ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը հաստատում է` Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն հունիսի 29-ին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18–ից աշխատանքային այցով գտնվում է արտերկրում։ Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ` հունիսի 27-ին Արմեն Սարգսյանն այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որն իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: