00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը չի ցանկանում, քաղաքապետարանը չի կարող. փողոցային առևտրի փակուղային կողմը

© Sputnik / Laura SarkisianУличная торговля в центре Еревана
Уличная торговля в центре Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փողոցային առևտուրը Հայաստանի մի շարք քաղաքացիների համար իսկական փրկություն է դարձել։ Սակայն մյուս կողմից` նաև քաղաքային մտրակ։ Մինչ սննդի անվտանգության պետական ծառայությունը ահազանգում է, քաղաքապետարանը փորձում է քանդել Գորդյան հանգույցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Զանազան Մանուկյան տատիկի առավոտը մի քանի շաբաթ է ինչ սկսում է շուկայից։ Այնտեղ նա առևտուր է անում, և ինչպես սիրում են ասել երևանաբնակները «կենտրոն է իջնում»։ Նստած Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում, պլաստմասե արկղերից պատրաստած ինքնաշեն սեղանիկի դիմաց` Զանազան տատը ժպտում է անցորդներին և ասում. «Աղջիկս, որդիս, միրգ եմ վաճառում, էժան»։

© Sputnik / Laura SarkisianԶանազան Մանուկյան
Уличная продавщица Заназан Манукян - Sputnik Արմենիա
Զանազան Մանուկյան

Նա փողոցային առևտրականների այն կատեգորիայից է, որոնք «թավշյա հեղափոխությունից» հետո թեթևացած շունչ են քաշում։ Բանն այն է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում 2006 թվականի հունվարի 1-ից սգո պարագաների և սննդամթերքի փողոցային առևտուրն արգելված է, ինչպես նաև հեղուկ բնական գազի շարժական առևտուրը։ Սակայն իշխանությունները դեռ զբաղված են կոռուպցիոն բացահայտումներով, իսկ քաղաքապետարանում ընտրությունների են պատրաստվում. Դե, փողոցային առևտրականներն էլ, պահը չկորցնելով, կրկին փողոց են դուրս եկել իրենց ինքնաշեն սեղանիկներով։ 

«Վերջին շրջանում գործերը լավ են, լինում է, որ օրական մինչև 5 հազար դրամի առևտուր է լինում (մոտ 10 դոլար)։ Աղջիկս, Աստված օրհնի մեր Փաշինյանին։ Շնորհակալ ենք նրան հաշմանդամի համար մի կտոր հացի փող աշխատելու հնարավորության համար», – ասաց Զանազանը` կկոցելով աչքերը, կարծես ինչ-որ բան է փորձում հիշել։

Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մի կողմից աղբի սարեր, մյուս կողմից՝ փողոցային առևտուր». Փաստ

Մեկ րոպե դադարից հետո նա հպարտ հայտարարում է, որ առաջիններից մեկն էր փողոց դուրս եկել` աջակցելու ապագա վարչապետին։

«Կոտրված ազդրով պարում էի Հանրապետության հրապարակում այն օրը, երբ Փաշինյանը վարչապետ դարձավ», – ասաց Զանազանը։

Հանկարծ նրան ընդհատում է հարևան սեղանիկի մոտ կանգնած Անուշը (անունը փոխված է)։

«Չափազանցնում ես», – ժպտում է Անուշն ու ավելացնում, որ ուրախ է փողոցում առևտուր անելու հնարավորության համար։ Այսօր նրա, ինչպես նաև շատերի համար, սա մի կտոր հացի փող աշխատելու միակ միջոցն է։

Անուշը երկու երեխա ունի, նախկինում դասավանդել է գյուղի դպրոցներից մեկում, 10 տարի աշխատել է։

«Դպրոցում 60 հազար դրամ էի ստանում (մոտ 130 դոլար), այստեղ առևտուր անելով, ավելի շատ գումար եմ աշխատում։ Մի փոքր, իհարկե, դժվար է ամբողջ օրը փողոցում կանգնել, սակայն գիտեմ, որ երեխայիս կրթության կտամ», – ասաց Անուշը։

Երևանի կենտրոնում առևտուր անելն ավելի ձեռնտու է, խոստովանում են մեր զրուցակիցները։ «Շուկայում մրցակիցները շատ են։ Իսկ կենտրոնում և զբոսաշրջիկներն են շատ, բացի այդ այս կողմերում ունևորներն են ապրում»,- ասաց Անուշն` ավելացնելով, որ սեզոնի ժամանակ զբոսաշրջիկների հաշվին կարելի է լավ փող աշխատել։

Գեղեցիկ մայրաքաղաք եմ ուզում

Մեր զրույցին է միանում Աշոտ անունով մի երիտասարդ, ով մինչ այդ լուռ հետևում էր մեզ կողքից։ Աշոտն ամաչում է, որ ժողովուրդն այս օրի է հասել։

Բոլոր երկրներում շուկաներ կան, առևտրի համար նորմալ պայմաններ են ստեղծված, իսկ մեզ մոտ ամեն ինչ աննորմալ է, բողոքում է նա։

«Մորաքույր, դուք էլ եք մեղք, ես էլ։ Ուզում եմ լավ պայմաններում ապրել։ Ուզում եմ, որ իմ քաղաքով ևս հիանան, ինչպես ես` մյուսներով», – ասաց նա։

© Sputnik / Laura SarkisianԼուսինե Հակոբյան
Уличная продавщица Люсинэ Акопян - Sputnik Արմենիա
Լուսինե Հակոբյան

Փողոցային առևտրական Լուսինե Հակոբյանը, հակառակը, համոզված է, որ զբոսաշրջիկներին միայն ուրախացնում է իրենց գործունեությունը։ Իսկ ապրանքը նրա մոտ` շուկայականից վատը չէ, համոզված է նա։ Շուկաներն էլ կատարյալ չեն։

«Երբ նորմալ պայմաններ կստեղծեն բոլորի համար, այդ ժամանակ էլ թող պահանջեն», – ասում է Լուսինեն։

© Sputnik / Laura SarkisianՎարազդատ Պողոսյան
Уличный продавец Вараздат Погосян - Sputnik Արմենիա
Վարազդատ Պողոսյան

Նրա գործընկեր Վարազդատ Պողոսյանը առավոտից վատ տրամադրություն ունի։ Ինչպես պարզաբանեց նա, ինչ-որ տեղից եկել էին երեկ և սպառնացել մինչև երկուշաբթի մաքրել փողոցը, հակառակ դեպքում` «միջոցներ կձեռնարկեն»։

Մինչ առևտրականները մտածում են, թե ինչպես շարունակեն ապրել և ինչպես մի կտոր հացի գումար վաստակեն, Սննդի անվտանգության պետական ծառայությունը ահազանգում է` հայտարարելով, որ փողոցում վաճառվող ապրանքը չարիք է, իսկ զբոսաշրջիկները շարունակում են մրգեր և բանջարեղեն գնել փողոցային վաճառականներից։

«Դուբայից ենք եկել, Ամիրյան փողոցում ենք կայանել, մեզ ասացին, որ մոտակա մեծ խանութը, որտեղից կարելի է միրգ գնել մեզանից 400 մետրի վրա է։ Իսկ այստեղ` դուրս եկար, և ամեն ինչ ձեռքիդ տակ է։ Հարմար է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալի անունով զբոսաշրջիկը։

Իսկ քաղաքապետարա՞նը

Սննդի անվտանգության պետական ծառայությունը որքան էլ դժգոհի փողոցային առևտրականներից, նրանց հետ ոչինչ անել չի կարող։ Ողջ պատասխանատվությունը քաղաքապետարանի ուսերին է դրված։

Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Առևտրի տաղավարներ ու ավտոկանգառ հնագույն դամբարանադաշտում. Սաղմոսավանում սրված իրավիճակ է

«Փողոցում վաճառվող ապրանքը վտանգավոր է։ Սակայն մենք ոչինչ դրա հետ անել չեն կարող, քանի որ ամեն ինչի համար պատասխանատու է քաղաքապետարանը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Երևանի քաղաքապետարանում նույնպես թոթվում են ուսերը։ Փակուղային իրավիճակ է. մի կողմից` օրենքով առևտուրն արգելված է, և փողոցում վաճառվող սննդամթերքը վտանգավոր առողջության համար, մյուս կողմից` վաճառականները մեղավոր չեն։

«Մենք նախազգուշացնում ենք առևտրականներին, իսկ նրանք մեզ պատասխանում են` ինչ ուզում ենք, անում ենք, մեր երկիրն է։ Դիմում ենք ոստիկանություն, մեզ պատասխանում են` ինչպես մարդուն բերման ենթարկենք, երբ նա ուզում է մի կտոր հացի փող աշխատել», – ասում են քաղաքապետարանում։

Միակ լուծումը, ինչպես պարզաբանեցին քաղաքապետարանում, օրենքում փոփոխություններ անելն է, որպեսզի տեսուչները իրավունք ունենան առգրավեն ապրանքը։

Լրահոս
0