00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1-ին ու 2-ին մեր երեխաներին սպանողները մինչև այսօր չեն պատժվել. ակտիվիստի հայր

© AFP 2024 / Karen MinasyanСторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения
Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ելք» ընդդիմադիր դաշինքը պահանջում է պատժել 2008 թվականի մարտի դեպքերի մեղավորներին, երբ բախումների ժամանակ տասը մարդ սպանվեց։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Նրանք, ովքեր տասը տարի առաջ հրամայել էին Երևանի կենտրոնում կրակ բացել մարդկանց ուղղությամբ, մինչև այսօր չեն պատժվել։ Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Заседание Правительства РА. Артур Давтян - Sputnik Արմենիա
Բացահայտված կոռուպցիոն դեպքեր ու չբացահայտված մարտի 1. ներկայացնում է գլխավոր դատախազը

Փաշինյանը ներկայացրեց խմբակցության կազմած հայտարարության նախագիծը։ Հայտարարության մեջ մտահոգություն են հայտնում ընտրությունները կեղծելու և ընտրողների կամարտահայտումը խախտելու վերաբերյալ։

«Մարդկանց մահվան մեղավորները պետք է պատժվեն, իսկ ընդդիմադիրների վերաբերյալ քաղաքական դատավճիռները` չեղյալ հայտարարվեն», — հայտարարեց Փաշինյանը։

Այնուհետև նա ամբիոնի մոտ հրավիրեց Սարգիս Քլոյանին` մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը։

«Մարտի 1» կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը նա է, մինչև օրս պահանջում է պատժել մեղավորներին։

Քլոյանի հայրն ասաց, որ իրավապահ մարմինների ղեկավարների խոսքերում անհարգալից վերաբերմունք է նկատվում զոհվածների ընտանիքների և ամբողջ հասարակության նկատմամբ։

«Գևորգ Կոստանյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, հայտարարում էր, որ ականատեսների կեսը մոռացել է մանրամասները, իսկ մյուս կեսը մեկնել է երկրից։ Իսկ Գրիգոր Գրիգորյանը, որն այն ժամանակ ոստիկանական զորքերի հրամանատարն էր, այսպես բացատրեց ներքին գործերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահը. ոստիկանական շարասյունները ճեղքելով` նրա մոտ հասավ մի ակտիվիստ ու կրակեց նրան, իսկ հետո նույն ձևով հետ փախավ։ Նրան գտնել «չհաջողվեց» ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում», — հայտնեց Քլոյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։

Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներից մի քանիսն անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով պատիժը կրեցին բանտում։ Նրանց թվում էին նաև Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, որոնք ավելի ուշ պատգամավոր ընտրվեցին։

Լրահոս
0