ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Երաժիշտ, ռեժիսոր և նկարիչ Ստաս Նամինի նկարների շարքը նվիրված է Հայաստանին, Ղարաբաղին, Հայոց ցեղասպանությանը և հայկական եկեղեցիներին։ Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվեն Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև դիմանկարները։ Նամինը հիմնականում նկարում է իր ազգականներին` պապիկին, մորը, տղային։ Հայտնի ռուս երաժիշտը պատմեց անվանի երաժիշտ, նկարիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանի հետ իր համատեղ ծրագրերի մասին։ «Մենք ուզում ենք Բոբ Դիլանի հետ համատեղ ցուցահանդես բացել Ամերիկայում և այլ երկրներում», — ասաց Նամինը։
Երաժիշտը խոստովանեց, որ հոգով է աշխատում է իր նկարների վրա, իսկ նրա աշխատանքների արդյունքը կգնահատեն երևանցիները։ «Ես անում եմ այն, ինչ զգում եմ։ Չգիտեմ, թե դա ինչ ոճ է կամ ուղղություն։ Ամեն ինչ ինտուիտիվ եմ անում», — նշեց նա։ Նա նաև հավելեց, որ Ղարաբաղում վավերագրական ֆիլմ է դիտել պատերազմի մասին։
«Մի բան է, երբ պատմում են պատերազմի մասին, բոլորովին այլ բան է, երբ դու տեսել ես պատերազմ, անցել դրա միջով», — ասաց երաժիշտը։
Ստաս Նամինը իր «Պատմություն» նկարը նվիրել է արցախյան պատերազմին։
Русская версия