ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե հասարակության մեծ մաս ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա նոր Կրթության և գիտության նախարար:
«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը։ 10–ամյա կրթության կողմնակիցներին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց 1, 2, 3 տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»,-վստահեցրեց Հարությունյանը: