ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Իսպանիայից Հայաստան է ժամանել Արմեն Ստեփանյանը՝ իր օգնական Գեորգի Մինասովի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը՝ Ստեփանյանն այսուհետ կլինի թիմի մարզիչը:
Մինչ այս նա մարզել է իսպանական «Ֆուենխիրոլան» խաղացողներին, եղել է իսպանական հանրահայտ «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը:
«Ակումբի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մեր ակումբի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանին կատարած աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : FC Ararat official siteԱրկադի Անդրեասյան. «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ
Արկադի Անդրեասյան. «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ
© Photo : FC Ararat official site
Տեղեկացվում է նաև, որ Անդրեասյանը կշարունակի է իր գործունեությունը «Արարատ» ակումբում՝ աշխատելով ակումբի ենթակառուցվածքում: