00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է Արեսի բաժին ավանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայելում ձեռքերն են շփում

© AP Photo / Sebastian ScheinerПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուլեբին հայտնել է, որ Իրանը Վաշինգտոնի իշխանության հետ կհանդիպի միայն մեկ դեպքում` եթե Միացյալ նահանգները հաստատի միջուկային համաձայնագրի դրույթների իրականացնումը։ Սակայն որպեսզի ԱՄՆ–ն վերադառնա «միջուկային գործարքին» պետք կլինի չեղարկել մի շարք նախագծեր, որոնք մշակում է Վաշինգտոնը։

Որպեսզի նախագահ Թրամփի ու Իրանի ղեկավարության հանդիպումը  հնարավոր լինի, ԱՄՆ–ն պետք է հաստատի, որ կատարելու է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։ Այս մասին այսօր Twitter–ի էր էջում հայտնել է Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուլեբին։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
«Ոչ մի նախադրյալ չկա». Իրանը բացառում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը

Հասան Ռոհանիի խորհրդականը թվարկել է մի քանի գործողություն, որոնց միջոցով «կարելի  է հարթել Իրանի ու Ամերիկայի բանակցությունների փոսոտ ճանապարհը». դրանց շարքում է իրանի ժողովրդի իրավունքները հարգելը, թշնամական վերաբերմունքը փոխելը ու վերադարձը միջուկային համաձայնագրին։

Դա պատասխան էր մի քանի ժամ առաջ արած Թրամփի այն հայտարարությանը, որի համաձայն նա չէր բացառել, որ հնարավորն է առանց նախապայմանների հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Միաժամանակ Թրամփը վերապահում էր արել, որ այդ ցանկությունը պետք է Իրանն արտահայտի, սակայն Թեհրանը դժվար պատրաստ լինի նման հանդիպման։

«Նրանք, ովքեր երկխոսությունն ընդունում են որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման միջոց, պետք է նաև կատարեն հետևյալ 3 բանը՝ հարգեն Իրանի հզոր ազգը, կրճատեն ռազմական գործողությունների ծավալը, վերադառնան միջուկային գործարքին: Վերջին կետը երկխոսության համար պարտադիր պայման է, միջուկային համաձայնագիրը պետք է կնքված լինի», – գրել է Աբութուլեբին։

Իրանի պատասխանն ընկալվում է որպես լրիվ տրամաբանական ու հիմնավորված է։ Ըստ էության, ավելի շուտ` ըստ Թրամփի, ստացվում է, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային գործարքից, սպառնում է Թեհրանին պատերազմով ու պատժամիջոցներով, ազատ արտահայտվում է երկրի ղեկավարության հասցեին ու պատրաստ է հանդիպել Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»։ Մտածում եմ, այդքանից հետո էլ ի՞նչ նախապայմաններ կարող են դրվել Իրանի առաջ, մտքովս անցնում է միայն ամբողջական ու անվերապահ կապիտուլյացիան։ Այդ պատճառով Աբութալեբին այդպես խոսելու իրավունք ունի։

Իսկ Իրանը, ամերիկյան սպառնող հռետորաբանությունց բացի, նաև Իսրայելի թշնամական գործողություններից սեփական անվտանգության որոշակի երաշխիքների կարիք ունի։ Բացի նրանից, որ հրեական պետությունը Իրանն իր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է համարում, այն նաև փորձում է բացահայտորեն հակաիրանական ուղղվածություն ունեցող հարթակներ ու միավորումներ ստեղծել։

Մասնավորապես, զարմանալի իրադրաձություն է տեղի ունեցել. դա իհարկե շատ տարօրինակ է, բայց The Wall Street Journal–ը նախորդ ձմռանը հայտնում էր, որ հենց Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն է դրդում ամերիկայի վարչակազմին այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ» ստեղծել։ Հինգ տարբեր աղբյուրների վրա հղում անող պարբերականի վարծակով, սկզբնական առաջարկն արվել է Նեթանյահուի մտերիմ ընկերոջ միջոցով, որը Թրամփի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Կուշներն է։

Артем Тоноян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տոնոյան. «ԱՄՆ–Իրան հակասությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար»

The Wall Street Journal–ի աղբյուրները պնդում են, որն առաջարկությունը բարձրաձայնվել է, երբ չորս երկրները, որոնք պետք է ներառվեին «արաբական ՆԱՏՕ»–ի կազմում 2017 թվականին պատերազմի եզրին էին Կատարի հետ։

Զարմանալի  է իհարկե, որ Իսրայելի վարչապետը որևէ արաբական ռազմական դաշինքի ստեղծում է նախաձեռնում, սակայն Թել Ավիվի համար հավանաբար բոլոր միջոցներն են լավ։ Այդ «ՆԱՏՕ»–ում  ամենայն հավանականությամբ կլինեն սունիական Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը ու Հորդանանը, հնարավոր է` Իրաքը, եթե պետք լինի։ Բնականաբար, դաշինքի հիմնական (ու ամենայն հավանականությամբ միակ) թիրախը Իրանն է լինելու։

Ու նաև Բաշար Ասադի Սիրիան։ Ու դաշինքն ավելի լավ է անվանել ոչ թե արաբական, այլ «սունիական ՆԱՏՕ»։

Ու խնդրում եմ ասեք, ինչպես ու ամենակարևորը` ինչի համար Ռոուհանին պետք է  հանդիպի Թրամփի հետ։  Եթե միակողմանի կարգով ընդհատվել են բոլոր շփումներն ու առկա պաշտոնական պայմանավորվածությունների գործողությունները, ու մի ամբողջ երկրի դեմ միջազգային ռազմական դաշինքի նախագծեր են կառուցվում։

Ըստ տրամաբանության` Եգիպտոսն ու Հորդանանը, լինելով ծոցի երկրներ, պետք է հասկանան, որ Թեհրանի հետ երկխոսությունը պետք է լինի բացառապես դիվանագիտական. Իրանի հետ պատերազմի լեզվով խոսակցությունն արաբական երկրների համար կավարտվի լրիվ ջախջախումով (եթե չմիջամտեն ԱՄՆ ու Իսրայելը)։

Իսկ Թեհրանի հետ պատերազմի լեզուն կարող է անմիջական օգուտ տալ միայն Իսրայելին. նույնիսկ ԱՄՆ–ի՝ դրանից քաղած օգուտը կլինի անուղղակի:

Լրահոս
0