00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանևրումներ հայկական ձևով. կկարողանա՞ Հայաստանը խուսափել խութերից

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн
Президент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այց կատարեց մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես Ֆրանսիա և ԱՄՆ։ Ոմանց համար սա նորմալ է, մյուսների համար` տարբեր խոսակցությունների պատճառ։ Իրավիճակը փորձել է պարզել Սերգեյ Մարկեդոնովը։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի համար

Խորհրդարանական հանրապետությունում պետության ղեկավարը ավելի շուտ երկրի խորհրդանիշ է։ Սակայն որոշակի պատմական հանգամանքների բերումով կանոնն այդ շտկումների է ենթարկվում։ Հայաստանն այսօր դժվար անցում է կատարում նախագահական համակարգից խորհրդարանականի` այն պայմաններում, երբ ազգային կառավարությունը ժամանակավոր է և աշխատում է մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները։ Նման քաղաքական ենթատեքստում նախագահը համախմբող անձի է վերածվում, որը պահպանում է երկրի շահերը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակում։

Семья 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները

Արտաքին քաղաքական հարցերին Արմեն Սարգսյանը քաջ տեղյակ է։ Երկար տարիներ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան է աշխատել։ Եվ այսօր նրա գիտելիքներն ու դիվանագիտական փորձը պահանջված են հանրապետության նոր իշխանության կողմից։

Բարդ հարցեր

Հայաստանը` Ռուսաստանի երկար տարիների դաշնակցի համբավ ունի։ Երևանի հավատարմությունը դաշնակցային բոլոր նախկին պայմանավորվածություններին անկախ ներքաղաքական փոփոխություններից հաստատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի և Մոսկվա կատարած այցերի  և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների ժամանակ։ Նմանատիպ պաթոս էր պարունակում նաև իրենց ռուս գործընկերների հետ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երկխոսությունը։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի արևմտյան շրջագայությունը, որի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի  հետ, նշանակում է, որ փորձ է արվում թուլացնել Երևանի եվրասիական նկրտումները, կամ որոշակի հիմք դնել երկրի արևմտամետ վեկտորի ամրապնդման համար։

Այս հարցն անխուսափելի է, քանի որ այսօր Արևմուտքն ու Ռուսաստանը առճակատման մեջ են, իսկ հետխորհրդային տարածքը, ուզենք, թե չուզենք, դիտարկվում է որպես մրցունակ հարթակ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ–ն և ԵՄ–ն պատրաստ չեն խոստովանել ռուսական գերակա դերն աշխարհի այս հատվածում։ Ավելին, այդ գերակայությունը արևմտյան գլոբալ առաջնորդության համար որոշակի մարտահրավեր է:

Президент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн - Sputnik Արմենիա
Կարևոր հանդիպում Վաշինգտոնում. ինչ սպասել Սարգսյանի և Պոմպեոյի բանակցություններից հետո

Հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում  իրավիճակին սրություն է ավելացնում մի քանի  գործոն։ Դեռևս որպես ՀՀ ապագա նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ մի շարք փորձագետներ և՛ Մոսկվայում, և՛ Երևանում բնութագրում էին նրան որպես քաղաքական գործիչ, որը միտված է Արևմուտքի հետ մերձենալուն։ Ոչ  միանշանակ էին ընկալվել նաև Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը, հատկապես Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցածի ֆոնին։

Սակայն պետք է ընդունել  սկզբունքորեն կարևոր մի թեզիս։ Եվրասիայում Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցությունը հնարավոր չէ չեղարկել «լրջորեն և երկար ժամանակ»։ Սա խոստովանելով, պետք է ադեկվատ պատկերացնել  հետխորհրդային երկրների մոտիվացիան։  Հաճախ այն գրասենյակներում արված «արժեքավոր ընտրություն չէ», այլ պրագմատիկ փնտրտուք բարդ իրավիճակներում վարքագծի առավել օպտիմալ գիծ ընտրելու համար։

Հայաստանի պարագայում նման բարդությունները կբավարարեին նաև մի քանի պետությունների։ Դա և Ադրբեջանի հետ հակամարտության մեջ ներգրավված լինելն է, և՛ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, և չորսից երկու փակ սահմանները, և՛ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը։ Միևնույն ժամանակ Վրաստանի (երկիր, որը խնդիրներ ունի ՌԴ–ի հետ հարաբերություններում) և Իրանի (ԱՄՆ–ի հետ հակազդման հերթական փուլում գտնվող) հետ ընդհանուր սահմանները։

Երևան. շահեր Արևմուտքո՞ւմ

Եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս տեսակետից դիտարկենք, ապա ակնհայտ է դառնում, որ 2018 թվականից առաջ էլ Երևանը երբեք չէր թաքցնում, որ մտադիր է զարգացնել Արևմուտքի հետ ակտիվ շփումը։ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Թեև պետք է նշել` այդ որոշումը համաձայնեցվել է  Մոսկվայի հետ ու դաշնակցի շահերին հակառակ չի եղել։

Мужчина в с флажками ЕС - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ լինելը չի խանգարում, որ Եվրոպան հարաբերություններ զարգացնի Հայաստանի հետ

Իսկ եթե խոսենք Ֆրանսիայի, ԱՄՆ–ի ու Մեծ Բրիտանիայի մասին, ապա այդ երկրներից յուրաքանչյուրն էլ կարևոր է Հայաստանի համար։ Վաշինգտոնն ու Փարիզը Մոսկվայի պես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Հնարավոր է, նրանց դիրքորոշումները արցախյան հակամարտության լուծման հարցում այնքան ծանրակշիռ չեն, որքան Ռուսաստանինը (ԱՄՆ–ի  համար առաջնահերթության առումով այդ ուղղությունը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան Ռուսաստանի համար), սակայն դա ևս կարևոր է։ Միաժամանակ Վաշինգտոնն  ու Փարիզն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ իրենց հետաքրքրությունն ունեն։

Ավելին` Ամերիկայի դեպքում սկզբունքային նշանակություն ունեցող ևս մի գործոն կա։ Դեռ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը «Ազատության աջակցության ակտում» 907–րդ ուղղումն է արել, որը թույլ է տալիս արգելափակել զենքիր մատակարարումը Ադրբեջանին։  Միաժամանակ Ադրբեջանի ազգային բանակի ստեղծմանը նվիրված Բաքվում ռազմական շքերթի (այն կայացել է  այս տարվա հունիսի 26–ին) նախօրեին լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին այդ շքերթին ամերիկյան արտադրության ուղղաթիռների մասնակցությունը։  Ակնհայտ է` Երևանի համար 907–րդ ուղղման չեղարկումը կամ նույնիսկ  վերանայումը ազգային անվտանգության առաջնահերթ հարց է։ Հատկապես, երբ ըստ էության արցախյան հակամարտությունը եզակի ոլորտ է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել` չնայած բազում տարաձայնություններին։

Եթե ընդհանուր առմամբ խոսենք ԵՄ–ի մասին` այն Երևանի հիմնական առևտրային գործընկերն է։ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Եվրամիության երկրներում է իրացվել Հայաստանի արտահանման մեկ երրորդը ու Հայաստանի ներմուծման մոտ կեսը։ Այդպիսի պայմաններում դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը ոչ թե շքեղություն է, այլ խիստ անհրաժեշտություն։

ԱՄՆ–ում և Ֆրանսիայում մեծ հայկական համայնքներ կան։ Եթե Ռուսաստանի հայկական համայնքն ամենամեծն է, ապա ԱՄն–ի ու Ֆրանսիայի համայնքները զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը։ Եվ նրանք հետաքրքրվում են ինչպես պատմական հայրենիքի ներքաղաքական կյանքով, այնպես էլ քաղաքական կարգավորմամբ։ Այսօր երկուսն էլ շատ կարևոր ու արդիական են։

Մեծ Բրիտանիան լրիվ առանձին պատմություն է։ Այդ երկիրը չի կարելի հայամետ անվանել։ Հակառակը` բրիտանական էներգետիկ ընկերությունները մեծ հետաքրքրություն են դրսևորում Կասպից ծովի յուրացման ու «ռուսական գերակայությանը» այլընտրանքային Բաքվի մասնակցությամբ երթուղիների աջակցման նկատմամբ։ Սակայն Երևանի համար այստեղ կարևոր է առնվազն թույլ չտալ, որ կովկասյան աշխարհաքաղաքականությունը, մատուցվի միայն թուրք–ադրբեջանական մեկնաբանությամբ։ Այդ համատեքստում հնարավոր չէ թերագնահատել Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձն ու բրիտանական քաղաքականության իմացությունը։

Խորհրդանիշերն ու պրագմատիզմը

Սակայն վերադառնանք Հայաստանի նախագահի շրջագայությանը։ Նշենք միայն ամենակարևոր պահերը։

Президент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн - Sputnik Արմենիա
Կարևոր հանդիպում Վաշինգտոնում. ինչ սպասել Սարգսյանի և Պոմպեոյի բանակցություններից հետո

Ֆրանսիայում նրա այցը կենտրոնացված էր գործնական շփումների վրա։ Երևանը չափազանց հետաքրքրված է ներդրումային դինամիկայի բարձրացման մեջ, և Սարգսյանը գործընկերներին կարևոր ազդանշան տվեց. նոր իշխանությունների հետ ավելի հեշտ կլինի բիզնես վարել։

ԱՄՆ–ում Արմեն Սարգսյանին հյուրընկալեցին Սենատում, որտեղ փաստացի ավարտվել է առաջին հանրապետության հարյուրամյակի պաշտոնական մեծարումը։ Ամերիկահայերի համար այդ օրն առանձնահատուկ, խորհրդանշական  կարևորություն ունի։ Ու տոնը` դա գործունեության ակտիվացման մասին հարցի բարձրացման առիթ է։

Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպումը, իհարկե, առանձնահատուկ պահ է։ Իրավացի է Արեգ Գալստյանը, երբ ասում է, որ փոքր ու «ատլանտյան աշխարհից հեռու» հանրապետության ղեկավարի ու միջուկային գերտերության պետքարտուղարի բանակցությունների փաստն ինքնին խորհրդանշական է։  Սակայն այն դեռ սահմանափակվում է խորհրդանշական նշանակությամբ։ Այն ո՛չ նշանակում է, որ Երևանը փոխում է  իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը, ոչ էլ` որ այդ ուղղությամբ քայլեր են արվում։ Ուժի տարբեր կենտրոնների հետ հավասարակշիռ հարաբերություններ  հաստատելը մի բան է, իսկ ոչ հստակ հեռանկարների վրա հույս դնելն ու ձեռքի տակ եղածից հրաժարվելը լրիվ այլ բան։

ԱՄՆ–ն պատրաստ չէ ընտրություն կատարել մի կողմից Հայաստանի ու մյուս կողմից` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Եվրոատլանտյան համայնքի ճեղքումը ցուցադրելը վերջին բանն է, որը պետք է Վաշինգտոնին։ Նրան այդքան էլ չի հետաքրքրում Եվրոպային այլընտրանքային ածխաջրածնի ապահովման նախագծերի փակումը. որպես կանոն, նա պատրաստ չէ զոհաբերել Բաքվի հետ համագործակցությունը։

Այսպիսով` Սարգսյանի շրջագայությունը պետք է դիտարկել որպես դիվերսիֆիկացիոն արտաքին քաղաքականության Երևանի նախորդ ջանքերի շարունակություն։  Հատկապես նշենք, որ դրանք սկսվել են այս տարվա ապրիլ–մայիսի ծանգվածային ցույցերից ու Սերժ Սարգսյանի հրաժարականից շատ ավելի շուտ։ Համագործակցությունը Ռուսաստանի հետ հարցականի տակ է դրվում ու չի ժխտվում, այլ պրագմատիկորեն լրացվում է այլ ուղղություններով։ Ի դեպ, արևմտյան ուղղությունն այդ շարքում միակը չէ։ Չի բացառվում, որ շուտով Երևանը կակտիվանա նաև իրանական ուղղությամբ։ Վրաստանի հետ հարաբերություններում դա արդեն արտահայտվել է։

Լրահոս
0