00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
Ստում եք ժողովրդին, փող կա․ Իզաբելլա Աբգարյան
13:07
6 ր
Տիգրան Ավինյան
Խոսում է մի խմբակցություն, ում ղեկավարը եղել է Երևանի քաղաքապետ․ Տիգրան Ավինյան
13:13
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես լեգենդ եմ. Իշտոյանի «արարատյան» ութ թիվն ու նրա «ոտնակերտ արձանը»

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցФутболист Левон Иштоян
Футболист Левон Иштоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է լեգենդար «Արարատի» ամենավառ աստղերից մեկի` Լևոն Իշտոյանի մասին, որը հոկտեմբերի 31-ին դարձավ 70 տարեկան։

Լևոն Իշտոյանի անունը, լեգենդար «Արարատի» մյուս խաղացողների անունների պես, երբեք չի մոռացվի, քանի դեռ վառ է հայկական ֆուտբոլի մեծ հաղթանակների մասին հիշողությունը:

1973թ-ի հոկտեմբերի 10-ին ԽՍՀՄ գավաթի եզրափակչում իրացրած երկու դիպուկ գոլերը նրան լեգենդ դարձրեցին: Ասում են՝ այդ գիշեր, երբ Հայաստանը չէր քնել, Իշտոյանի համերկրացիները՝ լենինականցիները, դիմել են քաղաքային իշխանություններին՝ խնդրելով տեղադրել ֆուտբոլիստի հուշարձանը: Քաղաքային կոմիտեից ստանալով սպասելի մերժում՝ մարդիկ տուն են գնացել, բայց չէ՞ որ նրանք լենինականցիներ են, և հաջորդ առավոտյան քաղաքի կենտրոնում Լենինի հուշարձանի մեջքին հայտնվել է 8 թվանշանը. Իշտոյանն «Արարատում» խաղում էր այդ համարի տակ:

Երևանցիները նույնպես դեմ չէին կյանքի օրոք սիրելի ռմբարկուին հավերժացնելու գաղափարին: Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված է միահյուսված ձեռքերի քանդակը, որը իտալական Կարարա քաղաքի նվերն է Երևանին: Այդ ժամանակ շատերը համոզում էին դյուրահավատներին, որ հուշարձանը կփոխեն և իտալական ձեռքերի փոխարեն կտեղադրեն Իշտոյանի ոտքերը:

Икорный магнат Армен Петроссян - Sputnik Արմենիա
«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի». ինչպես հայը կայսրություն կառուցեց զրոյից

Իսկ եթե լուրջ, ապա այդ խաղը դարձել է նրա աստեղային ժամը: Բնականաբար, Իշտոյանը հայտնի է ոչ միայն այդ երկու գոլով, այլև տիրապետում էր հիանալի դրիբլինգի, երկու ոտքի ուժեղ հարվածների:

«Ես հավասարապես խաղում եմ երկու ոտքով: Մանուկ հասակում գնդակով այնքան եմ հարվածել պատերին, որ երկու ոտքս էլ հավասարապես ուժեղացել են»,- իր մասին ասել է Լևոն Իշտոյանը: Հարձակվողի համար նա այդքան էլ շատ գոլ չի խփել. Օրինակ` ԽՍՀՄ չեմպիոնների լիգայում 1968-1976թթ-ին նա 196 խաղերում դարձել է 28 գոլի հեղինակ:

Բայց հարձակվողը պարտադիր չէ, որ անպայման ռմբարկու լինի: Ինչ-որ մեկը պետք է փոխանցումներով ապահովի գոլ խփող ռմբարկուներին, իսկ եթե հաշվենք Իշտոյանի գոլային փոխանցումները, որոնք պսակվել են հաջողությամբ, դրանց թիվը կգերազանցի մեկ տասնյակը: Հակառակորդները վախենում էին աջ թևով նրա ոլորուն անցումներից. դրանք կարելի էր կասեցնել միայն կանոնները խախտելու դեպքում: Հենց այդտեղ էր թաքնված «Արարատի» ահարկու խաղացողի արժեքը:

Իշտոյանը սկսել է խաղալ Լենինականում, որտեղ և ծնվել է: 1956թ-ին Լևոնին նկատել է նրա առաջին մարզիչը. «Ես 9 տարեկան էի: Այդ ժամանակ «Շիրակ» թիմը ղեկավարում էր Բախտիկ Մովսիսյանը, որը մեծացել է մանկատանը: Սովորաբար նա Լենինականի փողոցներով անցնելիս նայում էր, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում և խոստումնալից տղաներին կանչում էր պատանեկան թիմ: Այդպես է պատահել նաև ինձ հետ. ես հայտնվեցի «Շիրակում», իսկ 17 տարեկանում՝ արդեն հիմնական կազմում»: Նրան Լենինականից «Արարատ» է կանչել Արտեմ Ֆալյանը՝ նույն ոսկե թիմի ճարտարապետը:

Իշտոյանն «Արարատում» է արժանացել բոլոր մրցանակներին: Իսկ ինչ վերաբերում է եզրափակչում կիևցիների դարպասը խփած երկու գոլին, ապա նրա խոսքով՝ հայտնվել է ճիշտ տեղում և ճիշտ ժամին. «Առաջին գոլը ես խփել եմ ձախ ոտքով, այդպես ավելի հարմար էր: Խաղի վերջին րոպեն էր, Անդրեասյանը գնդակը փոխանցեց Ղազարյանին, դարպասապահը հետ մղեց Կոլյայի հարվածը, այդ ժամանակ ես հասա գնդակին, բայց իմ առաջ հայտնվեց Ռեշկոն, և եթե ես հարվածեի աջով, նա կընդուներ գնդակը: Ես արագ կողմնորոշվեցի և գնդակը տեղափոխեցի ձախ ոտնաթաթին, և քանի դեռ Ռեշկոն մտածում էր, թե ինչ անի, ես արդեն ձախով գրավեցի դարպասը: Լրացուցիչ ժամանակ տվեցին: Մենք ավելի շուտ էլ կհաղթեինք, եթե Նորիկ Մեսրոպյանի գնդակը մտներ դարպաս. կիևցիներին փրկեց դարպասաձողը: Հավանաբար, ինձ էր վիճակված խփել հաղթական գոլը: Հիմա հիշում եմ, թե ինչպես էի վազում դաշտով երկրորդ գոլից հետո, իսկ իմ հետևից վազում էր ողջ թիմը. կարելի է ասել՝ ես դեռ առանց գավաթի պատվո շրջան կատարեցի»:

Тьерри Вандом - Sputnik Արմենիա
Հայկական օբսիդիանի գաղտնիքը, կամ ինչպես «Սատանայի եղունգը» ոգևորեց ֆրանսահայ Թունդարյանին

Իշտոյանին կանչել են նաև ԽՍՀՄ հավաքական: Նա առաջին անգամ հանդես է եկել Հնդկաստանի հետ ընկերական խաղում, խաղացել 1972թ-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, բայց չի ընտրվել եզրափակիչ խաղին մասնակցելու համար: Այդ «Արարատի» ոչ մի խաղացող շատ հանդիպումներ չի անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, և դա օբյեկտիվ բացատրություն ունի: Այդ ժամանակ արդեն խորհրդային հավաքականը կառուցվում էր Կիևի «Դինամոյի» գաղափարախոսության հիման վրա, իսկ երևանյան խաղացողները ոչ մի կերպ չէին տեղավորվում այդ հայեցակարգի մեջ. այդ թիմերը չափազանց տարբեր ֆուտբոլ էին ցուցադրում:

Իշտոյանն ակումբի հիմնական խաղացողների հետ հեռացել է 1976թ-ին, երբ լեգենդից միայն փշրանքներ էին մնացել, և սկսվել էր նոր «Արարատի» պատմությունը, որն արդեն չէր հասել նախորդների բարձունքին: Բայց Լևոնը չի հեռացել ֆուտբոլից. նա մարզել է Հայաստանի հավաքականի և հանրապետական դպրոցի պատանիներին, որը նրա ղեկավարության ներքո 1977թ-ին զբաղեցրել է երկրորդ տեղը «Յունոստ» ակումբի գավաթի համամիութենական խաղարկությունում: 1984-1985թթ-ին օգնել է Նիկիտա Սիմոնյանին, երբ նա կարճ ժամանակով վերադարձել է «Արարատ»:

1980-ի վերջին Իշտոյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ստեղծել է «Արարատ 73» մանկական ֆուտբոլային ակումբը, բայց հետո նախընտրել է զբաղվել բիզնեսով և իր դպրոցը հանձնել է ոսկե շրջանի «Արարատի» մեկ այլ խաղացողի՝ Սերգեյ Բոնդարենկոյին: Հիմա Իշտոյանը հաճախ է գալիս Երևան՝ ընկերների հոբելյանների և վետերանների հանդիպումների համար:

Ասում է, որ եթե բախտ վիճակվեր խաղալ այսօր, ապա առաջին հերթին կաշխատեր իր վազքի և ռեակցիայի արագության վրա. «Այսօրվա ֆուտբոլում պետք է շատ արագ շարժվել: Հաղթում է արագությունը: Չէի ասի, որ մենք դանդաղ էինք շարժվում, բայց երբ այսօր խաղ ես դիտում, ապա տեսնում ես տարբերությունը… Այդ ժամանակ մենք խաղում էինք միայն ԽՍՀՄ սահմաններում, քիչ էինք շփվում համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ, բայց չէ որ նման խաղերում ոչ միայն խաղում ես, այլ նաև սովորում»:

Իշտոյանը ժամանել էր Երևան «Հրազդան» մարզադաշտի մոտ «Արարատ 73»-ի հուշարձանի բացման կապակցությամբ: Այնպես որ հուշարձանն ամեն դեպքում տեղադրվեց, պարզապես խմբային՝ ընկերների հետ, այն ֆուտբոլիստների, որոնք հաղթանակներ էին պարգևում թիմին: Երևի այդպես ավելի ճիշտ է:

Լրահոս
0