00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Realpolitik–ը հաղթանակել է. Թուրքիան ամեն դեպքում ստացավ F-35 կործանիչները

CC BY 2.0 / Forsvarsdepartementet / Testflyging av første norske F-35Истребитель-бомбардировщик пятого поколения F-35
Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
F-35–ի մատակարարումը երկարաժամկետ նախագիծ է, որը կորոշի Վաշինգտոնի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության դինամիկան տասնամյակների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Անկախ ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև վերջին ամիսներին առկա լարվածությունից ` Անկարային նորագույն F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ գործարքն իրականություն դարձավ։

Տեխասի Ֆորտ Ուերտ քաղաքում հունիսի 21-ին տեղի ունեցավ երկու օդանավերի փոխանցման պաշտոնական արարողությունը։ Կործանիչներն ուղղվելու են Արիզոնայում գտնվող ՌՕՈՒ–ի Լյուկ ռազմակայան։ Այնտեղ մեկ տարվա ընթացքում թուրք օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը ուսուցում են անցնելու։ Այնուհետև մարտական մեքենաները կհամալրեն զորքերը և կտեղակայվեն Մալաթիա գավառի Ակչադագ ավիակայանում։

Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա
Ամերիկյան պարեր` С-400–ի շուրջ. Վաշինգտոնը Թուրքիային առանց ինքնաթիռների կթողնի՞

Երկու կործանիչների փոխանցման գործընթացին նախորդել են կողմերի միջև մի քանի ամիս տևած վեճերը։ Ամերիկյան օրենսդիրները նույնիսկ սպառնացել են ձախողել գործարքը։ ԱՄՆ սենատը հունիսի 18-ին հավանության արժանացրեց 2019 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի իր տարբերակը, որը նախատեսում է դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրին։ Պատճառը Թուրքիայի Ռուսաստանից գնած С-400 ԶՀՀ ։

Այնուամենայնիվ, ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը, վերջնական որոշում կայացնելու ժամանակ հաղթանակեց realpolitik–ի սկզբունքը։ F-35 գործարքը խոշոր նախագիծ է, որտեղ Թուրքիան ոչ միայն պարզապես գնորդ է, այլ մասնակցում է դրա մշակմանը։ Սենատի որոշումը Հարությունովը գնահատում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու տարր` նպատակ ունենալով, որ Թուրքիան վերանայի իր արտաքին քաղաքական որոշ մոտեցումներ։ ԱՄՆ–ն նաև դժգոհ է սիրիական հարցով Ռուսաստանի և Իրանի հետ Թուրքիայի համագործակցությունից և Մոսկվայի հետ ռազմարդյունաբերական համալիրի գծով փոխգործակցությունից։

«Սակայն, եթե ԱՄՆ–ն վերջնականապես արգելափակեր կործանիչների մատակարարումը Թուրքիա, ապա նրանք այդպիսով մեծ ֆինանսական վնաս կհասցնեին նաև իրենց։ Եվ պատահական չէ, որ Պենտագոնը բազմիցս կողմ է արտահայտվել այդ գործարքին։ F-35–ի մատակարարումները կարևոր գործոն է, որը տասնամյակների հեռանկարում Թուրքիային կապում է ԱՄՆ–ին և նրան ՌԱՀ–ին», – ասաց Հարությունովը։

Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Ո՞վ առաջինը կստանա ռուսական նոր կործանիչները. Հայաստա՞նը, Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան

Անկարան, ըստ էության, կարողացավ միաժամանակ նստած մնալ երկու աթոռի վրա` պահպանելով ավանդական համագործակցությունը ԱՄՆ–ի հետ և ի դեմս Ռուսաստանի խոշոր ռազմատեխնիկական գործընկեր ստանալով։ Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, Մոսկվայի հետ համագործակցությունն ավելի շուտ լոկալ բնույթ է կրում, այն դեպքում, երբ ԱՄՆ–ի կողմից F-35 մատակարարումը խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը լուրջ ազդեցություն կունենա Վաշինգտոնի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության դինամիկայի վրա։ Սակայն, թուրքերը հետագայում ևս շարունակելու են խուսանավել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև, կարծում է ռազմական վերլուծաբանը։

F-35–ի 100 միավորի մատակարարման մասին պայմանագիրն ամբողջությամբ կիրականացվի մոտ մեկ տասնամյակի ընթացքում։ Ավելի շատ ժամանակ կպահանջի անձնակազմին և ենթակառուցվածքները սպասարկող օդաչուներին նախապատրաստելը։

Պայմանագրի համաձայն` Անկարան ընդամենը 100 հատ F-35 կործանիչ է ստանալու։ Ավելի վաղ Թուրքիան ՌՕՈՒ–ի վերազինման ծրագրին մասնակցելու համար իրեն բաժին ընկնող 11 մլրդ դոլարից արդեն 800 մլն դոլարը վճարել է։

Լրահոս
0