00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԻՊ–ը Հայաստանում. ջախջախված ահաբեկիչները ճանկերը ձգում են դեպի առաջին քրիստոնեական երկիր

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաղուց են խոսում Մերձավոր Արևելքում ջախջախված ահաբեկչական խմբավորումների անդամների` Հարավային Կովկաս թափանցելու սպառնալիքի մասին։ Իսկ հիմա սպառնալիքն ավելի արդիական է դարձել, և դրա մասին խոսակցությունները վերածվում են համառ նախազգուշացումների, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Հայաստանի Ազգային անվտանգությունը բացահայտել է Գյումրիում անցած տարվա ապրիլին ռուս զինվոր Դմիտրի Յալպաևի սպանության մանրամասները։ Պարզվել է, որ 21–ամյա մարդասպանը` ոմն Ջանջուղազյան, դեռ 2014թ–ին փոխել է հավատը, մահմեդականություն ընդունել, ինչն ինքին չլսված դեպք է Հայաստանի համար։

Դա դեռ դժբախտություն չէ. ի վերջո դավանանքի ազատության իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Դժբախտությունն այն է, որ երիտասարդն ինտերնետում ծանոթացել է «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն` արգելված ՌԴ–ում և մի շարք երկրներում) գործունեության հետ և սկսել աջակցել նրան։ Հաղորդվում է, որ «Ջանջուղազյանն իր նախաձեռնությամբ սպանություն է գործել, բայց ստացել է անձանց հավանությունը, որոնք ինտերնետում ներկայացրել են որպես ահաբեկչական խմբավորման անդամներ»։

Боевики, архивное фото - Sputnik Արմենիա
Ահաբեկչությունը տարածվում է, կամ ինչպես Հայաստանը խուսափի «Կալաշնիկովի ասպետներից»

Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկացնում են նաև, որ բժշկական հետազոտության ժամանակ Ջանջուղազյանի մոտ ախտորոշվել է «անձի օրգանական խանգարում` աֆեկտիվ անկայունության ցուցանիշներով և անդամախեղության հակվածությամբ, էպիլեպսիա»։

Լավ նորությունները քիչ են և սա դրանց թվին չես դասի։ Հայաստանում հասարակական կարծիքը մինչև հիմա բավական անտարբեր է եղել ԻՊ–ի ահաբեկիչների կողմից սպառնալիքի հավանականության հանդեպ, համարելով, որ մեր երկրում այն արդի չէ։ Ինչպես տեսնում ենք, դա այդպես չէ, և երաշխիքներ չկան, որ վաղը հրեշների գաղափարախոսության ազդեցության տակ չեն ընկնի մարդիկ, որոնք չեն տառապում են «անձի օրգանական խանգարումներով», այլ լիովին նորմալ են։ Թեև բարդ է նորմալ մարդ անվանել նրան, ով ընդունում է ահաբեկչության գաղափարախոսությունը։

Անկասկած, ԱԱԾ–ը համապատասխան հետևություններ է անում և միջոցներ ձեռնարկում։ Բայց մենք պետք է դադարենք ահաբեկչական սպառնալիքն ընդունել որպես մի բան, որը տեղի է ունեցել ուրիշ մոլորակում։ Առավել ևս, որ դրա աճը Հարավային Կովկասում ակնհայտ է։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
«Իսլամական պետության» անդամը փորձել է մուտք գործել Հայաստան

Ադրբեջանի պետական մարմինները հաղորդում են, որ Իրաքի և Սիրիայի տարածքներում մղվող մարտերում արմատական կրոնական խմբավորումների կազմում մահացել է ավելի քան 300 ադրբեջանցի։ Այդքանը միայն մահացել է, իսկ որքանն է փրկվել և թաքնվել` փորձելով դուրս գալ մարտական գործողություններից գոտուց։ Այլ երկրների տարածքներում մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանում 92 մարդ ենթարկվել է պատասխանատվության, ևս 260 նման անձինք զրկվել են հանրապետության քաղաքացիությունից։

Դե, Ադրբեջանում դրա համար կրոնական հիմք կա, կասեն շատերը, և մասամբ իրավացի կլինեն։ Քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, ԻՊ–ի նման հանցախմբերի մեջ ներքաշվում են ոչ միայն կրոնական մոտիվներով, և այն, որ նրանց ստիպում են իսլամ ընդունել, առաջին հերթին, հեշտացնում է նորեկների հսկողությունը։

Այստեղ այսպիսի խառնաշփոթ է ստացվում, ինչպես ասում էր Բորիս Նիկոլաևիչը. հաշվի առնելով, որ հարևան երկրի պետական գաղափարախոսությունը հայերի նկատմամբ ատելությունը և թշնամությունն է, բացառված չէ, որ նման սրիկաները այնտեղ կարող են ներվել այն պայմանով, որ կուղարկվեն արցախյան հակամարտության գոտի։ Հեշտ ու հանգիստ։

Спецназ. Архивное фото - Sputnik Արմենիա
Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»

Իհարկե, ժամանակին Արցախում աֆղանցի մոջահեդներին «բմբլահան» են արել, բայց հերթական անախորժությանը պետք է պատրաստ լինել։

Հետո էլ պետք է պատրաստ լինել նրան, որ այդ ԻՊ–ի ջախջախված մասնիկները կթափանցեն Հայաստան։ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիների վերջին ձերբակալությունները պետական սահմանին դրա վառ ապացույցն են։ Հնարավոր է, նրանք ահաբեկիչների հետ կապված չեն, բայց հաջորդները կարող են կապ ունենալ։ Վրաստանում նույնպես գրանցվում են նման դեպքեր։

Ահա և Հայաստանի սահմանային զորքերի նախկին հրամանատար, ռազմական և քաղաքական գործիչ, Աֆղանստանում և Արցախում մարտական գործողությունների մասնակից, գեներալ–լեյտենանտ Լևոն Ստեփանյանն Sputnik Արմենիային ասաց, որ Հայաստանի սահմանների հսկողությունը պետք է ուժեղացնել ահաբեկիչների ներթափանցման սպառնալիքի պատճառով։ Իսկ պրոֆեսիոնալը գիտի, թե ինչ է ասում։

Հնարավոր է, հիմա ԻՊ–ը չի դիտարկում Հայաստանը որպես դիվերսիաների համար թիրախ. նրանք միայն փախչելու մասին են մտածում։ Բայց կան արտաքին ուժեր, և դրանց հասցեն հիանալի հայտնի է, որոնց համար նման դիվերսիաները դարձել են գլխավոր խնդիր և իրենց գոյության արդարացում։

Լրահոս
0