ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:20-ին գրանցել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
