00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փայտե Աստվածուհին և 5 մետրանոց Կոմիտասը. ինչպես քանդակագործ Բեյբությանը գրավեց Պետերբուրգը

© Photo : official site of Saint Petersburg administrationПамятник Комитасу в Камском саду в Петербурге. (скульптор Л. Бейбутян, архитектор М. Атоянц)
Памятник Комитасу в Камском саду в Петербурге. (скульптор Л. Бейбутян, архитектор М. Атоянц) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն Բեյբությանի արհեստանոցը միշտ արևոտ է, թեև այն շրջապատված է մռայլ Պետերբուրգով։ Ծնունդով վարպետ Լևոնն Էջմիածնի շրջանից է, որտեղ լիքը արև կա։ Նա վերցրել ու այդ արևը` տաքացրած քարերի հետ, տեղափոխել է պիտերյան անձրևների մեջ։

Բեյբությանի արհեստանոցում քարը շատ է, այն քարը, որից Պետերբուրգն ավելի արևոտ է դառնում։ Քարն այստեղ ավարտուն գործերի տեսքով է, կիսապատրաստ կամ նախապատրաստական վիճակում գտնվող քարերի։ Կամ պարզապես բեկորների, որոնք սպասում են իրենց ժամանակին։ Տարօրինակ է, բայց տուֆի արևշատությունն ու գունեղությունը ներդաշնակ է Նևայի գրանիտի հետ, այդ պատճառով այստեղ միշտ լուսավոր է։

Ու այստեղ տիրում է «քարից ավելորդը հատելու» սկզբունքը։ Բեյբությանն այսպես է ասում․«Ես սովոր եմ քարի հետ խոսել, մենք զրուցում ու պայմանավորվում ենք՝ ինչն է  պետք է հատել ու ինչին չպետք է ձեռք տալ, քանի որ այս մասն արդեն իսկ պետք եղած ձևն ունի»։

Флоренция - Sputnik Արմենիա
Հայ քանդակագործը հաղթել է Ֆլորենցիայում. նրա աշխատանքներն ապշեցրել են ժյուրիին

Հայտնի հայ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ղեկավարությամբ Երևանի Գեղարվեստի ուսումնարանը նրա համար քիչ էր։ Ավելի ճիշտ, այդպես չէ. Չուբարյանը համարեց, որ ուսումնարանը Բեյբությանին քիչ է ու նպաստեց, որ իր աշակերտը Լենինգրադ գնա, որտեղ նա ընդունվեց Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ Լևոնը Պիտերում մնաց ու հիմա արդեն ինքն է երիտասարդներին սովորեցնում արվեստի գաղտնիքները։

Բեյբությանն աշխատանքներ ունի, որոնք քմահաճորեն ու մանրակրկիտ կերպով մշակված են մանր մասերի, գծերի միջոցով, բայց դրանք երբեք գրոտեսկի վերածված չեն։ Չափի զգացողությունը երբեք չի լքում Բեյբությանին, ու նրա աշխատանքներից և ոչ մեկը շինծու ու պերճաշուք չի։

Փայտե «Աստվածուհին» (իսկ Բեյբությանը հազվադեպ է փայտի հետ աշխատում) ամբողջովին հեթանոսական խորհրդանիշերից է։ Գրոտեսկային կանացի բարեմասնություններն ու այն՝ ինչպես է աստվածուհին ձեռքով բռնում իր փորը ճիշտ են հուշում, որ նա պտղաբերության ու սիրո աստվածուհու մարմնավորումն է։ «Նա Տիեզերքին է նայում, իսկ Տիեզերքը երկրի բոլոր կենդանի էակների Հայրն է», — ասում է Լևոնը։

Սակայն գրոտեսկը բնորոշ չէ վարպետի աշխատանքներին, «Աստվածուհին» ավելի շուտ բացառություն է, որը կոչված է ցույց տալ՝ «այսպես էլ կարող եմ»։ Քանդակագործը կարողանում է քիչ միջոցներով շատ բան ասել, խոսել պարզ, բայց ոչ պարզունակ լեզվով։ Հնարավոր է` հենց այդ պատճառով Պետերբուրգը թույլ տվեց նրան զարդարել իրեն քանդակներով։

«Ուզում ես հավատա, ուզում ես՝ մի հավատա, բայց գրեթե երբեք սևագրեր կամ գծանկարներ չեն անում։ Ու եթե անում եմ, ապա շատ քիչ։ Բնությունն ու քարի ձևն իրենք են արթնացնում ենթագիտակցության մեջ քնած կերպարը», — ասաց Բեյբությանը՝ մտախոհ նայելով սպիտակ քարե բեկորին, որի վրա ինչ-որ մեկի գլխի կեսն էր նշմարվում։ Ենթագիտակցական կերպարներից ծնվել է,  օրինակ, Ցիոլկովսկին, որը նստած է Օբվոդնի ջրանցքի երկու փողոցների մեջտեղում։ Կոնստանտին Էդուարդովի բազկաթոռի հենակն աստիճանաբար թևերի է վերածվում, որոնք մի օր տարան իրեն Տիեզերք ու երկրի վրա թողեցին միայն անցավոր մարմինը։

Академик Сергей Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես ակադեմիկոս Համբարձումյանին «թաղեցին» կենդանության օրոք.այսօր նա իրոք հեռացավ մեզնից

Պիտերում բազում «հայկական վայրեր» կան։ Պիտերի հայկական տեղերից յուրաքանչյուրն իր հետաքրքիր պատմությունն ունի, լինի դա Նևսկիի վրայի հայկական եկեղեցին, թե Սմոլենկայի գերեզմանատունը։ Վերջերս Պետերբուրգում՝ Երևանյան պուրակում, հինգ մետրանոց Կոմիտաս է հայտնվել։ Հեղինակը Բեյբությանն է։ Հիմա այստեղ են գալիս Պիտեր եկած բոլոր հայերն ու առավել ևս՝ պատվիրակությունները։ Հուլիսին այստեղ էր ևս մի պատվիրակություն, ոչ շարքային, այլ նույնիսկ շատ կարևոր՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Հուշարձանը հետաքրքրեց վարչապետին, նա բազում հարցեր տվեց, պատմում է ուշադրությունից շոյված նկարիչը։

Այդ հուշարձանի ոչ մի մասը մարդու ուշադրությունը Կոմիտասից չի շեղում։ «Շատերն ասում էին, որ ձեռքում նոտաներով թուղթ պետք է լինի, նույնիսկ մտածում էի այդ ուղղությամբ, բայց հետո որոշեցի, որ դա ավելորդ է։ Ինչու՞ է պետք ավելորդ անգամ ընդգծել, առանց նոտաների էլ բոլորը շատ լավ գիտեն՝ ով է Կոմիտասը», — ասում է Լևոնը։ Ու Կոմիտասի ձեռքերն անօգնական իջած են, անմարդկային արարածների գործած սարսափելի չարիքը հաղթել է  նրան։

Կողքին տուֆից պատրաստած նստարաններ ու դարպաս է` քարը հատուկ Հայաստանից է բերել, կողքը երկու գերեզման կա՝ հայկական ու լյութերական։ Այստեղ միշտ զարմանալիորեն լուռ է, նույնիսկ, երբ մայրերը զբոսնում են երեխաների հետ, ու Կոմիտասը լռության մեջ սեփական երաժշտությունն է լսում։

Հունվարին Պիտերում  օրը մի քանի ժամ է տևում։ Այդ ժամերն այն գողանում է հյուսիսային գիշերից։ Իսկ եթե օրն արևոտ է, Կոմիտասը լուսավորվում է հյուսիսային մայրաքաղաքի ժլատ արևով ու ասես լվացվում է լույսով։ Այսպիսին է քանդակագործի մտահղացումը։

Լրահոս
0