00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բռնել են Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչին

© Photo : ПравдаСлужба национальной безопасности, СНБ
Служба национальной безопасности, СНБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկիչ, Ռուսաստանի քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

СНБ Армении. Архивное фото - Sputnik Արմենիա
Ինչպես էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել Հայաստանում. ձայնագրություն

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ միջազգային ահաբեկչական գործունեությանը Ս.Բագանդգաջիևի մասնակցության, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչպես նաև Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները պարզելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս փաստում է, որ օրենքով իրեն վերապահված մեթոդների և միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովման և իր իրավասությանը վերապահված մյուս խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների հետևողական իրականացումը։

Լրահոս
0