00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը կօգտվի Փաշինյանի համախոհների սխալներից

© Photo : administration of Robert KocharyanРабочий визит второго президента Армении Роберта Кочаряна в Карабах (2002 год)
Рабочий визит второго президента Армении Роберта Кочаряна в Карабах (2002 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը կարող է առաջիկա արտահերթ ընտրություններն օգտագործել իր թեկնածուին վարչապետ դարձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կօգտվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհների չմտածված գործողություններից` իր համար «քաղաքական մոտիվներով հետապնդվողի» համբավ ստեղծելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Активисты ворвались в пресс-центр (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի գործը որպես «որոգայթ», կամ նույն ժողովրդի այսքան տարբեր թևերը

Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հասարակությունում առկա հակակրանքը հանգեցնում է երկրորդ նախագահի դեմ ուղղված որոշակի գործողությունների։ Օգոստոսի 14-ին ակտիվիստների կողմից նրա մամուլի ասուլիսի տապալումը կարելի է որպես էմոցիոնալ քայլ դիտարկել։

«Կարծիք կա նաև, որ նրանց այնտեղ հատուկ էին ուղարկել, բայց քանի որ ապացույց չկա, պետք է հիմնվել անմեղության կանխավարկածի վրա», — ասաց Բադալյանը։

Այդ քայլը փորձագետներն արդյունավետ չեն համարում, քանի որ նախկին նախագահը, եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է հրավիրել ԶԼՄ-ներին և ասել այն ամենը, ինչ ցանկանում է հասցնել ժողովրդին։

Փորձագետի խոսքով` անկախ նրանից, թե Քոչարյանի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, չի կարելի նրան զրկել իր կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունից։ Առավել ևս, որ ի տարբերություն մեկ ալիքին տված հարցազրույցի, մամուլի ասուլիսի դեպքում տարաբնույթ հարցեր ուղղելու և ավելի շատ տեղեկություն ստանալու հնարավորություն կա։

Բադալյանը նաև ընդգծեց, որ եթե ժամանակին Քոչարյանը սահմանափակում էր խոսքի ազատությունը, չի նշանակում, որ պետք է նույն կերպ գործել, «նույնով փոխհատուցելու» սկզբունքով։

«Այդ դեպքում ի՞նչ տարբերություն կա «А1+» հեռուստաալիքն անուղղակիորեն փակած Քոչարյանի և այն ցուցարարների գործողությունների միջև, որոնք թույլ չտվեցին, որ նախկին նախագահի մամուլի ասուլիսն անցկացվի։ Գործողությունների երկու տարբերակն էլ անընդունելի են», — նշեց քաղտեխնոլոգը։

Մյուս կողմից, նրա խոսքով, նախկին նախագահը կարող է օգտվել այդ քայլից, որպեսզի «քաղաքական մոտիվներով հետապնդվողի» դեր ստանձնի։ Միանգամից դա չի ստացվի, քանի որ հասարակության շրջանում նրա նկատմամբ բացասական վերաբերմունք կա։

Բադալյանի կարծիքով` Քոչարյանն այդ հարցում հաջողության կհասնի, եթե նման ակցիաները շարունակվեն։

Акция в поддержку Роберта Кочаряна перед зданием резиденции премьер-министра Армении (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի փեսան պահանջում է ճնշում չգործադրել դատարանի վրա

«Չմտածված և էմոցիոնալ քայլերը նա կարող է օգտագործել ի շահ իրեն։ Առավել ևս, որ ներկա պահին նա առավել երևացող ընդդիմադիր գործիչ է։ ՀՀԿ-ից բացի, որևէ այլ քաղաքական ուժ չի աջակցել Քոչարյանին։ Փաստորեն, նա անուղղակիորեն ընդդիմության առաջնորդ է դառնում», — ասաց Բադալյանը։

Այս պայմաններում Քոչարյանին որպես քաղաքական մոտիվներով հետապնդվող անձի ներկայացնելը կարող է, թող որ դժվարությամբ, բայց բարձրացնել նրա վարկանիշը։ Այդ պատճառով, Բադալյանի խոսքով, հակառակորդների չմտածված գործողությունները նա կարող է իր օգտին շրջել։

Փորձագետն ուշադրություն դարձրեց, որ մինչ օրս իշխանությունը որևէ մեկնաբանություն չի արել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ակտիվիստների գործողությունները չեն դատապարտվել` անկախ Քոչարյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Բացի այդ, ոստիկանությունն ու բիզնես կենտրոնի անվտանգության ծառայությունը նույնպես որևէ գործողություն չեն ձեռնարկել։

«Եթե այդպես շարունակվի, ապա այդ ճանապարհը կարող է հանգեցնել մեկ կարծիքի արմատացման։ Այդ պատճառով այս դեպքում կարելի է փաստել, որ ստեղծված իրավիճակում, թող որ ոչ խոշոր հաշվով, բայց հաղթեց Քոչարյանը», — ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` Քոչարյանին կալանքից ազատելը որոշակի հարված էր վարչապետի հեղինակությանը, քանի որ հոգեբանորեն ինչ-որ բան փոխվեց։ Փաշինյանի նկատմամբ ունեցած հարյուր տոկոսանոց վստահությունը որոշակի կասկածի փոխվեց, ինչը կարող է հետևանքներ ունենալ։

Փոփոխությունների առաջին դրսևորումները, ըստ նրա, կարելի է նկատել սպասվող ցույցի նախապատրաստությունում։ Օգոստոսի 17-ին կայանալիք ցույցը հայտարարվել էր վարչապետի 100-օրյա պաշտոնավարման լույսի ներքո։ Սակայն ավելի ուշ Փաշինյանը բոլորին կոչ արեց հնարավորության դեպքում գալ և մասնակցել այդ ցույցին։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է հարցնում հայրենակիցներից

«Այդպիսով ցույցը ուժի որոշակի ցուցադրման է վերածվում», — ընդգծեց Բադալյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն ուզում է իր ուժը ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ոգևորվել են Քոչարյանի` կալանքից ազատվելու փաստից, ովքեր ցանկանում են նրան տեսնել վարչապետի աթոռին։ Կառավարության գործող ղեկավարը ուզում է ցույց տալ, որ նրանց հույսերն անհիմն են։

Մյուս կողմից` եթե Քոչարյանը ազատության մեջ մնա (Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո), ապա ընտրությունների անցկացումը մոտ ապագայում (մասնավորապես, աշնանը) կասկածելի է դառնում։

«Դրա համար պետք է, որ վարչապետը հրաժարական տա, այնուհետև ԱԺ-ն չընտրի նրան։ Սակայն երկրորդ նախագահը կարող է խորհրդարանական ուժերի հետ համագործակցությամբ նոր թեկնածու առաջադրել, և Հայաստանում կարող է նոր վարչապետ հայտնվել», — ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` այդ գործոնը կզսպի Փաշինյանին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Թեև, քաղտեխնոլոգի կարծիքով, ընտրությունների անցկացմանը Հայաստանը դեռ պատրաստ չէ նաև տեխնիկապես։ Լավագույն դեպքում, ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսին։

Սակայն, Բադալյանի խոսքով, պետք չէ մոռանալ, որ սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրություններ են սպասվում։ Քոչարյանը Երևանի վարչական շրջաններում նախկին իշխանությունների ներկայացուցիչների օգնությամբ կարող է Փաշինյանի համախոհներին թույլ չտալ 40% հավաքել։

«Սա նույնպես մարտահրավեր է վարչապետին», — ասաց Բադալյանը։

Второй президент Армении Роберт Кочарян (2003 год) - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց

Նրա խոսքով` Քոչարյանը մի քանի անգամ ակնարկել է, որ կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, և նա տապալված մամուլի ասուլիսի ժամանակ կարող էր այդ մասին հայտարարել։ Եթե նա աներ դա, ապա իշխանություններին ձեռնտու կլիներ, նրանք կկարողանային նախապատրաստվել։

Հատկանշական է, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Քոչարյանը «դժվար թե անտարբեր լինի Հայաստանի քաղաքական գործընթացների հարցում, քանի դեռ հայրենիքը ճգնաժամային իրավիճակում է»։

«Հայաստանը պետական մտածողություն ունեցող գործիչների պահանջ ունի, իսկ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպիսի գործիչներից մեկն է», — նշել էր Շարմազանովը։

Մամուլի ասուլիսի տապալումը նա անվանել էր «ազատ խոսքի, բազմակարծության նկատմամբ մտքի տեռոր»։

«Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի նոր իշխանության օրոք Հայաստանում վտանգված է ազատ խոսքի բազմակարծությունը»,- ասել էր նա։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը փորձում է իրավական գործընթացը քաղաքական հարթություն տեղափոխել։

«Առաջին իսկ օրվանից Քոչարյանն ու նրա փաստաբանները քաղաքականացնում էին գործընթացը։ Պետք է հասկանալ, որ մարտի 1-ի գործընթացն ուղղված չէ կոնկրետ Քոչարյանին պատժելուն», — ասաց Իգիթյանը։

Նրա խոսքով` հայ հասարակությունն ուզում է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի այդ օրերին։ Քոչարյանը պետք է պատասխանի, թե ինչ հրամաններ է տվել, ինչու էր ԶՈՒ-ն մինչև մարտի 1-ը մասնակցում գործընթացներին, ովքեր էին մարտական զենքով զինված և մարդկանց կրակող քաղաքացիական անձինք և այլն։

Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը, ըստ նրա, քննության համար կարող է խոչընդոտ դառնալ։ Ակնհայտ է, որ նախկին նախագահն օգտագործում է իր զգալի ֆինանսական ռեսուրսները վկաների և պաշտոնատար անձանց վրա ազդելու համար։

«Նա կարող է պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նրա հանցակիցներն են մարտի 1-ի գործով։ Հաշվի առնելով այն, թե ինչ զենք են հայտնաբերում ՀՀԿ-ի անդամների մոտ, չեմ բացառում, որ Քոչարյանն ու իր համախոհները Հայաստանում զենքի զգալի պաշար ունեն», — նշեց Իգիթյանը։

Նա կարծում է, որ Վերաքննիչ դատարանի դատավորը, որն ազատել է Քոչարյանին, կա՛մ կոմպետենտ չէ, կա՛մ անձնական շահագրգռվածություն ունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ակտիվիստները տապալել էին կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Ավելի ուշ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, նշելով, որ «տեղի ունեցածը, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»։

Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրում են 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էր։

Լրահոս
0