00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը

© Photo : press office of the MoD of RAВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրամահավաքությունը քրեորեն պատժելի է, միաժամանակ յուրաքանչյուր զինվոր առաջնագիծ գնալուց առաջ առևտուր անելու իրավունք ունի։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Դրամահավաքությունը զորամասերում արգելված է և քրեորեն պատժելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով դիրքեր բարձրանալուց առաջ զինվորների շրջանում դրամահավաքության մասին ահազանգերը, ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է մամուլում առկա հրապարակումներին, Աբրահամյանը դրանք շատ ընդհանուր բնույթի հայտարարություններ որակեց` միաժամանակ հիշեցնելով, որ ցանկացած զինվոր առաջնագիծ գնալիս առևտուր անելու և ցանկացած թույլատրելի ապրանք իր հետ դիրքեր տանելու իրավունք ունի (այդ թվում`սնունդ)։

«Օրինակ` զինծառայող կա, որ առաջնագիծ բարձրանալուց առաջ իր համար ծխախոտ կամ, ասենք, 1 կգ վաֆլի է գնում։ Այսինքն տրամաբանությունն անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում` զինվորները դիրքեր բարձրանալուց առաջ փող են հավաքում»,- ասաց Աբրահամյանը։

Այդուհանդերձ, նախագահի խորհրդականը նշեց, որ ցանկացած նման հրապարակում քննության առարկա է դառնում, բայց եթե չկա կոնկրետ փաստ, չկա հասցեականություն, դժվար է կոնկրետ արդյունք ակնկալել։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Երբ կարող են ծնողները տեսնել բանակային որդիներին, և քանի օրով կարող են զինվորները տուն գալ

Աբրահամյանը նշեց, որ զինված ուժերում սոցիալ-կենցաղային խնդիրների մասին հրապարակումները հիմնականում անորոշ են լինում կամ անանուն նամակների տեսքով։ Որևէ խնդիր բարձրաձայնելով` լրատվամիջոցները նշում են, որ անվտանգության նպատակներով տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվում։

«Այստեղ ակնհայտ երևում է, որ կեղծ տեղեկատվության արկ է դրված, ու միամտություն է այդպիսի նամակների հրապարակումը։ Ցանկացած բնագավառում կեղծ տեղեկատվության խնդիր կա, բայց հատկապես երբ դա վերաբերում է զինված ուժերին, մեր զինվորներին ու սպաներին, ես կարծում եմ, որ պետք է լինեք առավել զգույշ»,- ասաց Աբրահամյանը` հորդորելով նման լուրերը հրապարակել Հայաստանի կամ Արցախի ռազմական գերատեսչությունների պարզաբանումներով։

«Մինչ մենք հերքում կամ պարզաբանում ենք տալիս, արդեն ուշ է լինում, որովհետև լուրն արդեն շրջանառված է լինում»,- ասաց նա։

Հիշեցնենք` այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Նոյեմբերյանի զորամասերից մեկում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար: Հրապարակման համաձայն` մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, և ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ և ծխախոտ գնելու նպատակով:

Լրահոս
0