00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армении Армен Саркисян во время вручения премий деятелям науки и искусства (24 мая 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян во время вручения премий деятелям науки и искусства (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում իր 65–ամյակի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշում է իր ծննդյան 65 ամյակը։ Հոբելյանի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը ստանում է շնորհավորական ուղերձներ աշխարհի այլ երկրների ղեկավարներից։

ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Արմեն Սարգսյանը հանդիպեց հայ համայնքի հետ

«Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»,–ասված է Ռուսաստանի առաջնորդի ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նորսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործընկերության և համագործակցության վրա հիմնված 2 երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ ևս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Բելառուսի նախագահն էլ շնորհավորական իր ուղերձում նշել է, որ Արմեն Սարգսյանի անձնական և գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ուր են կորել Արմեն Սարգսյանի միլիոնները. նոր նախագահի ունեցվածքը

1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

ՀՀ 4–րդ նախագահը 1976-1990թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը:

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Ինչպես անցավ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր:

2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և այլն:

2013 —2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Լրահոս
0