00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրապետյանը պատրաստ է Koktebel–ին. ինչպես է հայկական ջազն ապշեցրել Պուտինին. բացառիկ

© Sputnik / Asatur YesayantsЧетвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Ваагн Айрапетян
Четвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Ваагн Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 26-ին ջազի գիտակներն անհամբերությամբ սպասում են հայտնի դաշնակահար Վահագն Հայրապետյանի ելույթին: Նա մասնակցելու է Koktebel Jazz Party միջազգային ջազ փառատոնին։ Երաժիշտ, կոմպոզիտոր, երիտասարդ ջազմենների ուսուցիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանն արդեն ելույթ է ունեցել Koktebel–ի նախորդ փառատոնի ժամանակ։

Ելույթի նախաշեմին Koktebel-ի բեմից Երևանի հետ տեսակամուրջ կազմակերպվեց, և Ղրիմում ու Հայաստանում գտնվող երաժիշտները հանդիսատեսին ցուցադրեցին իրենց վարպետությունը` ելույթ ունենալով միասին, սակայն միևնույն ժամանակ միմյանցից 926 կմ հեռավորության վրա լինելով։

Sputnik, Լև Ռիժկով

Հրաշքներ բեմում

- Անցած տարի բոլորը հիշեցին ձեր ելույթը Երևանից։ Վիրտուալ համերգների փորձ ունեի՞ք։

— Ոչ, առաջին անգամ էր, որ Երևանից համացանցի միջոցով նվագեցի, բայց շատ հզոր էր։

- Տեխնիկապես ամեն ինչ լավ անցա՞վ։

«Ջազ` հայկական ակցենտով» ազգագրական ջազ–նախագծի հիմնադիր Արտյոմ Լալայանը Մոսկվայում ելույթ է ունեցել «Լիրիկա և էքսպրերիա» խորագրով - Sputnik Արմենիա
Արտյոմ Լալայան. «Իմ ջազը հայկական ակցենտով է». տեսանյութ

— Խնդիրներ չեղան։ Եվ զարմանալի է, որ չեղան։ Մենք սպասում էինք վատագույնին, բայց լավ ստացվեց։ Կարծում էինք` ձայնի ուշացումներ կլինեն, բայց նման բան չեղավ։ Այդ տեխնիկական հրաշքների շնորհիվ մենք նվագեցինք Koktebel-ի երաժիշտների հետ` Լև Սոբակինի, Յաշա Օկունի, Սերգեյ Գոլովնյայի, նաև Միացյալ Նահանգներից հյուր կար (անունը չեմ հիշում)։ Մենք ապահովեցինք ռիթմերի բաժինը, նաև փողահար և սաքսոֆոնահար ունեինք։

- Իսկ գիտեի՞ք, որ այդ համերգին Վլադիմիր Պուտինն է ներկա լինելու։

— Գիտեինք։ Միայն մանրամասները չգիտեինք` արդյոք այդ պահին նվագելու ենք, թե սպասելու ենք մինչև նա ելույթ ունենա, հետո նվագենք։

- Ստացվում է` Պուտինը եկավ հենց ձեր կատարման ժամանակ։

— Հենց այդ պահին։ Հետո մամուլում այնպիսի վերնագրով հոդվածներ էին հայտնվել, որ հայ երաժիշտները զարմացրել են Վլադիմիր Պուտինին իրենց վիրտուալ կատարմամբ։ Նա էլ ասաց, որ սա շատ հետաքրքիր մտահղացում էր։

Ալեբախության ձայնը նույնպես ջազ է

- 2014 թվականին էլ եք ելույթ ունեցել Koktebel-ում։

— Դա էլ էր հիշվող համերգ, քանի որ առաջին անգամ էի ելույթ ունենում ծովի ափին։ Արտասովոր բան է, քանի որ ջազ-փառատոները հիմնականում տանիքի տակ ենք նվագել։ Համենայն դեպս` ոչ ծովի մոտ։

- Իսկ ալեբախության ձայնը չէ՞ր խանգարում։

— Հակառակը, օգնում էր։ Եթե դրան որպես խոչընդոտ վերաբերվես, ապա պարզապես աղմուկ կլինի։ Բայց եթե ընկալես որպես երաժշտության մաս, ապա երաժշտության մաս էլ կդառնա։

Певица Мариам Мерабова - Sputnik Արմենիա
Աստված տա` բոլորը հայերի պես ջազ նվագեն. բացառիկ հարցազրույց հանրահայտ երգչուհու հետ

Երկու սերունդ

- Վահագն, ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու փառատոնի ունկնդրին։ Տարբերվելո՞ւ է նրանից, ինչ ներկայացրել եք Ռուսաստանում։

— Վերջերս մեր վեցյակը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում էր ելույթ ունենում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում։ Հատուկ այդ համերգների համար ես ժողովրդական ստեղծագործությունները գործիքավորել էի ջազի ոճում։ Մեզ հետ հիանալի հայ երաժիշտներ էին հանդես գալիս։ Ջիվան Գասպարյանն էր նաև իր թոռան հետ։

Սակայն Koktebel-ում զուտ ջազային ծրագիր է լինելու։ Մենք ինչպես հայտնի կոմպոզիտորների անծանոթ ստեղծագործություններ կկատարենք, այնպես էլ մեր ստեղծագործություններից։ Koktebel-ի բեմում հայկական ջազի մի քանի սերունդ կներկայացնենք։

- Այսինքն, նույն բեմում երիտասարդ երաժիշտների հե՞տ եք ելույթ ունենալու։

— Այո։ Ամենաերիտասարդներից նշեմ հիանալի փողահար Տիգրան Հարությունյանի անունը, որն ընդամենը 19 տարեկան է։ Ելույթ կունենա երիտասարդ թմբկահար Արման Մնացականյանը, որը շուտով 20 տարեկան է դառնալու։ Նրանք համասադարանցիներ են, երկուսն էլ իմ դպրոցում են սովորել, երբ ես ջազային իմպրովիզացիա էի դասավանդում։ Այսօր նրանք ինձ հետ են նվագում։ Մեզ հետ երիտասարդ ալտ-սաքսոֆոնահար կլինի` Դավիթ Մելքոնյանը։ Koktebel-ն առաջին միջազգային փառատոնն է, որտեղ նրանք կնվագեն։

- Իսկ ավագ սերնդից ո՞վ է լինելու։

— Ավագ սերունդը կներկայացնի տենոր-սաքսոֆոնահար Արսեն Ներսեսյանը։ Նա երկար ժամանակ Մոսկվայում է ապրել և նվագել մոսկվացի երաժիշտների հետ։ Մուլտիինստրումենտալիստ է։ Այս անգամ տենոր-սաքսոֆոն է նվագելու։ Եվ կոնտրաբասիստ Սիմոն Դոլմազյանը։ Նա մեր ամենաավագ սերունդն է։

В. Путин - Sputnik Արմենիա
Հայ ջազմենները զարմացրել են Պուտինին

Առանց հրատեխնիկայի

- Ի՞նչ է ձեզ համար ջազը։

— Էկոլոգիապես ամենամաքուր երաժշտությունն է։ Առանց քիմիական խառնուրդների։

- Նկատի ունեք ոճային առումով հստա՞կ։

— Այո, այո։ Ջազը շատ մաքուր է։ Առանց քիմիայի, առանց ավելորդ էլեկտրոնային տարրերի։ Առանց ավելորդ պաթետիկ տեսարանների։ Ջազը երաժշտություն է հոգու և ականջների համար։ Առանց հրատեխնիկայի։ Հիմնականում այսօր ինչպե՞ս են անում։ Քիչ երաժշտություն և շատ տեսարան։ Եվ ոչ այն պատճառով, որ այդպես է պետք, այլ որովհետև երաժշտությունն է քիչ, և էլի ինչ-որ բան է պետք ավելացնել, որպեսզի հետաքրքիր լինի։ Իսկ ջազը հոգու համար է։ Ջազը հենց հոգին է։

Լրահոս
0