00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը իմ միսն ու արյունն է․ ի՞նչ է խոստովանել Ստաս Նամինը Երևանում

© Sputnik / Asatur YesayantsВыставка картин Стаса Намина в Ереване
Выставка картин Стаса Намина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր ու կոմպոզիտոր Ստաս Նամինը կմասնակցի Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուս հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր ու կոմպոզիտոր Ստաս Նամինը կրկին Հայաստանում է։ Նա դատարկ ձեռքերով չի եկել․«Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնին կցուցադրվեն «Իրական Կուբան» ու «Հայաստանի հին տաճարները»  վավերագրական ֆիլմերը։

Стас Намин в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ստաս Նամին. «Ինձ բոլորովին չի հետաքրքրում՝ ինչ կլինի իմ մահից հետո»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նամինը հայտնեց, որ նրա համար մեծ պատիվ է մասնակցել երևանյան փառատոնին։

Ստաս Նամինը խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է ու լեգենդար խորհրդային ավիակոնստրուկտոր, ՄիԳ կործանիչի հեղինակ Արտյոմ Միկոյանի եղբոր թոռը։

Նամինն առաջին անգամ պատմական հայրենիք է եկել 14 տարեկանում։ Նա մինչև հիմա հիշում է՝ ինչպես են տեղացիները նրան լավաշ, պանիր ու մեղր հյուրասիրել։ Հետագայում նա հաճախ է Հայաստան այցելել։ Մի քանի տարի առաջ Նամինը որդու հետ շրջեց ողջ Հայաստանով՝ ծանոթանալով պատմամշակութային հուշարձաններին։ Այդ շրջագայության արդյունքում նրա մոտ ֆիլմի գաղափար ծնվեց։

Հայաստանի վերջին իրադարձությունները՝ խաղաղ իշխանափոխությունը, ռեժիսորը հայ ժողովրդի քաղաքակիրթ հասունության նշան է համարում։

Выставка картин Стаса Намина в Ереване - Sputnik Արմենիա
Ստաս Նամինը ծրագրում է ցուցահանդես կազմակերպել Բոբ Դիլանի հետ

«Առանց ագրեսիայի միասնականությունը եզակի իրավիճակ ստեղծեց։ Աշխարհում երբեք այսպիսի բան չի եղել։ Արդյունքում երկրի ղեկավարությունը չկարողացավ ու չցանկացավ սեփական ժողովրդի դեմ պայքարել»,  — նշեց Նամինը։

«Հայաստանի հին տաճարները» նախագիծը հեղինակն իր համար կարևոր է համարում, քանի որ Հայաստանը նրա «միսն ու արյունն» է։ Ռեժիսորը բողոքում է, որ Ռուսաստանում Հայաստանի մասին տեղեկությունների պակաս կա։ Նա հույս ունի, որ իր ստեղծագործությունը որոշ չափով այդ բացը կլրացնի։

Իսկ Կուբայի հետ նա կապ ունի հայտնի պապի միջոցով։ 1962 թվականին պայթած Կարիբյան ճգնաժամը, որն առաջացավ Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայման պատճառով, հաջողվեց լուծել մեծ մասամբ Միկոյանի շնորհիվ։ Աշխարհը երկու գերտերությունների միջև միջուկային պատերազմի շեմին էր։ Հետագայում Կուբայի առաջնորդը Մոսկվայում Միկոյանների տուն է այցելել։

Նամինը շատ լավ է հիշում Ֆիդել Կաստրոյին․ նա գարնան կեսին կարողացել է Կուբայի առաջնորդի համար մի բուռ ձյուն ճարել։

Լրահոս
0