00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի բլոգերն ահազանգում է` Ադրբեջան այցելելուց հետո իր կյանքին վտանգ է սպառնում

© vk/ Влад МагаБлогер Владислав Мосесов
Блогер Владислав Мосесов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգերը Վլադիսլավ Մոսեսովն ասում է` եթե ինքը 3 օրից կապի դուրս չգա, ուրեմն ինչ–որ վատ բան է պատահել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հանդես է գալիս Վլադ Մագա կեղծանունով, համացանցում տեսաուղերձ է տարածել և հայտարարել, որ իր դեմ հետապնդում է սկսվել Ադրբեջան այցելելուց հետո։ Բլոգերն այս մասին հայտնել է իր բլոգում տեղադրած տեսանյութով:

«Երեկ Ադրբեջանը իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես լքել եմ իմ երկիրը, թե ուր եմ ուղեւորվում, անվտանգության նկատառումներով չեմ կարող ասել: Բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Իմ կյանքը վտանգված է: Իմ յուրաքանչյուր քայլին հետեւում են»,- նշել է բլոգերը՝ հավելելով, որ եթե 3 օրից կապի մեջ չմտնի, նշանակում է իր հետ ինչ-որ վատ բան է պատահել:

Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել է բլոգերը:

Նա նշել է, որ Ադրբեջան խաղաղությամբ է այցելել, ինչպես այցելում է այլ երկրներ:

«Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ բլոգերն այցելել էր Ադրբեջան, ճանապարհորդությունից հետո նա տեսանյութ էր հրապարակել, որը խիստ քննադատության էր արժանացել Ադրբեջանում։

Լրահոս
0