00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առևտրի տաղավարներ ու ավտոկանգառ հնագույն դամբարանադաշտում. Սաղմոսավանում սրված իրավիճակ է

© Sputnik / Nelli DanielyanМонастырь Сагмосаванк
Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղը փորձում է աճեցրած բերքը քաղաքակիրթ ձևով վաճառել: Եկեղեցին փորձում է պահպանել նախնյաց հիշատակն ու մշակութային արժեքները:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սաղմոսավանքն այն վայրերից է, ուր ամենից հաճախ են այցելում զբոսաշրջիկները, սակայն վանական համալիրի հարևանությամբ գտնվող Սաղմոսավան գյուղն այս հանգամանքից այնքան էլ չի շահում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղապետ Գևորգ Ավագյանը։

«Գյուղացին փողոցում է առևտուր անում, իր ապրանքն արկղով դնում է իր դռան դիմաց։ Թեթև առևտուր լինում է, բայց զբոսաշրջիկը ոչ միշտ է փողոցից ապրանք գնում։ Առևտուր լինում է, բայց ցանկալի է, որ ավելի քաղաքակիրթ լինի»,- ասաց մեր զրուցակիցը։

Գյուղապետը պատմեց, որ մտադիր է Սաղմոսավանքի հարևանությամբ առևտրի տաղավարներ տեղադրել։ Համայնքի ավագանին արդեն կայացրել է որոշումը, բայց ծրագրի իրականացման համար որոշակի խնդիրներ կան։

© Sputnik / Aram NersesyanՍաղմոսավան
Սաղմոսավան - Sputnik Արմենիա
1/3
Սաղմոսավան
© Sputnik / Ani LiparityanՍաղմոսավանք
Սաղմոսավանք - Sputnik Արմենիա
2/3
Սաղմոսավանք
© Sputnik / Nelli DanielyanՍաղմոսավանք
Սաղմոսավանք - Sputnik Արմենիա
3/3
Սաղմոսավանք
1/3
Սաղմոսավան
2/3
Սաղմոսավանք
3/3
Սաղմոսավանք

Բանն այն է, որ տաղավարները որոշվել է տեղադրել Սաղմոսավանքին կից ավտոկայանատեղիի տարածքում։ Բայց քանի որ այն առանց այդ էլ մեծ չէ, դա կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել վանական համալիր այցելողների ավտոմեքենաների կայանման համար։

«Եկեղեցին պետք է այդ հարցին լուծում գտնի, որովհետև կայանատեղիի հարևանությամբ իրենք 4 հա ազատ տարածք ունեն, որը ոչ մի կերպ չի օգտագործվում և կարող է շատ հանգիստ դառնալ ավտոկայանատեղի»,- ասաց գյուղապետը։

Մեր հարցին, թե արդյո՞ք եկեղեցին դեմ է այդ առաջարկին, Գևորգ Ավագյանն այսպես պատասխանեց. «Այսօր եկեղեցին ամեն ինչին էլ դեմ է, առևտրին էլ է դեմ, մնացած հարցերին էլ է դեմ։ Իմ վարչական տարածքն է, ես եմ իմ ավագանու հետ որոշում` իմ վարչական տարածքում դա լինի, թե չլինի։ Եվ ավագանու նիստով որոշված է, որ պետք է լինի»։

© Sputnik / Aram NersisyanԳևորգ Ավագյան
Глава общины Сахмосаван Геворг Авагян - Sputnik Արմենիա
Գևորգ Ավագյան

Ի դեպ, ինչպես հայտնեց գյուղապետը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն արդեն խոստացել է գյուղին աջակցել տաղավարներ ձեռք բերելու հարցում։ Գյուղապետ Ավագյանի խոսքով` ծրագրի իրականացման համար սպասում են ՄԱԿ-ի վերջնական պատասխանին։

Հայ առաքելական եկեղեցու տեսակետն իմանալու համար Sputnik Արմենիան դիմեց Մայր Աթոռի Արագածոտնի թեմի դիվանին։

Армянская церковь Святого духа в Амстердаме - Sputnik Արմենիա
Եկեղեցին վաճառել են, բայց ստիպել են պահպանել հայկական գրությունը․ այսքա՞ն էլ տարբեր հայեր

«Սաղմոսավանքին հարակից հողակտորը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նշյալ հողակտորը 5-րդ դարի դամբարանադաշտ է, ուր հանգչում են մեր լուսահոգի նախնիները»,- ասաց Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը:

Նա նշեց նաև, որ թեև հողակտորը Մայր Աթոռի սեփականությունն է, բայց հատուկ պահպանվող տարածք է, և այնտեղ ինչ-որ գործողություն կատարելու համար անհրաժեշտ է նաև ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը:

«Մայր Աթոռի և մշակույթի նախարարության միջև հատուկ պայմանավորվածություն կա, որով 30սմ-ից խորը չի կարելի փորել հողը: Դա է պատճառը, որ առ այսօր այդ տարածքում որևէ գործողություն չի կատարվել»,-ասաց Տեր Գարեգինը:

Ինչ վերաբերում է տաղավարների տեղադրման կամ ավտոկանգառի կառուցմանը, եկեղեցու ներկայացուցչի խոսքով, դա ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր է:

«Ինչպե՞ս կարելի է մեքենաներ կայանել մեր նախնյաց շիրիմներին»,- ասաց նա:

Հոգևորականի խոսքով` եկեղեցին գյուղապետին տեղեկացրել է, որ հատուկ պահպանվող տարածում որևէ ծրագիր իրականացնելու համար պարտադիր պետք է ունենալ մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի թույլտվությունը, հակառակ դեպքում Արագածոտնի թեմն իրավասու չէ ծրագրի իրականացման վերաբերյալ որևէ որոշում կայացնել:

Լրահոս
0