. դեսպանը հատում է թույլատրելիի սահմանը

© Sputnik / Asatur YesayantsПосол США в Армении Ричард Миллз
Посол США в Армении Ричард Миллз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետությունների վրա արտաքին ճնշման մեթոդները տարբեր են լինում` փափուկ, համառ, խիստ և, որպես ծայրահեղ միջոց, ռազմական։ Այսօր մենք կարծես թե ցինիկ մեթոդի ենք բախվում. այլ բառով հնարավոր չէ գնահատել այն «խորհուրդները», որոնք հայ գործարարներին է տալիս Ամերիկայի դեսպանը։

Հիշում եմ` մոտ մեկ տարի առաջ, խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներն ընդունել էին բացառապես բոլոր ներքաղաքական ուժերն ու միջազգային դիտորդները, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ընտրական համակարգի հասցեին տհաճ գնահատականներ էր տվել։ Սվիտալսկին այն ժամանակ արժանացավ հայկական իշխանությունների կտրուկ պատասխանին. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը քաղաքավարի, սակայն հստակ պատասխան տվեց ԵՄ դեսպանին` ցույց տալով, որ նա խառնվում է Հայաստանի ներքին հարցերին։

Активист Граир Костанян передает письмо послу США Ричарду Миллзу (15 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Զսպեք» դեսպանին և դադարեցրեք գեյ–քարոզչությունը. ակտիվիստները նամակ են գրել Թրամփին

Սվիտալսկին երկար ժամանակ նեղսրտած էր, բայց դա արդեն անցյալում է։ Իսկ հիմա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Իրանի հետ գործեր վարելու մտադրություն ունեցող հայ գործարարներին խորհուրդ է տվել խորհրդակցել դեսպանատան հետ, որպեսզի Իրանի նկատմամբ կիրառած ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ չընկնեն։

Ասվել էր դա վերամբարձ երկարաբանությամբ, որն իբր մեղմում է ասվածի զայրացնող բնույթը։

«Ամերիկյան պատժամիջոցները Հայաստանին վնասելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու նպատակ չունեն։ ԱՄՆ կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը` տնտեսական զարգացման հարցում Հայաստանին աջակցելու տեսանկյունից։ Պատժամիջոցներն ուղղված են բացառապես այն կազմակերպությունների և անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործընթացում։ Ավելին` պատժամիջոցներն անդրադառնալու են այդ գործունեության մեջ ներգրավված իրանական կոնկրետ կառույցների և գործարարների վրա», — ահա այսպիսի երկարաբանություն։

Եվ որպես երկնային մանանա` «խորհուրդ» հայկական բիզնեսին, որը ցանկանում է աշխատել իրանական կողմի հետ. Այսուհետև, պարզվում է, ցանկալի է «խորհրդակցել» երրորդ երկրի դեսպանատան հետ, որին ընդհանրապես չպետք է վերաբերի, թե ում հետ է հայ գործարար բիզնես վարում։

Իհարկե, եթե պարոն դեսպանին բողոք ներկայացվի, որ նա իրեն թույլ է տալիս օտար երկրում որևէ բան թելադրել, բացատրությունները համոզիչ կլինեն և նույնիսկ մեղմ։ Անկասկած, կասվի, որ դեսպանությանը մտահոգում է հայ գործարարների հարմարավետությունը, նրանց բիզնեսը, որպեսզի հանկարծ որևէ կորուստ չկրեն` պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ փոխգործակցելիս։ Եվ նույն հոգատարության ոճով ուրիշ բաներ կասվեն։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Երբ հարևանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խոսելու բան ունեն

Սակայն ուղիղ դիկտատի ու նախազգուշացնող հոգատարության քողի տակ վատ քողարկված սպառնալիքի էությունն ամեն դեպքում կմնա։ Հայ գործարարը, եթե որոշել է բիզնես սկսել Իրանի գործընկերների հետ, ի զորու է անձամբ պարզել իր ռիսկերը, որոնք չէին լինի, ի դեպ, եթե ԱՄՆ-ն Հայաստանի հարավային հարևանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառեր։ Եվ հաստատ այլ պետության դեսպանատունը չէ, որ չպետք է տեղի գործարարներին այսպես կոչված խորհրդատվություններ տրամադրող գրասենյակ բացի։

Տեղի գործարարներին որևէ բան թույլատրել-չթույլատրել կամ խորհրդատվություն կարող են և պետք է տրամադրեն բացառապես Հայաստանի պետական կառույցներն ու գերատեսչությունները։ Եթե հանկարծ որևէ հարցի նրանք չկարողանան պատասխանել, կամ այդ հարցը նրանց լիազորությունների շրջանակներից դուրս լինի, գոյություն ունեն կոնսալտինգային ընկերություններ ։

Կոնսալտինգի ծառայությունները, կարծես թե, դուրս են դիվանագիտական ներկայացուցչությունների լիազորությունների շրջանակից։ Այլապես դա ոչ թե խորհրդատվություն է ստացվում, այլ օտար երկրում բիզնես վարելու թույլտվության տրամադրում, եթե կուզեք` դիկտատ, անորոշ աստիճանի կամայականությամբ։ Աստված գիտի, թե ինչ չափանիշներով են ղեկավարվելու ամերիկյան դեսպանատան աշխատակիցները` իրենց եզրակացությունները հայ գործարարներին տրամադրելով։

Ընդհանրապես, վերջին ժամանակաշրջանում Երևանյան լճի հսկայական տարածքում «բնակվողները» չափից դուրս անկաշկանդ են իրենց պահում։ Սա արդեն իսկ դիմադրություն է առաջացնում. օրինակ` չորեքշաբթի «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնության ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով դիմել են նախագահ Թրամփին` նրան նամակ փոխանցելով հետևյալ կոչով. «զսպել» դեսպան Միլսին, որը, ըստ իրենց, գեյ-քարոզչություն է տանում և միջամտում երկրի ներքին հարցերին։

Այնպես որ ակներև է ևս մեկ վտանգավոր և չափազանց անցանկալի միտումը։

Լրահոս
0