00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բիզնես սկսելու 5 պատճառ. սպասում ենք ներդրողներին

© Sputnik / Asatur YesayantsПроизводство игрушек в Армении
Производство игрушек в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան բեռներ տեղափոխելը դժվար է, «յուրայինների» շուկայում հայտնվելը` նույնպես, ընդհանրապես շատ բան է դժվար, բայց փորձել ենք դրականը գտնել մեր երկրում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Արդյոք հե՞շտ է գործ սկսել Հայաստանում։ Այստեղից դժվար է բեռներ տեղափոխելը, ինչը նաև շատ թանկ է։ Այստեղ (համենայնդեպս մինչև վերջերս) օտարներին հեռու էին պահում եկամտաբեր բիզնեսներից` կոնյակ, ջերմոց, միրգ-բանջարեղենի առք ու արտահանում։ Խորհրդային արդյունաբերությունից մնացել են միայն գործարանների կմախքների «կույր» պատերը` առանց տանիքի ու պատուհանի։

Ճիշտ է` դեռ կան էնտուզիաստներ, որոնք չեն վաճառել հաստոցները, շինությունը վարձակալության չեն հանձնել և շարունակում են աշխատել։ Եվ գուցե հենց այս մարդիկ են Հայաստանում բիզնես սկսելու գլխավոր պատճառը։ Նրանցից էլ կսկսենք։

Առաջինն ու գլխավորը. որսացեք պահը

Որսացեք պահը, քանի դեռ այստեղ մասնագետներ են մնացել։ «Նաիրիտ», Վանաձորի քիմկոմբինատ, ալմաստների մշակման գործարաններ… Նրանցից ոմանք մեկնում են, իսկ ոմանք էլ արդեն 70-ն անց են։ Երիտասարդ մասնագետներ էլ գրեթե չկան. ո՞վ կցանկանա մի մասնագիտություն սերտել, որը ոչ ոքի պետք չէ։

Ювелир Карине Аветисян - Sputnik Արմենիա
Կրակը սանձողը. ինչպես քաջ հայուհին ոսկերչության իր բիզնեսը հիմնեց

Քանի դեռ այդ մասնագետները չեն լքել երկիրը, ճիշտ ժամանակն է գալ այստեղ և վերականգնել նախկին գործարանները։ Ստիպված ենք զինվել համբերությամբ։ Չէ՞ որ արդյունաբերության ոլորտում ավելի երկար ժամանակ է պետք ծախսածը վերադարձնելու համար, քան առևտրի մեջ։ Սակայն ամենակարևորն այն է, որ այստեղ կան մարդիկ, որոնք սիրում են և կարողանում են աշխատել։ Իսկ դա ոչ մի գումարով հնարավոր չէ գնել։

20 տարվա ընթացքում այստեղ հայտնվել են ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր ՏՏ ձեռնարկություններ։ Աշխատում են շուրջ 10.000 մասնագետ։ Կան նաև այնպիսիք, ովքեր այլ մասնագիտություն են սերտում, բայց հետո նախանձելի հաջողությամբ փոխում են իրենց մասնագիտությունը։

Օրինակ են ծառայում ոչ միայն երիտասարդները, այլև ծերերը։ «Հրազդանմաշի», «Ավտոմատիկա» ԳՀԻ-ի, «Անալիտսարքավորման» և մի շարք այլ վայրերում, տնտեսության գրված ու չգրված օրենքների համաձայն, ոչինչ չպետք է մնար։ Սակայն ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ` կան մարդիկ, որոնք պահպանել են նախկին արտադրության գոնե որոշակի մասը։

Երկրորդ. գյուղատնտեսական ազատ հողեր

Մեկ բնակչությանը բաժին ընկնող գյուղատնտեսական հողերի քանակով Հայկական ԽՍՀ-ն Միությունում վերջին տեղում էր։ Փոքր հանրապետությունում պետք է տեղավորվեր և՛ տեղի բնակչությունը, և՛ Արևմտյան Հայաստանից եկած հարյուր հազարավոր մարդիկ։

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը

Միության փլուզումից հետո գյուղերում տների վրա սկսեցին կողպեքներ հայտնվել։ Կոլխոզը վերացավ, և դրա բոլոր թերությունների հետ մեկտեղ կորավ նաև ամենակարևոր արժանիքը` գյուղացիական աշխատանքից ստացվող ապրուստի երաշխավորված միջոցը։ Այժմ այն ամենամյա վիճակահանության է վերածվել. բախտդ բերեց` կապրես մինչև հաջորդ գարուն, չբերեց, բերք չեղավ` կհայտնվես վարկերի սարդոստայնում։ Իսկ մշտական անհանգիստ վիճակում ապրելուն ոչ բոլորն են պատրաստ։ Այդ պատճառով էլ անմշակ են մնում տասնյակ հազարավոր հեկտարներով հողերը։ Արարատյան դաշտավայրում փոքր-ինչ փրկում են պտղատու մրգի ծառերն ու խաղողի այգիները։

Իսկ լեռներում` Սիսիանում, Վարդենիսում, Աշոցքի շրջանում, հիանալի արոտավայրեր են մնացել։ Այստեղ լավ կլիներ ցեղային տնտեսություններ ստեղծել։ Շատ ջանքեր կպահանջվեն, բայց սպառման շուկա քիչ թե շատ կլինի։ Այս մասին` ստորև։

Երրորդ. վաճառելու տեղ կա

Սոցիալիզմի ժամանակաշրջանը, կրկնում ենք, անցավ։ Իսկ կապիտալիզմը վերին աստիճանի պրագմատիկ է. եթե չունես շուկա, չունես ապրանք։ Այդ պատճառով էլ պետք է կարողանաս ոչ միայն արտադրել, այլև վաճառել։

Հայկական միրգ-բանջարեղենի, գինու և կոնյակի հիմնական շուկան Ռուսաստանն է։ Եվրասիական միությանն անդամակցելն էլ թույլ է տալիս այնտեղ (իսկ հեռանկարում նաև ԵԱՏՄ մյուս երկրներ) ավելի հեշտությամբ արտահանել ապրանքները։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Ամուսնություն օտարերկրացու հետ, խոպան և մայրիշխանություն. 20-րդ դարի հայկական ընտանիքը

Ճիշտ է` կան նաև նոր շուկաներ, որոնք իրենց համար բիզնես են ստեղծում։ Վառ օրինակներից մեկը ծխախոտն է, որը մեծ ծավալներով (տասնյակ միլիոնավոր դոլարների) արաբական երկրներ են գնում։ Մեկ այլ օրինակ էլ փայլաթիթեղն է, որին բաժին է ընկնում Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման 70%-ը։ Երկու դեպքում էլ, տնտեսության օրենքներով, հաջողություն գրանցելը դժվար էր պատկերացնել. հումքն այստեղ է հասնում տասնյակ հազարավոր կմ-ից, պատրաստի ապրանքն էլ նույնքան հեռու է գնում։ Բայց ստացվեց։

Չորրորդ. մաքուր ջուր

Ինչո՞ւ։ Որովհետև առանց ջրի կյանք չկա։ Այդքան էլ գիտական բացատրություն չէ, բայց ճշմարիտ է։ Եթե ջուրը լրացուցիչ մաքրման կարիք չունի, այստեղ ավելի հեշտ է սննդային արտադրություն կազմակերպելը, բացի այդ զբոսաշրջիկներին էլ զարմացնելու բան կա։

Հինգերորդ. հանցավորության ցածր մակարդակ

Հայաստանում փողոցային հանցագործությունը համեմատաբար ցածր է, նշանակում է` լրացուցիչ միջոցներ հարկավոր չեն սեփական ձեռնարկությունը պաշտպանելու և կողոպուտից ապահովագրելու համար։ Կարելի է ասել, որ 90-ականների փողոցային «ռեկետը» վերացել է։

Իհարկե, քիչ չեն նաև թերությունները. լրագրական սովորության համաձայն կարելի է և՛ 5, և՛ 25 թերություն գտնել։ Բայց կան մարդիկ, ովքեր կարողանում են, իսկ ամենակարևորը` պատրաստ են դժվարությունները կրել սեփական ուսերին։

Լրահոս
0