00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիներին հայկական կոնյակից չի բաժանի նույնիսկ նոր գինը

© Sputnik / Asatur YesayantsСъемочная группа фильма "Землетрясение" в ереванском коньячном заводе "Арарат"
Съемочная группа фильма Землетрясение в ереванском коньячном заводе Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում քննարկումներ են գնում ալկոհոլի նվազագույն մանրածախ գինը բարձրացնելու մասին։ Սակայն հայկական կոնյակի պահանջարկը դրանից չի նվազի, համոզված է փորձագետը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանցիների կերուխումները Հայաստանի տնտեսության կարևոր բաղկացուցիչն են։ Հայաստանից արտահանվող կոնյակի 10 շշից 9-ը Ռուսաստան է գնում։

Այդ պատճառով էլ ինչ և որքանով են խմում Ռուսաստանում հարցը շատ կարևոր է կոնյակի գործարանների հարյուրավոր աշխատակիցների և խաղող աճեցնող տասնյակ հազարավոր գյուղացիների համար։ Շուկայի հերթական նորությունն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կարող է բարձրացնել ոգելից խմիչքների նվազագույն մանրածախ գինը։ Այն արվում է կեղծված ապրանքներից խուսափելու և բավարար քանակի ակցիզ հավաքելու համար։

Армянский коньяк - Sputnik Արմենիա
Կեղծ կոնյակը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մոտ 50%–ը. տնտեսագետ

Եթե գինը բարձրանա, հնարավո՞ր է, որ կոնյակի պահանջարկը նվազի, կամ այն փոխարինեն օղիով։

Գինը կարող է աճել, սակայն «ալկոհոլային զամբյուղը» ուժեղ փոփոխություններ չի կրի, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը։

Այսօրվա դրությամբ ալկոհոլի գինը երկրում նվազեցված է։ Ամբողջությամբ հաշվի չի առնվում մանրա–մեծածախ հավելագինը, այդ պատճառով էլ կոնյակը, ամենաքիչը 430-450 ռուբլի արժենալու փոխարեն, 370 ռուբլի արժե, իսկ օղին` 235-350-ի փոխարեն 200, նշում է փորձագետը։

Այդ պատճառով ալկոհոլը կթանկանա։ Սակայն հետաքրքիրն այն է, որ բաժակների պարունակությունը դրանից չի փոխվի։ Ինչո՞ւ։

Ռուսաստանում 2012-14 թվականներին որոշ սպառողներ սկզբունքորեն «կեղծված» խմիչք չեն գնում։ Նրանք մնացել են շուկայի օրինական հատվածում և գնում են մոտավորապես նույնը` անկախ գնից։

Այլ հարց է, որ Ռուսաստանում այսօր տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նվազել է, ինչպես և Հայաստանում։

«18-28 տարեկան երիտասարդների քանակը կրկնակի նվազել է, քան 10 տարի առաջ էր։ Պատճառը` 90-ականների ժողովրդագրական փոսն է։ Իսկ դա նշանակում է, որ սպառողների քանակը ևս նվազում է», – պարզաբանում է Դրոբիզը։

Այդպիսով, ավելի արդար գինը գրեթե չի ազդի շուկայի վրա։ Համենայնդեպս, սպառողը ավելի քիչ չի գնի։ Սակայն կպակասի կեղծված և օրինական, սակայն անորակ ապրանքը։

Կա իհարկե, ոչ օրինական վաճառվող ալկոհոլի զգալի սեգմենտ։ Սակայն ոչ այն պատճառով, որ մարդիկ ամեն գնով ուզում են հասնել շշին։ Պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանում օրինականը շատ թանկ է։

«Եթե ալկոհոլի գինը համեմատենք աշխատավարձերի, կենսաթոշակների կամ անաշխատունակության  նպաստների հետ, ապա Ռուսաստանում ալկոհոլը 8-10 անգամ թանկ է, քան Արևմտյան Եվրոպայում», – նշում է Դրոբիզը։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

Ժամանակ առ ժամանակ շուկայում ստուգումներ է անցկացնում Ռոսկաչեստվոն։ Սակայն արդյունքները գրեթե նույնն են լինում. ապրանքի 1/3–ը` գերազանց է, 1/3–ը` նորմալ, 1/3-ը` ցածրորակ։

«Ինչ ապրանք էլ ստուգեն, միջինացված պատկերն այդպիսինն է լինում։ Նույն կոնյակի հետ կապված` վերջին անգամ 25-30% խախտում են հայտնաբերել։ Ինչպես երևում է սա տեղավորվում է մեր սոցիալ–տնտեսական կյանքի ընդհանուր պատկերի մեջ», – ավելացրեց Դրոբիզը։

Նրա գնահատականների համաձայն` ռուսաստանցիները միջինում տարեկան 0,8–ական լիտր կոնյակ են խմում։ Իսկ Ռուսաստանի մաքսային կոմիտեի տվյալներով` 2017 թվականին հայկական կոնյակի ներմուծումը 25%–ով աճել է։

Եվրասիական միությանն անդամակցելուց հետո, հանրապետությունը մնում է դեպի Ռուսաստան կոնյակի արտահանման առաջատարը։

Լրահոս
0