00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահ Սարգսյանը բացահայտել է Հայաստանի գլխավոր հաղթաթուղթը

© Photo : official site of the President of RAАрмен Саркисян на Третьем Молодежном форуме
Армен Саркисян на Третьем Молодежном форуме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մեծ հնարավորություններ ունի տեխնոլոգիական ներուժի զարգացման համար, բնական պաշարների բացակայությունը երկրի համար խնդիր չէ, կարծում է Արմեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք միջազգային որակ կունենան, և տարածել դրանք եվրասիական շուկայում, համոզված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Президент Армении Армен Саркисян и премьер-министр Никол Пашинян во время принятия присяги членов правительства (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Վարչապետը ճիշտ է անում». Արմեն Սարգսյանն ասել է` որ հարցում է աջակցում Փաշինյանին

«Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական պաշարները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա։ Հիմա մենք լավ զարգացած տեխնոլոգիաներ ունենք, և այդ ոլորտի համաշխարհային ընկերություններից շատերն արդեն աշխատում են մեզ մոտ», — Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները շատերն են դրական ընկալում։ Մեծ սպասումներ կան, որ փոփոխությունները կտանեն դեպի լավը, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության և բիզնեսի մեջ։

«Մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։ Եվ երբ ասում եմ` ներդրումներ արեք Հայաստանում, չի նշանակում, որ ես կոչ եմ անում ներդրում անել 3,5 միլիոն բնակչությամբ երկրում։ Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ ահռելի եվրասիական տարածության համար, որտեղ ապրում է ավելի քան 170 միլիոն մարդ», — ասաց նախագահը։

Նա պատմեց, որ վերջերս Ֆրանսիայում հանդիպել է ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ` Dassault Systèmes-ի, Orange-ի, THALES-ի։

«Հայաստանում ուժեղ են ոսկերչական գործի ավանդույթները։ Վատ չէր լինի միավորել մեր ավանդույթները և համաշխարհային տեխնոլոգիաները», — ասաց նա։

центр Тумо - Sputnik Արմենիա
Հայկական օրինակը վարակիչ է. ֆրանսիացիները Փարիզում Թումո կբացեն

Նա նաև նշեց, որ կաջակցի Հայաստանի կառավարության` հայրենադարձությանը նպաստող ցանկացած ծրագրի։ Գլխավորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի, չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան` իրենց խնդիրներն օրինական լուծում են ստանալու։

«Հիմա շատ բան արդեն արվում է ճիշտ ուղղությամբ։ Շատերը, որ գալիս են Սիրիայից, պատերազմի պատճառով գրեթե ամեն ինչ կորցրել են։ Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ զրոյից են սկսում։ Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն Հայաստանը նրանց համար տարանցիկ կետ չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել», — ասաց նախագահը։

Նա կարծում է, որ ժամանակակից աշխարհում անհնար է ինչ-որ մեկին պահել նույն տեղում։ Հակառակը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստանում, այլ երկրներում, աշխարհի լավագույն բուհերում և հետո տուն վերադառնա ու երբեք չկորցնի հայրենիքի հետ կապը։

Նախագահի կարծիքով` Հայաստանի մոդելը պարզ է` փոքր երկիր, բայց գլոբալ ազգ։ Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է։ Նա համոզված է, որ ուժեղ սփյուռքը ուժեղ Հայաստան է։

Լրահոս
0