00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կարող են ծնողները տեսնել բանակային որդիներին, և քանի օրով կարող են զինվորները տուն գալ

© Photo : official site of the MoD of RAВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասն ներկայացրել է նորակոչիկներին դիմավորելու, տեսակցելու և արձակուրդ ուղարկելու կարգը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն` զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրա-մանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիկների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել համապատասխան աշխատանքներ:

1-ին օր

  •  բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում նորակոչիկների Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում,
  • հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ,
  • անցկացվում է նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկական գրքույկներում,
  • նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին,
  •  նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ,
  • զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նամակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը,

2-րդ օր

Ծանոթացնում են՝

  • զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտական ուղու հետ,
  • զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտականություններին,
  •  զինվորական ծառայության օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին,
  •  զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին,
  • պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ,
  • - զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնների հետ:

3-րդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնական օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տեսակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:

Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
«Ծառայում եմ հայրենիքիս». Հայաստանում մեկնարկեց ամառային զորակոչը. ֆոտոշարք

Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդիսավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակո-չիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորակոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:

Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսումնական փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատված գրաֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորակոչիկներին, կայազորի տարածքում տրվում են ազատ արձակումներ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր », որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամանատարի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական արձակուրդ` 10 օր տևողությամբ:

Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ`

5 օրացուցային օր տևողությամբ.

ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,

բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում:

Հարկ է նշել նաև, որ այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները:

Լրահոս
0