00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հարավում ցրտաշունչ ձմռան համար կենսավառելիք կարտադրեն

Բաժանորդագրվել
Իրանահայ ներդրողն ուզում է կենսազանգվածներից ստացվող պելետների (վառելահատիկների) համար սարք տեղադրել։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Գորիսից քիչ հեռու` Տեղ գյուղական համայնքում, շուտով կսկսեն պելետներ (վառելահատիկներ) արտադրել։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ ներդրողը իրանահայ Շահեն Զեյթունցյանն է։

Տեղն ու հարևան գյուղերը Սյունիքն Արցախից բաժանող բարձրավանդակում են գտնվում։ Ձմեռն այստեղ ցուրտ է, եկամուտները` ոչ շատ մեծ։

Վառելահատիկներն ուզում են ծղոտից ստանալ։ Շուրջը հազարավոր հեկտար հողատարածք կա, որտեղ ցորեն և գարի են աճեցնում, որոնցից տոննաներով ծղոտ է մնում։ Սովորաբար այն չեն հավաքում և պարզապես այրում են, նշում է Շադունցը։

© Sputnik / Aram NersesyanՆերսես Շադունց
Староста общины Тех Нерсес Шадунц на 7-ом российско-армянском межрегиональном форуме (29 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ներսես Շադունց

Գորիսի շրջանում դաշտերը քիչ չեն։ Ավելի շատ դաշտեր կան Սիսիանում, Արցախի Բերձորի և Քարվաճառի շրջանում (Տեղից մինչև Արցախ հաշված կիլոմետրեր)։ Այստեղից կարելի է և՛ ծղոտ, և՛ չոր խոտ բերել, համոզված են գյուղացիները։

Գորիսի քաղաքապետարանը տեղին ու ժամանակին որոշել է խոշոր փոշեկուլ գնել, որով հավաքելու են քաղաքի փողոցներում թափված տերևները։ Դրանք ևս ուզում են օգտագործել վառելիքի համար։ Բացի այդ, ուզում են թղթի թափոններ հավաքել։

Съемочная группа фильма Землетрясение в ереванском коньячном заводе Арарат - Sputnik Արմենիա
Ռուսաստանցիներին հայկական կոնյակից չի բաժանի նույնիսկ նոր գինը

«Հատիկավորման սարքն արդեն պատվիրել ենք, շուտով պետք է ստանանք։ Հետագայում հույս ունենք նաև վառարան գնել։ Գյուղի մանկապարտեզում կտեղադրենք։ Թող մարդիկ տեսնեն, թե ինչպես է այդ ամենն աշխատում։ Կարելի է, իհարկե, նաև սեփական տները ջեռուցել։ Թող գյուղացիները մեզ հումք բերեն ու պատրաստի վառելիք տանեն», — ասում է Շադունցը։

Այդ նախագիծը մի քանի աշխատատեղ կստեղծի։ Սկզբում` 3 կամ 4։ Բայց հեռավոր գյուղերի համար սա ավելի լավ է, քան ոչինչը։ Գյուղացիները հույս ունեն, որ հետագայում ավելի լավ կլինի։

Իսկ ի՞նչ կլինի հետագայում։ Հետագայում ուզում են օրգանական պարարտանյութ արտադրել բրդից։ Հայաստանում գնալով ավելի շատ են ոչխարներ բուծում (հսկայական Իրանը մոտ է, որը մեծ քանակի ոչխարի միս է գնում)։ Իսկ Հայաստանում բուրդը գրեթե չեն օգտագործում։ Գորգագործությամբ այլևս այդքան էլ չեն զբաղվում։ Տեքստիլ ձեռնարկությունները վերջին տարիներին ընդլայնում են, բայց բրդից ոչինչ չեն կարում։

Մի քանի ոչ մեծ արտադրություններ կան. ամենամոտը Ստեփանակերտում է և Տաթև գյուղում` վանքի մոտ։

«Բայց այնտեղ ծավալները մեծ չեն։ Այնպես որ աշխատելու տեղ կա։ Կարող են բուրդ հավաքել և՛ Արցախից, և՛ Վարդենիսից, որը նույնպես շատ հեռու չէ», — ասում է Շադունցը։

Рабочий стол сапожника - Sputnik Արմենիա
Ինչ ասես, որ չեն անի հայերը. Երևանում կրկին կաշի են արտադրում կոշիկի համար

Ներդրողը Հոլանդիայից և Ավստրիայից մասնագետներ է հրավիրել, որոնք ցույց են տվել անհրաժեշտ տեխնոլոգիան։

«Բրդից պետք է առանձնացնել ճարպը, դրանից հետո այն հեշտ է քայքայվում։ Իսկ նրա մեջ և՛ կալիում, և՛ ֆոսֆոր, և՛ ազոտ կա։ Հիանալի պարարտանյութ է։ Ինչո՞ւ ոչ։ Միայն մեր գյուղում տարեկան 100-150 տոննա բուրդ է հավաքվում, որից ոչինչ չենք պատրաստում, պարզապես դեն ենք նետում», — նշեց Շադունցը։

Եվ վերջապես նույն արտադրահոսքի վրա ուզում են անասնակեր արտադրել։ Չէ՞ որ սկզբունքը նույնն է` կենսազանգվածից հատիկներ ստանալ։ Պրակտիկ գյուղացիները մտածում են` եթե այդպես է, ի՞նչ տարբերություն` ինչն է հատիկավորում։

Լրահոս
0