00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարդը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը. ուրիշ ի՞նչ մասունքներ է նվիրել և ստացել Հայ եկեղեցին

Բաժանորդագրվել
Սուրբ մասունքների նվիրաբերությունը քրիստոնեական եկեղեցիների միջև ձևավորված դարավոր ավանդույթ է։ Եկեղեցու սպասավորը պատմեց, թե ժամանակի ընթացքում ուրիշ ինչ մասունքներ են դուրս տարվել Հայաստանից, ու ինչ մասունքներ է նվեր ստացել Հայ Առաքելական եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Գեղարդի կոթառից պոկված մի մասնիկը նվիրաբերվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն։ 14-ամյա վաղեմության այս իրադարձությունն արդեն մի քանի օր է` ակտիվ քննարկվում է Հայաստանում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այս հարցին։ 

Նա հայտնեց, որ քրիստոնեական եկեղեցիների միջև մասունքների փոխանակումն ու նվիրաբերությունն ընդունված կարգ է, և սա առաջին դեպքը չէ, երբ Հայ Առաքելական եկեղեցին իր սրբություններից նվիրաբերում է որևէ այլ քույր եկեղեցու։

«Դեռևս 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Եկատերինա 2-րդ կայսրուհուն նվիրաբերում է մի քանի սրբերի մասունքներ, որոնց թվում էին սուրբ Գևորգ զորավարի մասունքը, սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը։ Նաև սուրբ Էջմիածնում պահվող Նոյյան տապանի մասունքից` փայտից մի բեկոր է առանձնացնում և հատուկ տուփի մեջ դրված ուղարկում Սանկտ Պետերբուրգ։ Այսօր այդ մասունքը պահվում է Մոսկվայի պատրիարքական Դանիլովյան վանքում»,- ասաց քահանան։

Տեր Ասողիկը նաև հիշեցրեց, որ ժամանակին Վազգեն 1-ին կաթողիկոսը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Թադեոս առաքյալի մասունքը, Գարեգին 1-ինը` Անդրեաս առաքյալի մասունքն է նվիրել Ռուս Ուղղափառ եկեղեցու Ալեքսիյ 2-րդ պատրիարքին։

Հայկական կողմը ևս քույր եկեղեցիներից մի շարք քրիստոնեական սրբություններ է նվեր ստացել։ Մասնավորապես` 1970թ-ին, երբ Վազգեն 1-ին կաթողիկոսն այցելել էր Վատիկան, Պողոս 6-րդ պապը նրան էր հանձնել Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, իսկ 1994թ-ին Հովհաննես Պողոս 2-րդ պապն իր բանագնացների միջոցով Էջմիածին էր ուղարկել ու Մայր տաճարում Վազգեն 1-ին հանձնել սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Святое копье - Sputnik Արմենիա
Գեղարդի շուրջ կրքերը բորբոքվում են, կամ ինչու է Էջմիածնում իրարանցում առաջացել

2000թ-ին, երբ Գարեգին 2-րդ կաթողիկոսն այցելել էր Վատիկան, Հովհաննես Պողոս 2-րդը նրան էր հանձնել Նեապոլի սուրբ Գրիգորի վանքում պահվող սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժը Հայաստանին է վերադարձրել Կիլիկյան արվեստի գլուխգործոց համարվող, 13-րդ դարի մասնյաց պահարանը, որում ամփոփված են ավելի քան 20 սրբերի մասունքներ։

«Եկեղեցում սա ընդունված կարգ է, և մասունքներ նվիրելը եկեղեցու պետերի բացառիկ իրավասությունն է։ Հայոց եկեղեցու թանգարանում մենք այսօր ունենք համաքրիստոնեական բազմաթիվ մասունքներ, որոնք իրենց օրում Հայաստանում չեն եղել։ Ինչպե՞ս են դրանք հասել Հայաստան։ Այդ նվիրատվությունների միջոցով»,- ասաց Տեր Ասողիկը։

Հարցին, թե արդյո՞ք սուրբ մասունքներից հատվածներ առանձնացնելը չի խաթարում դրանց պատմական, հնագիտական արժեքը, քահանան պատասխանեց. «Բնականաբար, որևէ խաթարում չի պատճառում, որովհետև դրանք հնագիտական առարկա լինելուց առաջ հավատքի առարկաներ են»։

Անդրադառնալով 14 տարի առաջ Ռուս Ուղղափառ եկեղեցուն նվիրաբերված Սուրբ Գեղարդից պոկված մասունքին` քահանան վստահեցրեց` փոքրիկ բեկորն առանձնացնելը սուրբ գեղարդին չի վնասել։

«Գեղարդն ամբողջությամբ մետաղից է և ավելի քան 2000 տարուց ավելի հնություն ունի։ Բնականաբար, մետաղը կարող է ունենալ որոշակի քայքայում։ Մետաղից այդ փշրանքը վերցվել է ասեղի գնդիկի չափով»,- ասաց նա։

Եկեղեցականը նշեց, որ Ռուսաստանում պատրաստվել է սուրբ գեղարդի արծաթե մանրակերտը և Հայաստանում պահվող գեղարդից առանձնացված փշրանքը զետեղվել է այդ մանրակերտի մեջ։ Այժմ այն պահվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե մենաստանում, որտեղ հավատացյալները սուրբ մասունքին հաղորդակցվելու հնարավորություն ունեն։

Иерей Асохик рассказывает о том, как святое копье попало в Первопрестольный Эчмиадзин - Sputnik Արմենիա
Հայերը պահպանում էին մասունքը, քանի դեռ գերմանացիները մոլորության մեջ էին. ռուսական թերթ

Իսկ Հայաստանում հավատացյալները գեղարդը տեսնելու հնարավորություն կունենան արդեն Առաքյալների տոնին` դեկտեմբերի 1-ին, երբ այն դարձյալ կցուցադրվի Մայր Աթոռում։

Ավանդույթի համաձայն` գեղարդը, որով խոցել են խաչի վրա մահացած Հիսուսի կողը, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Միջին դարերում այն պահվել է Այրիվանքում, որն ավելի ուշ վերանվանվել է և կոչվել Գեղարդի վանք։ Ներկա պահին այդ մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

19 դարում Առաքելական եկեղեցին գլխավորած հայրապետերը սուրբ գեղարդը պաշտպանելու համար պատվիրել են պատրաստել դրա կրկնօրինակը, որն այսօր ևս պահվում է Էջմիածնում։ Իսկ բնօրինակը կրկնօրինակից տարբերելու համար դրա վրա դրոշմակնիք է դրվել։

Որպես կանոն` գեղարդը պահոցից դուրս է բերվում և հավատացյալներին ներկայացվում տարին մեկ անգամ, բայց տարածված լուրերից հետո, հավատացյալների կասկածները փարատելու համար գեղարդը Վարդավառի տոնին դուրս բերվեց պահոցից ու մեկ օրով տեղադրվեց Մայր Աթոռի տաճարում` ի երկրպագություն հավատացյալների։

Գեղարդի կեղծ լինելու, այն ամբողջությամբ կամ դրա մի մասը ռուսական կողմին նվիրելու մասին հուլիսի 6-ին հայտարարել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռող խմբի անդամները։

Լրահոս
0