ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ջազ երաժիշտները Կոկտեբելի ջազային փառատոնին ելույթ ունեցան հեռակա՝ համացանցի միջոցով, ինչը փառատոնն այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիացմունքին արժանացավ, հայտնել է ջազային տոնակատարության կազմակերպիչ, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը 360tv.ru հեռուստաալիքին:
Հայաստանում էին խմբի հարվածային նվագողն ու դաշնակահարը, իսկ փառատոնին նրանց հետ նվագեցին սաքսաֆոնահարները:
«Իհարկե, նախագահը հիացած էր, դա նրան նաև զարմացրեց: Շատ հաճելի էր այդպիսի բավականություն պատճառել նրան ու մեր հանդիսատեսին»,- խոստովանել է Կիսելյովը:
Koktebel Jazz Party-ն ամենամյա ջազային փառատոն է, որն անցկացվում է Կոկտեբել քաղաքատիպ ավանում: Այս տարի բեմում հանդես եկան երաժիշտներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից ու այլ երկրներից: