00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստալինի և գյումրեցի քանդակագործի մտերմությունը, կամ ի՞նչու առաջնորդը չպատժեց Մերկուրովին

Բաժանորդագրվել
Գյումրիում գործող քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն- թանգարանը հետաքրքիր գաղտնիքներ է պատմում Իոսիֆի Ստալինի ու գյումրեցի քանդակագործի մտերմության մասին։ «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան էլի է անդրադարձել Մերկուրովի կյանքի հետաքրքիր մանրամասներին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Խորհրդային հանրապետություններում ու դրա սահմաններից դուրս հայտնի ծնունդով գյումրեցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովին ու նրան ստեղծագործություններին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է: Հայրենի քաղաքում տեղակայված  տուն-թանգարանում, սակայն, կա մի նամակ, որը ներկայացնում ենք առանձին: 

45 տարվա ընթացքում Սերգեյ Մերկուրովը հայտնի գործիչների հետմահու ավելի քան 300 դիմակ է պատրաստել։ - Sputnik Արմենիա
300 մահաքանդակ` 45 տարում. գյումրեցի Մերկուրովը պատիվ ուներ ստեղծելու Լենինի մահաքանդակը

Հայտնի մոնումենտալիստ Սերգեյ Մերկուրովը ոչ միայն  անձամբ է ճանաչել Իոսիֆ  Ստալինին, այլ նաև մտերիմ է եղել նրա հետ։ Ավելին` անհրաժեշտության դեպքում Ստալինը նրա կարծիքն է հարցրել:

Ստալինի քանդակը  կերտելուց առաջ Մերկուրովը նամակ է  գրում առաջնորդին և հարցնում. «Կներեք  անհանգստացնելու համար, բայց արդեն 6 ամիս է չեմ կարող ոչ մեկից պատասխան ստանալ։ Մոսկվան ինձ  հրահանգել է քանդակել ձեր գրանիտե  կիսանդրին, գլուխն արդեն պատրաստ է՝ գլխարկով է, բայց երբ հարց եղավ շինելի մասին, խնդրի առաջ  եմ՝ քանդակեմ մարշալական, թե՞ հասարակ շինելով: Սպասում եմ  Ձեր հրահանգին»:

Պատասխանը Մերկուրովին սպասեցնել չտվեց.  առաջնորը նրան պատասխանեց 5 օրից՝  անձամբ. « Հարգելի Մերկուրով, ավելի լավ է պարզապես շինելով»:

Дом-музей Сергея Меркурова. Скульптура Горе - Sputnik Արմենիա
Գյումրեցու բարբառով խոսող Մերկուրովը. ինչպես հրեշտակները «վախեցրին» քանդակագործին

Հենց այսպես էլ, Ստալինի ցանկությունը հաշվի առնելով,  առաջնորդի շատ քանդակներ հասարակ զինվորական համազգեստ հագան: Նամակի կրկնօրինակն այսօր Գյումրիում է՝ Մերկուրովի տուն-թանգարանում, այն նույն տանը, որտեղ 1881 թվականին նոյեմբերի 7-ին ծնվել է նա:

Սակայն, չնայած  մտերմությանը,  Մերկուրովը իր հանդուգն քայլով մեկ անգամ «նեղացրել» է Ստալինին:

Ստալինի 70  ամյակին՝  1949  թվականին, Մերկուրովը Ստալինին նվիրում  է իր մեծ գործերից մեկը՝  «Առաջնորդի (Լենինի) մահը»  արձանախումբը:

«Որպես գյումրեցի հույն արձանի տակը գրում է գինը: Նման բան ոչ մեկ իրեն թույլ չէր տվել Ստալինի  նկատմամբ։ Սակայն առաջնորը, երկար նայելով արձանախմբին ու գնին, պատասխանում է՝  այսքան թանկարժեք  նվեր ընդունել չեմ կարող: Ասում ու հետ է  ուղարկում նվերը»,– պատմում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մասնաճյուղի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանը: Այսքանից հետո  «բարեկամական» հարաբերություններն ավարտվում են, թեև Մերկուրովն այն եզակի մարդկանցից էր, որ իր հանդգնության համար չի պատժվել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍտալինին գրված նամակը
Дом-музей Сергея Меркурова. Письмо Сталину - Sputnik Արմենիա
Ստալինին գրված նամակը
Լրահոս
0