ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ամենօրյա մարզումների լուսանկարները հրապարակել է Instagram և Facebook սոցցանցերում։
Հենոն լուսանկարին կից ավելացրել է «#workout #session #new#season @arsenal #bringiton» հեշթեգերը։
Մխիթարյանի բաժանորդների ինտերնացիոնալ կազմն անմիջապես արձագանքել է լուսանկարին. «Ինձ Միկիի խաղալիքից տվեք` Micki Toy», «Հայաստանն աշխարհին տվել է այս տղամարդուն, որպեսզի նա Աշխարհի գավաթ նվաճի», «Հիասքանչ Միկկին», «Հաճույքով եմ նայում հաջողակ հայ մարզիկին», «Միշտ համար մեկը», — գրել են նրանք։
Հենրիխի գրառումն ավելի քան 13 հազար «հավանության» է արժանացել։