00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատի» լեգենդ Էդուարդ Մարգարովը կարող է փրկել հայկական ֆուտբոլը

© Sputnik / Валерий ЛевитинЭдуард Маркаров
Эдуард Маркаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
48 տարի առաջ` 1971 թվականին, Երևանի «Արարատ» ակումբում նորեկ հայտնվեց։ Սակայն նա երիտասարդ ու անփորձ չէր. 29 տարեկան էր, գրեթե վետերան, ԽՍՀՄ հավաքականներում ունեցած լուրջ փորձով և որպես «օժիտ» միության առաջնությանն արժանացած բրոնզե մեդալով։ Նորեկի անունը Էդուարդ Մարգարով էր։

Բաքվի «Նեֆթչի»–ից, որտեղ նա երկար տարիներ խաղացել էր, Մարգարովին բավական տգեղ ճանապարհեցին`մեղադրելով հարստություն դիզելու, ագահության, դավաճանության և այլ մահացու մեղքերում։ Էդուարդ Արտյոմովիչը տհաճությամբ է պատասխանում այդ մասին հարցերին, նրա համար ծանր և ցավալի է այդ ամենը հիշել, այդ պատճառով անմիջապես անցնենք հաճելիին։

Футбольный матч Пюник - Тобол - Sputnik Արմենիա
Ինը թիմ և «ընտանիք» վերադարձած «Շիրակ». մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Մարգարովը «Արարատ» եկավ 1971 թվականի խաղաշրջանի սկզբին, իսկ մի քանի ամիս անց արդեն Երևանում տղաներն (այս հոդվածի հեղինակը նույնպես) իրենց շապիկներին «9» համարն էին գրում, որի ներքո խաղում էր ակումբի հարձակվողը։ Եվս մի քանի ամիս անց թիմն արծաթե մեդալ նվաճեց համամիութենական առաջնության ժամանակ` իր պատմության մեջ առաջին անգամ այդքան բարձր արդյունք գրանցելով։

Մարգարովին Երևան գալ համոզել էր Ալեքսանդր Կովալենկոն` փառապանծ պաշտպանն ու «Արարատի» անխոս հեղինակությունը։

«Շուրիկը լավ մարդ էր և հիանալի խաղացող, ուղեղը լավ էր աշխատում», – վաղաժամ կյանքից հեռացած ընկերոջ մասին տխրությամբ ասում է Մարգարովը։

Հինգ տարվա ընթացքում Մարգարովը թիմակից ընկերների հետ Միության չեմպիոն դարձավ, հաղթանակ տարավ երկրի երկու գավաթներում և հաղթեց նաև այն ժամանակ  իր կազմում 7 նորաթուխ աշխարհի չեմպիոն ունեցող անհաղթ Մյունհենի «Բավարիային»։ Նա ֆուտբոլից հեռացավ 34 տարեկանում, նույնիսկ այսօրվա դրությամբ ֆուտբոլի համար պատկառելի տարիք է, իսկ այն ժամանակների համար` լրիվ վետերան էր։

Армен Степанян - Sputnik Արմենիա
«Արարատը» թափ կհավաքի՞. ակումբը նոր մարզիչ ունի. լուսանկարներ

Մարգարովը հեռացավ` «երկրորդ հարկում» հիանալի խաղացողի համբավ ձեռք բերելով. հակառակորդի դարպաս մի շարք գնդակներ գլխով էր ուղարկել` լինելով ոչ այդքան բարձրահասակ։ Նա հեռացավ իր ամբողջ կարիերայի ընթացքում ոչ մի դեղին քարտ չստանալով, կարմիրների մասին էլ չեմ խոսում։ Խաղադաշտում և կյանքում ջենթլմեն լինելով` նա համեստ է նաև այսօր, մի փոքր շփոթվում է իր նկատմամբ դրսևորած ուշադրությունից, թեև նշում է, որ հաճելի է, երբ չեն մոռանում վետերաններին։

Հայտնի անգլիացի Բոբբի Չարլթոնին հեռու անցյալում խնդրել էին մի ֆուտբոլիստի անուն տալ, ում հետ հարմար կլիներ իրեն նույն թիմում խաղալ։ Չարլթոնն առանց երկմտելու նշել էր պարոն Սթենլի Մեթյուզի անունը։ Այն ժամանակ Բոբբին ասել էր, որ Մեթյուզը այնքան ջենթլմեն էր, որ գլխով հարվածելիս գնդակին, այնպես էր անում, որ այն քուղակապով ճակատին չհարվածեր։ Նրանք, ովքեր տեղյակ չեն` այն ժամանակ ֆուտբոլի գնդակներն ամբողջական չէին, նրանց մեջ օդապարկը տեղադրվում էր անցքից, և այդ անցքը քուղակապվում էր։

Համոզված եմ, որ եթե Չարլթոնը Մարգարովի հետ խաղար, անգլիացին նաև նրա անունը կավելացներ։

«Արարատի» խաղացողից Մարգարովը երևանյան թիմի մարզիչ դարձավ, սակայն հաջողության չհասավ, ակումբից գրեթե միաժամանակ հեռացավ ողջ թիմը, և նա այդուհետ սկսեց պայքարել բարձրագույն լիգայում գոյատևելու համար։ Սակայն որպես մարզիչ Մարգարովն, ամեն դեպքում, հաղթանակներ ունեցավ. ԽՍՀՄ պատանեկան հավաքականներում նա 1990 թվականին հաղթեց Եվրոպայի առաջնությունում և մեկ տարի անց դարձավ համաշխարհային առաջնության բրոնզե մեդալակիր։

Футболист Левон Иштоян - Sputnik Արմենիա
Ես լեգենդ եմ. Իշտոյանի «արարատյան» ութ թիվն ու նրա «ոտնակերտ արձանը»

Էդուարդ Արտյոմովիչի պարգևների, պատվոգրերի, մեդալների և գավաթների մեծ հավաքածուում չկա միայն նրա վերջին մեդալը։ Ահա թե ինչու։

Բանն այն է, որ կանոնակարգի համաձայն` համաշխարհային առաջնության այդ մեդալներով պարգևատրվում էին վճռորոշ խաղում խաղացած մարզիչներն ու ֆուտբոլիստները։ Հավաքականի հիմնական դարպասապահ Անդրեյ Նովոսադովը վնասվածք էր ստացել առաջին իսկ խաղում և հաղթական եզրափակչին չէր մասնակցում։ Այդպիսով, մեդալ նրան չէր հասնում։ Դարպասապահը կանգնած էր արցունքոտ աչքերով, և Էդուարդ Արտյոմովիչը մեկնեց նրան իր «բրոնզը»։

Ներկայիս հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին խոսելիս` Մարգարովը հոգոց է հանում ու գլուխն է թափ տալիս։

«Շատ անելիքներ կան, առաջին հերթին` մանկական և պատանեկան ֆուտբոլն է պետք ոտքի կանգնեցնել։ Մեզ` վետերաններիս, չեն հարցնում, իսկ մենք շատ բան կարող էինք ասել և սովորեցնել», – ասում է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը։

Այս խոսքերը Մարգարովն ասել էր մի քանի տարի առաջ, սակայն դրանք արդիական են նաև այսօր։ Ասում են` հայկական ֆուտբոլի ղեկավարությունում մեծ փոփոխություններ են սպասվում, գուցե նոր ֆեդերացիան կլսի նախորդ տարիների վարպետներին։ Նրանք դեռ էնտուզիազմով լի են, իսկ փորձն էլ` անգին է։

Լրահոս
0