00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանն իրավացի է մեր հարցում». պրանկերը պատմում է հայ վարչապետի անունից զանգելու մասին

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПрезентация книги "Вован и Лексус. По ком звонит телефон"
Презентация книги Вован и Лексус. По ком звонит телефон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգերն արվել են Հայաստանի իշխանափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում, բայց ԵԱՀԿ նախագահն ինքն է զանգել պրանկերներին` կարծելով, թե կապ է հաստատում Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` ինչ է մտածում իր անունից զանգող պրանկերների մասին։ Նա խոստովանեց, որ այդ հեռախոսազրույցների մեջ կա հումորի բաժին, բայց դրանք այդքանով չեն վերջանում։ Պրանկեր Վովանն էլ (Վլադիմիր Կուզնեցովը) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` ինչպես ու ինչու են կատակել Փաշինյանի անունից։

Ինչո՞ւ հենց Փաշինյանը

Հարցին` ինչու են պրանկերները հենց Փաշինյանին ընտրել, Կուզնեցովը պատասխանում է` ոչ մի անձնական բան։

«Վարչապետի ընտրությունը կապված էր Հայաստանում կայացած իշխանափոխության հետ։ Մեզ համար կարևոր էր, որ այդ մարդը կապված չի եղել նախորդ վերնախավի, Հայաստանի նախորդ ղեկավարության հետ», — ասաց Կուզնեցովը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում պրանկերներ Լեքսուսի ու Վովանի մասին

Նրա խոսքով`եթե մարդն իշխանության է եկել թեկուզև խաղաղ, բայց հեղափոխության միջոցով, կարելի է ենթադրել, որ սկզբնական փուլում նա Եվրոպայի և այլ երկրների դիվանագիտական գերատեսչությունների կոնտակտներ ու «նրանց վրա» դուրս գալու ճանապարհներ կարող է չունենալ։ Այդ պատճառով էլ այլ երկրներում կարող էին նորմալ համարել, որ իրենց գրում կամ զանգում է հենց Փաշինյանի օգնականը կամ քարտուղարը։

«Իշխանության գալու այդպիսի ձևը մեզ համար լավ հնարավորություն էր։ Կարևոր չէ` ինչ է կատարվել Հայաստանում կամ մի այլ տեղ, մի երկիր է պետք, որի անունից կարելի է զանգել Եվրոպա։ Եթե դա Հայաստանն է, ինչու՞ ոչ։ Մեկ այլ օրինակ կարող էր լինել Վրաստանը», — ասաց Կուզնեցովը։

Վովանը խոստովանեց, որ Հայաստանի իրավիճակը հենց ինքնին հետաքրքիր էր պրանկերների համար։ Հետաքրքիր էր` ինչպես են նոր իշխանությունները դրանից հետո կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, կարծիք կար, որ Հայաստանի «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած էին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։

Ուսումնասիրել են կենսագրությունն ու կապերը

Զանգելուց առաջ կատակասեր տղաները ստուգել են` իրենց «զոհը» ծանոթ է Փաշինյանի հետ, թե ոչ։ Նրանք ուսումնասիրել են ՀՀ վարչապետի կենսագրությունը, երկրի քաղաքական իրավիճակը, պրանկի «զոհերի» հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ստուգել են լեզուների իմացության մակարդակը։

Ապրիլի վերջին Վովանն ու Լեքսուսը Հայաստան են եկել։ Պրանկերի խոսքով` Երևանը հետաքրքիր քաղաք է, նրանք հասցրել են Հայաստանի պատմության թանգարան այցելել, շփվել Փաշինյանի կողմնակիցների հետ, ծանոթացել երկրում տիրող իրավիճակին։

«Երբ ծանոթացանք երկրի մշակութային ու քաղաքական կյանքին, մեզ ավելի հեշտ էր Հայաստանի վարչապետի անունից ներկայանալ», — ասաց Վովանը։

Բոլոր զանգերն իրականացվել են մայիսի սկզբին

Որքան էլ տարօրինակ է թվում, բայց բոլոր զանգերը եղել են մեկ շաբաթվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ հինգ զանգ է եղել, ու բոլորը հենց այն ժամանակաշրջանում, երբ Փաշինյանը նոր էր իշխանության եկել։ Վովանին ու Լեքսուսին (Ալեքսեյ Ստոլյարով) հետաքրքիր էր`ինչպես է Արևմուտքը վերաբերվելու Հայաստանին, արդյո՞ք կապ ունի հեղափոխական իրադարձությունների հետ։

Ամեն ինչ սկսվեց Ֆեդերիկա Մոգերինիի զանգից

«Յունկերի օգնականին ուղղված նամակում հայտնել էինք, որ խոսել ենք Մոգերինիի հետ, կարծում եմ` Մոգերինին էլ հաստատել էր նրան», — ասաց Վովանը։

Ու դրանից հետո ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները զանգել են պրանկերների հայկական համարին։ Տղաները չէին ծրագրել խոսել նրանց հետ, բայց նախորդ խոսնակներն ամենայն հավանականությամբ նրանց էին փոխանցել պրանկերների հեռախոսահամարը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с вице-председателем Еврокомиссии Федерикой Могерини (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգել են Մոգերինիին և ստիպել, որ նա անկեղծանա

Երբ ԵԱՀԿ-ից զանգահարել են ու խնդրել են խոսակցություն կազմակերպել, պրանկերները սկզբում զարմացել են, հետո ծիծաղել ու որոշել են առիթը բաց չթողնել։ Վերջինը բանակցել են Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանի, Մեծ Բրիտանիայի ղեկավարի տեղակալ Բորիս Ջոնսոնի հետ։

«Նամակագրությունը նաև գիշերն էր ընթանում, ամեն ինչ օպերատիվ էր արվում։ Նույնիսկ մեր եվրոպական գործընկերներն են մեզ շնորհակալություն հայտնել զրույցների կազմակերպման հարցում այդքան արագ ու արդյունավետ համագործակցելու համար։ Երկուսով այնպես աշխատեցինք, ինչպես դիվանագիտական գերատեսչության պրոֆեսիոնալները»,- ծիծաղում է Վովանը։

Կապվա՞ծ եք հատուկ ծառայությունների հետ

Ինչ վերաբերում է լուրերին, թե պրանկերները կապ ունեն հատուկ ծառայությունների հետ, ապա նրանց համար սովորական են այդօրինակ անհիմն հայտարարությունները։ Կուզնեցովի խոսքով` այս տարիների ընթացքում ոչ մի ապացույց չի եղել, որ իրենք կապ ունեն հատուկ ծառայությունների կամ նախագահի վարչակազմի հետ։

«Այդ մեղադրանքներն արդեն 4-5 տարի է` հնչում են, հենց սկսել ենք քաղաքական պրանկ իրականացնել։ Ես սկսել եմ շոու-բիզնեսի աստղերից, հետո ֆուտբոլային պրանկներ են եղել։ Սակայն դա հատուկ անցում չէր, այլ ստեղծագործության զարգացում ու սեփական հետաքրքրություն», — ասաց Վովանը։

Ե՛վ նրա, և՛ Ալեքսեյի համար քաղաքականությունն ամենահետաքրքիր ոլորտն է, քանի որ վերջին տարիներին աշխարհում բազում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հուզում են ռուսաստանցիներին։ Դրանցից հեռու մնալը հետաքրքիր չէ։

Борис Джонсон - Sputnik Արմենիա
Պրանկերները Փաշինյանի անունից չար կատակ են խաղացել Բրիտանիայի արտգործնախարարի գլխին

Կուզնեցովը նշում է, որ իրենք մասնագիտացել են քաղաքական պրանկների ուղղությամբ։ Կուզնեցովն ու Ստոլայրովը շփվել են տարբեր գործիչների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Նրանց նոր դեմքեր, նոր կերպարներն են հետաքրքրում։

«Առաջին հերթին մեզ համար կարևոր է սեփական ցանկությունն ու լրագրողական հետաքրքրությունը, մի փոքր ավել բան բացահայտելու ցանկությունը։ Տհաճ է, երբ մեզ մեղադրում են որևէ մեկի հետ կապ ունենալու համար, իբր ամեն ինչ անում են հատուկ ծառայությունները, իսկ մենք ձևի համար ենք։ Տհաճ է, որ նրանք նսեմացնում են մեր աշխատանքային գործունեությունը, իսկ մեր գործը բավականին դժվար է», — նշեց Վովանը։

Վարչապետի արձագանքն ուրախացրեց

Քաղաքական գործիչները պրանկի մասին իմանալուց հետո տարբեր կերպ են արձագանքում։ Ուկրաինացի քաղաքական գործիչները երբեմն պրանկից հետո «ավելի ապուշ բաներ են դուրս տալիս», դրա ֆոնին կատակը խամրում է։ Եվրոպացիներն ավելի զուսպ են։ Օրինակ` Յունկերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա պատրաստ է շփվել բոլորի հետ, ու սարսափելի ոչինչ չի եղել։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայաստանի դեպքերը կատակի առարկա չեն». Լոնդոնը պատասխանել է պրանկերներ Լեքսուսին և Վովանին

Վովանի խոսքով` լինում են դեպքեր, երբ փորձում են ժխտել զանգերը կամ խոսակցությունը։ Այդպես է եղել, օրինակ, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարի հետ։ Բայց պրանկի «զոհերը» հիմնականում աշխատում են որևէ կերպ չմեկնաբանել հեռախոսազրույցը։

«Մենք շատ ուրախացանք, որ Փաշինյանն ադեկվատ արձագանքեց։ Մեծ հաշվով, նա ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Իրականում, հումորից բացի, մենք ուզում էինք տեսնել նաև Եվրոպայի հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ, թե ինչ հայեցակարգ ունեն հետխորհրդային տարածքի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում», — ասաց Կուզնեցովը։

Նրա խոսքով` հետաքրքրական էր Մոգերինիի արտահայտությունն այն մասին, որ նրանք Ուկրաինայի հետ մոտեցումների այլ փորձ ունեին, բայց փոխել են ռազմավարությունն ու կարծում են, որ դաշնակիցների հետ հարաբերություններն ընդհատելու կարիք չկա։

Դիմելով Փաշինյանին` Կուզնեցովը կոչ արեց վարչապետին չհավատալ, որ դա անձամբ նրա հետ կապված ակցիա է եղել։

«Մենք չենք ուզում վնասել երկրների հարաբերությունները, սա լրագրողական հետաքրքրություն է։ Մենք դա պրանկ-լրագրություն ենք անվանում։ Մեկ տարի առաջ այդ մասին գիրք ենք գրել, այնտեղ ներկայացված է մեր անցած ուղին», — ասաց Վովանը։

Նա կատակեց, որ եթե Փաշինյանն իրենց Հայաստան հրավիրի, հաճույքով կգան, կներկայացնեն այդ գիրքը ու կհամոզեն, որ այն «դրական ուղղվածություն» ունի։ Կուզնեցովը նաև պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել «շփումներ հաստատելու» հարցում։

Պրանկերը վստահեցրեց` առաջիկայում չեն պատրաստվում Հայաստանի վարչապետի անունից որևէ մեկին զանգել, իրենց մոտ եղած բոլոր ձայնագրություններն էլ արդեն հրապարակվել են։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) կատակել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ. զանգել են նրան և որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ներկայացել։ Ավելի վաղ Լեքսուսի ու Վովանի թակարդն են ընկել Բորիս Ջոնսոնը, որն այդ պահին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն էր։

Վերջերս նրանք զանգահարել էին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին ու նրան Երևան էին հրավիրել` հանրահավաք կազմակերպելու ու Հանրապետության հրապարակում խորոված անելու համար։ Յունկերը համաձայնել էր։

Բացի այդ, Լեքսուսին ու Վովանին հաջողվել է զանգել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, և նա հայտնել է, որ Հայաստանը պետք է խուսափի «ուկրաինական սցենարից»։

Լրահոս
0