ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Դոմ–2»–ի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաևան կտրուկ է արտահայտվել Անի Լորակի ընտանեկան սկանդալի մասին։ Երգչուհու ամուսնուն` թուրք Մուրատ Նալչաջիօղլուն մեղադրում են դավաճանության մեջ։ Դոդոնաևային դա դուր չի եկել։
Լորակը դեռ չի շտապում խոսել ամուսնու հետ ունեցած խնդիրների մասին, իսկ տյումենցի Վոդոնաևան իր վրդովմունքն է հայտում թուրքի պահվածքից։ Նա նշել է, որ ամուսինը կնոջ նկատմամբ իրեն տգեղ է պահել. Լորակը աչքի չի ընկել սկանդալներով ու միայն տաղանդի շնորհիվ է հայտնի դարձել։
«Այսպես փչացնել Լորակի անթերի համբավը։ Դա անպատասխանատու ու անխելամիտ, տղամարդուն ոչ սազական արարք է։ Տղամարդուն, ընկերոջը, ընտանիքի հորը», – մեջբերում է Վոդոնաևայի խոսքերը Starhit պարբերականը։
Հեռուստաաստղի կարծիքով` հնարավոր է Լորակն ամուսնու հետ վաղուց խնդիրներ ուներ, սակայն նա լռում էր ու ապահարզան չէր պահանջում։
«Չեմ հավատում, որ Լորակի ու ամուսնու միջև բարդությունները կարաոկեում տեղի ունեցած իրադարձություններից հետո են, բայց պետք էր լինել համարձակ ու անկեղծ ու բաժանվել, մինչ ԶԼՄ–ները կհրապարակեին մի տեսանյութ, որում ամուսինդ ակումբում ինչ-որ աղջկա հետ է զվարճանում։ Ամուսնալուծության մեջ ոչ մի ամոթ բան չկա, իսկ դավաճանության մեջ` կա», – ամփոփում է Վոդոնաևան։
Super պարբերականի տվյալներով` հայտնի տեսանյութի հրապարակումից հետո Յանա Բելյաևան, որի հետ նկատել էին Լորակի ամուսնուն, մեծ ճանաչում է ձեռք բերել։
Մինչդեռ Լորակի երկրպագուները սոցիալական ցանցերում անիծում էին աղջկան, նա բանակցություններ էր վարում «Միսս Ուկրաինա – Տիեզերք» մրցույթին մասնակցելու համար։ Աղջիկը հայտնել է, որ Կիևն է ներկայացնելու։
Հիշեցնենք, որ Անի Լորակն ու թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացել էին 2009 թվականին, 4 տարի հանդիպելուց հետո։ Շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել Անթալիայի ափին գտնվող «Ադամ և Եվա» թանկարժեք հյուրանոցներից մեկում։ 2011 թվականին Անին լույս աշխարհ բերեց դստերը` Սոֆիային։