00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վստահության գինը նոր Հայաստանում. ո՞վ և որքա՞ն կվճարի

© Photo : press office of the MEDI of RAЗаместитель минитра экономического развития и инвестиций Армении Акоб Авагян
Заместитель минитра экономического развития и инвестиций Армении Акоб Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորանշանակ փոխնախարար Հակոբ Ավագյանը ներկայացնում է Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների քննարկումները և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մոտեցումները: Չվախենալ բիզնեսին վստահելուց. սա է առաջարկների լոգիկան:

ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik, Արամ Գարեգինյան. Ինչքա՞ն ենք ամսվա վերջում տուն տանելու: Այս հարցը նորից առաջ եկավ հուլիսի 1-ից, երբ բոլորս սկսեցինք կուտակային  վճարել: Ճիշտ է, այն 5%-ից իջել է՝ 2,5%-ի, սակայն՝ ժամանակավոր: Որոշ ժամանակ այց կլինի նախկին 5%-ը:

Իսկ որպեսզի մենք չտուժենք, կիջեցնեն եկամտային հարկը:

Բայց որ բյուջեն էլ չտուժի, կարող է բարձրանան անուղղակի հարկերը:

Սա է մոտավոր ուղին, որով կառավարությունում նախատեսում են քննարկել Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները:

Իսկ ինչպե՞ս անել, որ չիջնեն ո՛չ մեր, ո՛չ էլ բյուջեի եկամուտները:

Պետք է հիշել, որ օրենքի տառից բացի, կա նաև հարկման լոգիկա և հարկի համաչափ բեռ, ընդգծում է նոր փոխնախարար Հակոբ Ավագյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նա արդեն մեկ ամիս է համակարգում է ՓՄՁ ոլորտը, արդյունաբերությունը, ինովացիաներն ու լիցենզավորումը: Ներկայացնենք նախարարության  մոտեցումները  հարկային բարեփոխումների մասին:

 

Եկամտային հարկ

Ինչու՞ են մեզանից շատերին “սևով” աշխատացնում: Իհարկե, որ մեր եկամտային հարկը չտան: Բայց չտալն էլ իր գինն ունի: Կա «գորշ» սխեմա` մեր 23%-ի (150 հազարից բարձր մասը՝ 28%-ի) փոխարեն վճարում են 20% շահութահարկ (կամ էլ` վճարում են շրջհարկից): Դրանից բացի, չեն վճարում սոցվճարն ու դրոշմանիշային վճարը: Ու կա «սև» սխեմա, երբ ուղղակի «որքան պետք է» վճարում են հարկային տեսուչին: Ուրեմն, հարկը պետք է սահմանել այնպես, որ հարկ չվճարելը ֆինանսական ոչ մի առավելություն չտա: Կամ էլ՝ որ առավելությունը լինի չնչին, իսկ պատժվելու վտանգը՝ մեծ:

Шествие к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երեք ամսում Հայաստանում 28,8 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել. Փաշինյան

«Բայց եկեք վտանգի լեզվով չխոսենք բիզնեսի հետ: Եկեք նախ այնպիսի պայմաններ տանք, որ բիզնեսը ստիպված չլինի ստվեր գնալ», — ընդգծում է Ավագյանը:

Պարզ հաշվարկ. փոքր բիզնեսի հիմնական մասը հայտարարագրում է տարեկան մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն: Եթե սա բաժանենք ամսական եկամուտի, կստացվի, որ «տակը մնում է» ամսական մոտ 80 հազար դրամ շրջանառություն (որից դեռ պետք է վճարել, հարկեր, վարձեր, գոնե մեկ-երկու աշխատողի աշխատավարձը): Իրատեսակա՞ն է սա արդյոք:

«Նմանատիպ հարցերում մենք հիմա լուրջ խնդիր ունենք, որովհետև մենք առաջնորդվում ենք բիզնեսի կողմից նախորդ տարիներին ՊԵԿ ներկայացված տվյալներով, որոնք մեղմ ասած այդքան էլ արժանահավատ չեն։ Մենք գիտենք, որ նախկինում ներկայացված ծավալները թաքցվել են, թերհայտարարագրվել են առկա կոռուպցիոն մեխանիզմներով։ Հետևաբար` հիմա ճիշտ վերլուծություն անելու և իրական դրույքաչափ դուրս բերելու համար կարող ենք հենվել միայն հունիս-հուլիս ամիսների տվյալների վրա։

Այդ պատճառով մենք առաջարկում ենք պահպանել շրջանառության հարկի շեմը և այն հասցնել մինչև տարեկան 120 միլիոն դրամ: Այս դեպքում առաջին սպառման ապրանքներ վաճառող առևտրականներին, որոնք ունեն միջինում 13 տոկոս վերադիր, կմնա ամսական մոտ 600 հազար եկամուտ, իսկ սա արդեն իրատեսական թիվ է երկու աշխատողով ապրելու համար», — նշում է Ավագյանը:

Լուրջ խնդիր է մնում նաև վարձու աշխատողներին գրանցելը, ստվերից դուրս գալը, կոռուպցիոն հնարավոր գործարքների գայթակղությունը վերացնելը։

«Այստեղ իրատեսական դրույքաչափ դուրս բերելու համար պետք է հաշվի առնենք, որ վարձու աշխատողին գրանցելը գործատուի վրա որպես բեռ ոչ միայն եկամտային հարկն է, այլ դրան գումարած պարտադիր կենսաթոշակային վճարը, դրոշմանիշային 1000 դրամը միասին վերցրած»,-շեշտում է փոխնախարարը։

Առաջարկվում է նաև չհարկել նվազագույն սպառողական զամբյուղը, որն այժմ, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ոչ պաշտոնական տվյալների, կազմում է 32 հազար դրամ: Այսինքն, եթե անձը ստանում է 152 հազար, առաջարկվում է հարկել միայն 120 հազարը: Սա ևս կնպաստի նրան, որ գերփոքր բիզնեսը իր մոտ առկա աշխատողներին գրանցի և դուրս բերի ստվերից։

 

Ընտանեկան բիզնեսի փոխարեն

Իսկ ի՞նչ է առաջարկվում իսկապես գերփոքր բիզնեսի համար, որը օրվա ապրուստի խնդիր է լուծում:

Геворг Торосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թորոսյան. «Սպասումները պետք է իրականացնել, հեղափոխական ոգևորությունը շուտով մարելու է»

Այժմ մինչև 18 միլիոն շրջանառություն ունեցող սուբյեկտները, որտեղ աշխատում են ընտանիքի անդամները, ազատված են բոլոր հարկերից: Առաջարկվում է նոր մոտեցում՝ շեմը բարձրացնել մինչև 24 մլն դրամ (գործնականում` 150-180 դրամ ամսական եկամուտ), սահմանել միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմ, հարկը դարձնել շրջանառության 0,5%-ի չափ, ընտանիքի անդամների սահմանափակումը հանել, բայց սահմանափակել ոլորտներ և առավելագույն աշխատողների քանակ:

«Կարծում եմ, որ 0 դրամ հարկը լավ մշակույթ չէ։ ճիշտ է մեր գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ բիզնեսը պիտի, թեկուզ փոքր, բայց՝ հարկ վճարի: Այդ մշակույթը պիտի արմատավորվի մեր գիտակցության մեջ: Բայց այդ պահանջի հետ մեկտեղ բիզնեսը պիտի ունենա վստահություն, որ նրանից անիրական հարկային բեռ չեն պահանջում, ապօրինի վճարներ չեն վերցնում, իսկ աշխատանքը դարձնում են կանխատեսելի», — ընդգծում է Ավագյանը:

 

Սուպերմարկետներ

«Մենք առաջարկում ենք նաև սահմանել այնպիսի ոլորտներ, որտեղ կգործեն շրջանառության հարկի ռեժիմում առանց շեմի սահմանափակման։ Օրինակ` սուպերմարկետներն ու մոլերը, որոնք գործում են Երևանում, վճարեն իրենց շրջանառությունից 7 տոկոս, իսկ մարզերում՝ 3 տոկոս: Այս դեպքում մենք կլուծենք այն խնդիրը, որ բարձրաձայնում էին սուպերմարկետների հետ գնորդ-մատակարար շղթայում գործող տարբեր հարկման ռեժիմներում գործող տնտեսվարողները, ինչպես նաև կխրախուսենք սուպերմարկետների, մոլերի հոսքը դեպի մարզեր»,-պարզաբանում է Ավագյանը։

Այդ դեպքում բիզնեսի մոտ լուծվում է ԱԱՀ-ի փոխհաշվարկի հարցը, իսկ ԱԱՀ-ից ազատված գյուղացիների մոտ խնդիր չի առաջանա:

 

Հյուրանոցներ ու հանրային սնունդ

Հաջորդ առաջարկը հյուրանոցների համար է: Այստեղ նախատեսվում է 5% շրջանառության հարկը դարձնել 3%, գումարած 2% տեղական վճար:

Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

«Այս դեպքում ՏԻՄ-երը շահագրգռված կլինեն ներդրողների հետ աշխատել և նրանց օգնել, լինի դա էլեկտրասյուն դնել, թե ջրատար վերանորոգել: Իսկ գյուղերում կավելանան եկամուտների հնարավորությունները:

Հանրային սննդի ոլորտի վերջին փոփոխությունները ևս լուրջ խնդիր առաջացրեց ոլորտի ներկայացուցիչների մոտ։ Նորից խնդիրը նույնն է, հարկային մարմիններում առկա ոչ ճշգրիտ ինֆորմացիայի հիման վրա նրանց համար սահմանվել է բարձր հարային բեռ, բացի դա այլ (սննդի մատուցումից բացի) ապրանքներն ու ծառայությունների համար սահմանվել է շատ չոր՝ շրջանառության  20% դրույքաչափ: Հիմա պետք է տարանջատվի հանրային սնունդը և նրանց համար առնվազն մոտակա հինգ տարիների համար թողնվի այսօրվա գործող 6-3, բայց ոչ պակաս 4 տոկոս դրույքաչափը։ Սա լուրջ խնդիր է թե ոլորտի զարգացման հետագա ներդրումների երաշխավորման և թե նրան հարակից գյուղմթերքի սպառման, զբոսաշրջության զարգացման ուղղություններում։ Մենք արդեն ականատես ենք լինում ոլորտում գների թանկացման, իսկ սկսվող տարվա համար, եթե չիջնեցնենք դրույքաչափը, ապա նորից թանկացում կունենանք։ Միևնույն տնտեսվարող հանրային սնունդ և հյուրանոցային ծառայություն մատուցողներին էլ պետք է տարանջատենք և թողնենք հարկման ընդհանուր լոգիկայի մեջ», — նշեց Ավագյանը։

 

Այս ամենը՝ ի՞նչ նպատակով

Ո՞րն է այս առաջարկների հիմնական բովանդակությունը: Նոր իմաստ հաղորդել պետություն-բիզնես հարաբերություններին, «շուն ու կատվից» դրանք դարձնել պատասխանատու գործընկերություն: Պահանջել պետք է, բայց նախ և առաջ պետք է վստահել, որ դիմացինդ օրինական է աշխատում:

«Բոլորս, այսպես թե այնպես, ծառայում ենք մեր երկրին: Նշանակումից հետո ոմանք ինձ հարցրել էին՝ ինչու սոցցանցերում գրառում չեմ արել «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Կարծում եմ, ծառայությունը պաշտոնով չէ, որ պիտի սկսվի ու ավարտվի: Մենք բոլորս և միշտ ծառայում ենք մեր երկրին, որպես մեր երկրի քաղաքացի: Խուլ համայնքի միայնակ մնացած ուսուցչից սկսած մինչև կառավարության ղեկավար։ Դա այնքան բնական է, որ հատուկ հայտարարելու կարիք չունի», — վստահ է Ավագյանը:

Հարկային օրենսգրքի բարեփոխումներից բացի, նախարարության թիմն առաջ է բերել նաև մի շարք նոր նախաձեռնություններ:

 

Բիզնես հաշտարար

Այս «մեկ պատուհանում» պիտի քննարկվեն փոքր ու միջին բիզնեսի ամենատարբեր խնդիրները՝ ծագած պետական մարմինների հետ: Այստեղից դրանց ընթացք կտրվի ըստ գերատեսչությունների, իսկ ամենաշատ կրկնվող խնդիրները կներկայացվեն կառավարությանը որպես ահազանգեր:

Ինչու՞ ՓՄՁ-ներ: Որովհետև խոշոր բիզնեսն ունի աջակցության բավարար ռեսուրսներ:

 

Արդյունաբերություն

Երևանում իր աշխատանքն է վերականգնում կաշվի գործարանը: Երբ այն չէր աշխատում, Հայաստանից երկար տարիներ հում կաշի էին արտահանում Թուրքիա՝ վերամշակման համար: Խոշոր թուրքական գործարանները կարողանում են ավելի բարձր գին առաջարկել և խնդիր ստեղծել հումքի մթերման համար: Ուստի առաջարկվում է բարձր տուրք սահմանել՝ հում կաշվի արտահանման համար: ԵԱՏՄ երկրների վրա այդ տուրքը չի տարածվի (Ռուսաստանում գործող համանման տուրքը ևս չի կիրառվում Հայաստանի համար):

Նախատեսվում է նաև աջակցել Սևանի շաքարի գործարանին, որպեսզի երկրում ստեղծվի շաքարի այլընտրանքային արտադրող: Ի դեպ, գործարանի ներդրողները առևտրի փորձ ունեն: Առևտրից դեպի արտադրություն՝ այս անցումը կատարողներին նախարարությունը պատրաստ է օգնել, ինչով կարող է:

 

Ոսկու ներմուծում-արտահանում

Ոսկու և թանկարժեք քարերի ներմուծում-արտահանումը պահանջում է լիցենզիա՝ ամեն խմբաքանակի համար: Նախատեսվում է մաքսատանը ունենալ Լիցենզավորման և թույլտվությունների գործակալության ներկայացուցիչ, որը լիցենզիաները կտա անմիջապես սահմանին:

 

Վերջապես…  ինչպե՞ս «բզել» բիզնեսին

Ինչպե՞ս նոր բիզնես գաղափարներին առավել արդյունավետ օգնել և հասցեական աջակցել: Նախատեսվում է նախարարության կից գործող կառույցները օպտիմալացնել։

Татул Манасерян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս կազդեն հակառուսական և հակաիրանական պատժամիջոցները ՀՀ–ի տնտեսության վրա. ասուլիս

«Այս նպատակով նախատեսում ենք ստեղծել Ազգային Բիզնես Ինկուբատոր, որը սկսած 50,0 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գործարար ծրագրերից ինկուբացիոն գործիքներով պետք է առավել հասցեական աջակցի սկսնակ բիզնեսներին։ Այս գործառույթը նախատեսում ենք առանձնացնել ՓՄՁ ԶԱԿ-ից, այն թողնելով հենց դրա համար մասնագիտացված կառույցին՝ ինկուբատորին:  Հիմա քննարկում ենք նաև այնպիսի մոդել ներդնել, որով հետադարձ կապը փոքր բիզնեսի հետ կփորձենք  ապահովել մարզային մասնագիտացված բիզնես շահերը ներկայացնող ՀԿ-ների, առևտրաարդյունաբերական պալատների միջոցով, որոնք ամեն տարի և ամեն մարզում ընտրվելու են մրցույթով: Սա կխթանի նաև հասարակական գործունեությունը մարզերում: Սա լավագույնս կարտացոլի վարչապետի այն արտահայտությունը, որ մեր զարգացումը պիտի լինի հնարավորինս ներառական», — նշեց Ավագայնը:

 

Վստահության գինը

Որպեսզի ևս մեկ անգամ ապացուցեն ՓՄՁ ներկայացուցիչներին, որ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, այժմյան կառավարությունը մշտապես կանգնած է բիզնեսի կողքին, պատրաստակամ է երկխոսելու, ստանձնել են հիմնական երկխոսողի դերը։

Посол США в Армении Ричард Миллз - Sputnik Արմենիա
Ամերիկյան «խորհուրդներ» հայ գործարարներին. դեսպանը հատում է թույլատրելիի սահմանը

«Նախաձեռնեցինք լայնածավալ հանդիպումների շարք արտառոց ռեժիմով, որին մասնակցեցին նաև ՊԵԿ մեթոդաբանության վարչության, ՓՄՁ ԶԱԿ-ի մեր գործընկերները։ Օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվեց 16 հանդիպում, որին մասնակցեցին 400-ից ավելի մասնակիցներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներ, հաշվապահներ, հարկային խորհրդատուներ; Հանդիպումներ անցկացվեցին ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ միություններում, առևտրաարդյունաբերական պալատում։ Հիմա ամփոփված արդյունքները կներկայացվեն կառավարություն»,-մանրամասնում է փոխնախարարը։

Որն է լինելու այս բոլոր փոփոխությունների գինը: Արդյո՞ք հարկերը, եթե նվազեն, զգալի կորուստ կհասցնեն բյուջեին: Իսկ միգուցե հակառա՞կը՝ բիզնեսը ստվերից դուրս գալու խթան կստանա և ավելի շատ հարկ կբերի: Այս քննարկումները դեռևս ընթանում են փոխվարչապետի գլխավորած աշխատանքային խմբում, խորհրդականների, անկախ փորձագետների, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության միջև:

«Լրիվ բնական է, որ հիմնական հակադրական կարծիք ունեն այս երկու գերատեսչությունները, որի հանգուցալուծումը, մեկ միասնական փոփոխության հայեցակարգը, հուսամ դուրս կբերվի ՀՀ վարչապետի մասնակցությամբ։

Բայց նյութական գնից բացի, ոչ պակաս կարևոր է նաև ոչ նյութական գինը՝ հանրության սպասելիքները: Միգուցե, նույնիսկ ավելի կարևոր»,-եզրափակեց Հակոբ Ավագյանը:

Լրահոս
0