00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ահաբեկչության երկիր. Հայաստանում ամեն ինչ հանգիստ է, բայց չի կարելի թուլանալ

© JunshiБоевики Аль-Каиды в Ираке
Боевики Аль-Каиды в Ираке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տնտեսության և խաղաղության ինստիտուտի» հրապարակած «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցի համաձայն` 2017 թվականի տվյալներով Հայաստանը հայտնվել է ահաբեկչության սպառնալիքի ցածր մակարդակով երկրների ցանկում, ինչպես և Վրաստանն ու Ադրբեջանը։ Սակայն աշխարհն արագ է փոխվում, ու հաշվի առնելով ժամանակակից արագությունները, միշտ պետք է զգոն լինել։

Հարավային Կովկասի երեք պետություններն էլ ավանդաբար ահաբեկչության վտանգի ցածր մակարդակով երկրների շարքն են դասվում։ Նույնիսկ` Հայաստանի ու Ադրբեջանի բացահայտ թշնամական հարաբերությունների ու չլուծված հակամարտության առկայության պարագայում։ 

Заседание глав МИД стран-участниц ОДКБ (11 июня 2018). Алматы - Sputnik Արմենիա
«Օգտակար գործիք». Հայաստանը ՀԱՊԿ–ի միջոցով մասնակցում է գլոբալ գործընթացներին

Ցավոք, ժամանակակից աշխարհում ահաբեկչության տարածումը գլոբալ սպառնալիք է դարձել, ընդ որում` միայնակ ահաբեկիչների ժամանակն անցել է, ու հիմա ահաբեկչական գործողություների իրականացմամբ զբաղվում են բազմաթիվ լավ կազմակերպված ու զինված կառույցներ։ Այսպես, թե այնպես, այս կամ այն չափով այդ սպառնալիքը կարող է դիպչել ցանկացած, նույնիսկ ամենահեռավոր ու չեզոք երկրին։

Ինչ վերաբերում է Հայաստանին` այստեղ սպառնալիքն այդքան մեծ չէ, ինչպես օրինակ, Եվրոպայում կամ նույնիսկ Ռուսաստանում, էլ չենք խոսում Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջանների մասին։ Սակայն այն, որ Հայաստանն իրենց մտքում պահող ահաբեկչական կազմակերպություններ կան, ակնհայտ է, ու պետք է կառուցել ու զարգացնել պետությունը` հաշվի առնելով այդ վտանգը։ Եվրոպայի ու Ասիայի արանքում ծվարած մեր երկրի  աշխարհագրական դիրքն արդեն իսկ ահաբեկիչների համար հավանական հետաքրքրություն է ներկայացնում։

Ահաբեկիչը կամ ահաբեկիչների խումբը տեսականորեն կարող է ցանկացած երկրից ներխուժել, փակ է միայն սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Արցախի ու Ադրբեջանի միջև։ Այնպես որ նման սպառնալիքներին հակազդելու համար անհրաժեշտ է, որ համագործակցեն տարածաշրջանի բոլոր երկրների` ներառյալ Թուրքիայի ու Իրանի համապատասխան կառույցները։

Ճիշտ է` Թուրքիան մի փոքր առանձնանում է։ Շատ բան կախված է այդ երկրի որդեգրելիք քաղաքականությունից. արդյո՞ք այն, հենց նույն աշխարհագրությունով պայմանավորված, այդ վարակի տարածման բուֆեր կլինի, թե՞ գիտակցաբար դրա տարածմանը կնպաստի։ Միայն ժամանակը ցույց կտա, իսկ Հայաստանում, երևի, պետք է ուրախանալ, որ հայ–թուրքական սահմանը ամուր փակված է մնում, համենայն դեպս` անկայունության ներկայիս շրջանում։

Служба национальной безопасности, СНБ - Sputnik Արմենիա
Հայաստանում բռնել են Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչին

Ինչ վերաբերում է  Ադրբեջանին` ապա այստեղի ուժայիններն, ընդհանուր առմամբ լավ են հակազդում ահաբեկչության ներթափանցմանը։ Փորձագետներ Անդրեյ Կազանցևն ու Լեոնիդ Գուսևը նշում են, որ Ադրբեջանում իսլամիստական խմբերի հայտնվելը սկզբում կախված էր արցախյան պատերազմի հետ, երբ հայերի դեմ կռվում էին միջազգային ծայրահեղականների խմբեր, իսկ հետո` Հյուսիսյին Կովկասում իսլամական շարժման ակտիվացման հետ։ Ադրբեջանում ներկա հիմնական խմբերի շարքում նշում են «Ջեյշուլահը», «Հիզբ-ուտ-Տախրիրը» և «Անտառային եղբայրները», որոնց ադրբեջանական ուժայինները ջախջախել են ԱՄՆ–ի, Իսրայելի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությամբ։

Հենց նույն հեղինակները կարծում են,  որ Վրաստանում իսլամական ահաբեկչության սպառնալիքը կենտրոնացած է Պանկիսի կիրճում։ Սկզբում այնտեղի իրավիճակը կախված էր Չեչնիայի հետ, պարբերաբար Վրաստանում էր լինում Ռուսլան Գելյաևը` մարտիկների հետ։ Երբ իրավիճակը Չեչնիայում քիչ թե շատ հանգստացավ, այդ անցուդարձն էլ դադարեց։ Հեղինակների գնահատմամբ` Վրաստանի ահաբեկչության ներուժը անմիջականորեն կապված է Պանկիսի կիրճում իրավիճակի հետ, սակայն վրաց ուժայինները բավականին ուժեղ են հսկում այդ տարածքը։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
ԻՊ–ը Հայաստանում. ջախջախված ահաբեկիչները ճանկերը ձգում են դեպի առաջին քրիստոնեական երկիր

Վրացի մասնագետ Ռուսլան Բարամիձեն կարծում է, որ Վրաստանի իսլամական համայնքի ներկայացուցիչները, հատկապես` Պանկիսի կիրճի բնակիչները, զգացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրավչությունը։ Նրանք կարող են ինչ–որ չափով համակրել կազմակերպությանը, քանի որ Վրաստանում նրանք ազգային ինքնության դրսևորման խնդիր ունեն

Այսպիսով` Հարավային Կովկասում ահաբեկչությունների հավանական իրականացողների պակաս չկա։ Իսկ վտանգի ցածր մակարդակը պայմանավորված է ազգային հատուկ ծառայությունների արդյունավետ աշխատանքով ու նաև նրանով, որ այդպիսի կազմակերպությունները, ավելի կարևոր (եթե կարելի է այդպես ասել) գործեր ունեն։

Սա, բնականաբար, հանգիստ լինելու առիթ չէ. ահաբեկչության սպառնալիքը շատ մեծ է, այն շատ լավ է կարողանում դիմակավորվել ու գունափոխվել, ինչի պատճառով այն մի քանի անգամ ավելի վտանգավոր է դառնում։

Լրահոս
0