ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քաղաքացին մահացել է Անապայում դանակահարության հետևանքով։ «Կուբանսկիե նովոստի» պարբերականը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30–ին։
Ռուսաստանի ՔԿ–ի Կրանսոդարի երկրամասի Քննչական վարչության տվյալների համաձայն` Կալմիկիայի 36–ամյա բնակիչն Անապա էր եկել հանգստանալու։
2018 թվականի հուլիսի 30–ի երեկոյան, Վիտյազևո գյուղում ալկոհոլային հարբածության վիճակում նա մոտեցել է նախկինում անծանոթ 43–ամյա տղամարդուն, որը սրճարանի աշխատակիցն էր ու միս էր տապակում։
Խոսակցության ընթացքում նրանք վիճել են։ Այն ժամանակ հանգստացողը դանակ է վերցրել ու բազում հարվածներ է հասցրել տղամարդու մարմնին։ Վնասվածքներից նա տեղում մահացել է։
Հետագայում պարզվել է, որ մահացածը Հայաստանի քաղաքացի էր։ Ռուսաստանցուն արդեն սպանության մեղադրանք է ներկայացվել։ Նշվում է, որ միջադեպի ընթացքում նաև 17 տարեկան տղա է տուժել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։