00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարին

© Photo : official site of the MoD of RAГенерал-полковник Микаел Арутюнян
Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին պաշտոնյայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 3 Հուլիս — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր` հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել`2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Մարտի 1–ի գործով կհարցաքննե՞ն Քոչարյանին. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը

Քրեական գործով պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Հայտնում է ՀՔԾ-ն` հիշեցնելով, որ դրանք վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, ինչն էլ առաջացրել էր հանրության մեծ մասի զայրույթը։

2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել էին նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների շուրջօրյա հանրահավաքներ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանում հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

«ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»,- հայտնում է ՀՔԾ-ն:

Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասին հայտարարություն է տարածել

Այն բանից հետո, երբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թ-ի փետրվարի 24-ին հայտարարել է ընտրության արդյունքները, որով Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, երևանյան հանրահավաքի մասնակիցները պահանջել են վերահաշվարկել քվեարկության արդյունքները։

Միքայել Հարությունյանի վերոհիշյալ հրամանի համաձայն, զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:

Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը ՊՆ ստորաբաժանումները`տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:

Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Մարտի 1-ին ու 2-ին մեր երեխաներին սպանողները մինչև այսօր չեն պատժվել. ակտիվիստի հայր

Նույն օրը՝ երեկոյան, զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:

ՀՔԾ տվյալներով, հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, զոհվել է 8 քաղաքացի և ոստիկանության 2 ծառայող:

Մեղադրյալ Հարությունյանը հետախուզվում է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Լրահոս
0