00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի կողմից աղբի սարեր, մյուս կողմից՝ փողոցային առևտուր». Փաստ

© Sputnik / Naira MelkumyanПереполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн
Переполенный мусорный бак в Норкском массиве (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է մայրաքաղաքի բնակիչների կյանքն անհարարավետ դարձնող խնդիրներին:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքում իրավիճակն անվերահսկելի է դարձել: Մի կողմից աղբի սարեր են գոյացել, մյուս կողմից՝ ծաղկել է փողոցային առևտուրը:

Mэр Еревана Тарон Маркарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Գարշահոտ Երևան-2800. ինչների՞ս է հոսանքը, միևնույն է՝ ջուր չկա, աղբ տանող էլ՝ չկա ու չկա

Սա ինչ–խոսք անցանկալի երևույթ է, հատկապես ամառվա այս տապին, երբ դրսում օդի ջերմաստիճանն արդեն երկար ժամանակ է 40 և ավելի է, և այդ պայմաններում վաճառվող անգամ արևածաղիկը կարող է վտանգավոր դառնալ: Եվ այս պայմաններում ոչ միայն մայրաքաղաքի բնակիչները, այլև զբոսաշրջիկները քայլում ու վայելում են երևանյան փողոցային ամառը՝ անգամ չպատկերացնելով, որ ամեն վայրկյան կարող են ինչ–որ «անհասկանալի» հիվանդություն ձեռք բերել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի առումով և նշեց, որ շատացել է նաև փողոցային առևտուրը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչը բացահայտ խոսում է տեղական ինքնակառավարման մարմինների անգործության մասին:

«Այս առումով ներկայում բավական գործ կա անելու: Պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն մեր կյանքի, այլև անվտանգության խնդիր է, ինչպես նաև մայրաքաղաքի հետագա զարգացման տեսանկյունից բավականին վտանգավոր նախադեպ կարելի է համարել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նրա դիտարկմամբ, եթե սանիտարահիգիենիկ ներկա վիճակին գումարվում է նաև փողոցային առևտրի սպառնալիքը, ապա զուտ անվտանգության տեսանկյունից իրավիճակից բխող վտանգը մի քանի անգամ բազմապատկվում է:

Առևտրի այդ տեսակը համարվում է չգրանցված և, Աստված մի արասցե, եթե որևէ դեպք արձանագրվի, ապա հնարավոր չի լինի պարզել, թե որտեղից է այն սկիզբ առել:

«Հաջորդ վտանգն այն է, որ փողոցում վաճառվող ապրանքի վրա որևէ ձևով հսկողություն չի իրականացվում:

Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Ե՞րբ կավարտվի Երևանի աղբային ապոկալիպսիսը. «Սանիթեքը» պարզաբանում է

Եվ եթե, օրինակ, քաղցր բամբակները, հյութերը զբոսաշրջիկին կարող են անգամ դուր գալ, ապա չեմ կարծում, որ սանիտարահիգիենիկ վատ պայմաններում փողոցի մայթերին վաճառվող գյուղմթերքը կարող է օգտակար լինել նույն այդ զբոսաշրջիկների կամ բնակիչների առողջության համար: Սա նաև խոսում է այն մասին, որ տեղական իշխանությունները բառիս լայն իմաստով պարզապես չկան, գոյություն չունեն: Եվ այս պահին անիշխանություն է տիրում մայրաքաղաքում: Բայց պետք է նաև հասկանալ, որ խնդիրներ կան, որոնք եթե մեկ–երկու օր վերահսկողությունից դուրս գան, ապա կարող են այնպիսի վտանգներ առաջացնել, որոնք հետագայում վերացնելն ավելի դժվար կարող է լինել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը կարելի՞ է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ու զբոսաշրջիկների հանդեպ իրականացվող սաբոտաժ որակել, կազմակերպության ղեկավարն ասաց. «Չենք կարող բացառել նաև սաբոտաժի գոյության փաստը, բայց չեմ կարող բացառել նաև այն տարբերակը, որ՝ եթե չկա վերադաս կամ պահանջող, ապա՝ ինչու աշխատել, եթե կարելի է պարզապես չաշխատել: Եվ այս պահին գործադիրը թեկուզ իր գործիքներով պետք է փորձի միջամտել այս խնդրին, որովհետև հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Օդի՝ 40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում փողոցում սնկի, ձկնամթերքի վաճառքը նույնպես բավականին ռիսկային է, շեշտեց մասնագետը՝ հավելելով, որ փողոցում վաճառվող նման մթերքը փաստացի չստուգված ապրանք է համարվում, ինչն ավելի է բարձրացնում ռիսկերը:

«Ծագում չկա, հետագիծ չկա: Եվ այս պայմաններում որևէ համաճարակի բռնկման դեպքում ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի՝ ոչ ոք չի կարող ասել»,– ասաց Բ. Պիպոյանը:

Ամեն դեպքում, ընդգծենք, որ սա, այնուամենայնիվ, չի խանգարում, որ մայրաքաղաքում տարբեր փառատոններ կազմակերպեն: Ուրեմն, իսկապես որ գործ ունենք ավելի վտանգավոր երևույթի հետ, քան կարելի է պատկերացնել, ինչը լուրջ գնահատական է պահանջում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս
0