00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը

© Sputnik / Asatur Yesayants8 марта в Ереване
8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կինը բիզնեսից չի վախենում, վախենում է բիզնեսի պատճառով երեխաներին մայրական քնքշանքից զրկելուց։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. 1990-ականների Հայաստանում, բանուկ փողոցներում ու մարդաշատ վայրերում հաճախ կարելի էր տեսնել տարադրամի փոխանակումով զբաղված տղամարդկանց։ «Դոլար առնեմ դրամով» բղավող ձայների մեջ այդ տարիներին տարօրինակ ու նույնիսկ անհավանական կլիներ կնոջ ձայն լսելը։

Բայց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Լուսինե Չալաբյանը 1995թ-ին այլ աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձերից հետո որոշեց հենց այդ «տղամարդկային» գործով զբաղվել։

«Որոշեցի տարադրամի կետ բացել, փորձեցի ու ժամանակը ցույց տվեց, որ ստացվեց»,- պատմում է Լուսինեն, որն այսօր արդեն տարադրամի փոխանակման մի քանի կետ ունի։

Բիզնեսի այս բնագավառում նա առ այսօր միակ կինն է, և աշխատանքի իր մոտ Լուսինեն միայն կանանց է ընդունում` 40-50 տարեկանից բարձր տարիքի, որովհետև սեփական փորձով գիտի` ինչ է նշանակում լինել գործազուրկ կին։

© SputnikԼուսինե Չալաբյան
Предприниматель Лусинэ Чалабян - Sputnik Արմենիա
Լուսինե Չալաբյան

Լուսինեն երիտասարդ տարիքում կորցրել է ամուսնուն, միայնակ մեծացրել որդուն ու փորձել այնպես անել, որ իր աշխատանքը երեխային չզրկի անհրաժեշտ մայրական սիրուց։

Տղամարդկանց բիզնես աշխարհում հայ գործարար կանայք վստահեցնում են, որ իրենց մեկուսացած ու օտար չեն զգում։ Կին գործարարը Հայաստանում արդեն որևէ մեկին չի զարմացնում։

Կանանց պայուսակների արտադրությամբ զբաղվող Աննա Պիվազյանն իր բիզնեսը հիմնել է ավելի քան 15 տարի առաջ։ Բայց վստահեցնում է, որ այն ժամանակ ևս որևէ յուրահատուկ վերաբերմունք չի զգացել։

Նրա խոսքով, գործարար հայուհու համար հիմնական դժվարությունը ոչ թե բիզնեսով զբաղվելն է, այլ բիզնեսն ու ընտանիքը համատեղելը։

«Մենք միայն բիզնեսով չենք զբաղվում, մեզ վրա նաև ամուսինների, երեխաների հոգսն է,- ասում է երկու երեխաների գործարար մայրիկը,-մեր հոգսն ավելի շատ է, փորձում ենք հասցնել և՛ աշխատանքը, և՛ ընտանիքը, և՛ այնպես անել, որ երկուսն էլ չտուժեն»։

Աննա Պիվազյանն այսօր ընդլայնել է իր բիզնեսը` մի քանի արտադրամաս ու խանութներ բացելով հայաստանյան տարբեր վայրերում։

© SputnikԱննա Պիվազյան
Предприниматель Анна Пивазян - Sputnik Արմենիա
Աննա Պիվազյան

Մարտի 8-ը մեր զրուցակից գործարար կանայք սիրում են, քանի որ կնոջը հատուկ սրտի թրթիռով են սպասում շնորհավորանքների ու ծաղիկների։ Բայց ամենից շատ այդ օրը սիրում են այն պատճառով, որ հայ կանայք գեղեցկանում են, կյանքը լցվում է սիրով ու ծաղիկներով, և բոլոր կանանց աչքերում փայլ, դեմքին` ժպիտ է հայտնվում։

Լրահոս
0