00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի չինական իրարանցումը. Երևանում դեռ չբացված դպրոցը մի քանի հարյուր դիմորդ ունի

© Sputnik / Aram NersesyanШкола с китайским обучением, Ереван
Школа с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում սեպտեմբերից բացվող չինական դպրոցն արդեն առավելագույն շեմը գերազանցող դիմորդներ ունի։ Թիվը զարմացրել է անգամ ուսուցման պատասխանատուներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Նելի Դանիելյան. 8-րդ դասարանցի Կարինե Ավագյանը որոշել է ուսումը շարունակել Երևանի Քանաքեռ թաղամասում կառուցվող Չինական դպրոցում։ Կարինեին հանդիպեցինք այն պահին, երբ նա մայրիկի հետ եկել էր դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու։

Չինաստանի մասին Կարինեի գիտելիքները սահմանափակվում են Չինական մեծ պատի, ազգային կերակուրների մասին տեղեկություններով։ Աղջիկը չինարեն ոչ մի բառ չգիտի, բայց ուզում է սովորել։ Նախկին դասընկերներից բաժանվելու միտքը նրան չի մտահոգում։

© Sputnik / Aram NersesyanԿարինե Ավագյան
Поступающая в ереванскую школу с китайским обучением Карине Авагян - Sputnik Արմենիա
Կարինե Ավագյան

«Մեր դասարանից 2 հոգի էլ են Չինական դպրոց ընդունվելու հայտ ներկայացրել»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Կարինեից ու նրա դասընկերներից բացի, Չինական դպրոցում սովորելու հայտ են ներկայացրել ևս ավելի քան 500 աշակերտ, ևս 4-5 ծնող էլ այդ պահին դիմումներ էին լրացնում։

Երևանցի Վահագն Չախոյանը միանգամից երեք դիմում էր լրացնում իր երեք երեխաների համար։

«Տղաներս 5 և 7, աղջիկս 9-րդ դասարանցի են։ Դպրոցը մեր տանը մոտ է, հարմար է։ Բացի այդ, վաղ հասակից չինարեն սովորելն ու Չինաստանի հետ կապ ունենալը հետագայում կարող է օգնել նրանց»,- ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՎահագն Չախոյանը դիմում է լրացնում իր երեք երեխաների համար
Родители пишут заявление на прием в школе с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Վահագն Չախոյանը դիմում է լրացնում իր երեք երեխաների համար

Մեր այցելության պահին 450 աշակերտի համար նախատեսված դպրոցն արդեն 534 դիմում էր ստացել։ Չինական դպրոցի նկատմամբ նման հետաքրքրությունը զարմացրել է անգամ դիմումներն ընդունող Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանին։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Սարգսյան
Директор института Конфуция Гор Саргсян - Sputnik Արմենիա
Գոռ Սարգսյան

Նա դիմումատու ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին առայժմ չհանել իրենց դպրոցներից, քանի որ դիմորդների թվից դատելով` ընդունվելու են ոչ բոլորը։

«Դիմորդներն արդեն իսկ շատ են, ընտրություն լինելու է, չգիտեմ` ինչ ձևաչափով կանցկացվի, դեռ չի քննարկվել, չի որոշվել։ Բայց ընտրություն լինելու է»,- ասաց նա։

Չնայած դիմողների ակտիվությանը, չինական դպրոցի շենքի շինարարությունը դեռ չի ավարտվել։ Մեր այցելության պահին այստեղ չինացի շինարարներն ակտիվ աշխատում էին։ Շինաշխատանքների ղեկավարները մեզ վստահեցրին, որ աշխատանքները հուլիսի 15-ին կավարտվեն։

Նոր դպրոցը, ուսումնական մասնաշենքից բացի, ունենալու է նաև մեծ մարզասրահ ու հյուրատուն, որտեղ բնակվելու են ոչ միայն Չինաստանից ժամանած դասավանդող մասնագետները, այլ նաև աշակերտները, եթե անհրաժեշտություն լինի։

© Sputnik / Aram NersesyanՉինական դպրոցը
Չինական դպրոցը - Sputnik Արմենիա
1/3
Չինական դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՉինական դպրոցը
Չինական դպրոցը - Sputnik Արմենիա
2/3
Չինական դպրոցը
© Sputnik / Aram NersesyanՉինական դպրոցը
Չինական դպրոցը - Sputnik Արմենիա
3/3
Չինական դպրոցը
1/3
Չինական դպրոցը
2/3
Չինական դպրոցը
3/3
Չինական դպրոցը

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարության համաձայն` չինական ուսուցմամբ դպրոցն ընդգրկելու է 5-ից 12-րդ դասարանները։ Ուսուցման հիմնական լեզուն դպրոցում լինելու է հայերենը։ Բոլոր դասարաններում շաբաթական 3 դասաժամ տրամադրվելու է չինարենի ուսուցմանը։

Դպրոցի ստեղծման շուրջ չինական կողմի հետ համաձայնագիրը ՀՀ կառավարությունը ստորագրել էր 2012թ-ին։

Դրա համաձայն` Չինաստանը շուրջ 8 մլն դոլարի ներդրում է կատարել դպրոցի կառուցման համար։ Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետությունն անհատույց չինական կողմին էր տրամադրել Երևանի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ.Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոցի շենքն ու կից շինությունները և 1,4 հա հողամասը:

Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2015-ին։

Լրահոս
0