00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան պարեր` С-400–ի շուրջ. Վաշինգտոնը Թուրքիային առանց ինքնաթիռների կթողնի՞

CC BY 2.0 / Forsvarsdepartementet / Testflyging av første norske F-35Истребитель-бомбардировщик пятого поколения F-35
Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ ՌՕՈՒ–ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ եթե Թուրքիան գնի ռուսական С -400 համակարգերը, Անկարան կարող է զրկվել ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունից, իսկ F-35–ի գործարքն էլ կխափանվի։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու ԱՄՆ-ի հնարավոր մերժումը շարունակում է թուրք-ամերիկյան օրակարգի կենտրոնական թեմաներից մնալ։ Հիշեցնենք` այդ քննարկումը սկսվեց, երբ Թուրքիայի իշխանությունը հայտնեց, որ որոշել է Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ գնել։ Անկարայի «աղաղակող լկտիությունը» Վաշինգտոնի սրտով չէր, քանի որ համարձակություն էր հայտնել Ռուսաստանից գնել այնպիսի լուրջ զենք, որը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգում։

Зенитно-ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Ռուսաստանն ամերիկացիներին կարող է C-400 «Տրիումֆ» վաճառել. «Ռոստեխի» ղեկավար

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ եթե Թուրքիան գնի ռուսական С —400 համակարգերը, Անկարան կարող է զրկվել ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունից, իսկ F-35-ի գործարքն էլ կխափանվի։ Իսկ վերջերս ամերիկյան դեմոկրատ սենատորների մի խումբ դիմել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ` պահանջելով պարզաբանել` չարժի արդյոք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ այն բանի համար, որ պատրաստվում է Ռուսաստանից С —400 համալիր գնել։

ԱՄՆ-ի հետ գործարքի խափանման հնարավորությունը չի հերքել նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրը։ Մինչդեռ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին ավելի լավատեսորեն է տրամադրված։ Նրա խոսքով`Թուրքիայի ու Ռուսաստանի համաձայնությունը չի անդրադառնա ամերիկյան մատակարարումների գործարքի վրա, քանի որ այդ երկու թեմաներն իրար հետ կապ չունեն։

Քաղաքագետ ու ամերիկագետ Արեգ Գալստյանի կարծիքով` Սենատը զուտ տեխնիկապես իսկապես կարող է արգելափակել մատակարարումը, քանի որ ցանկացած մատակարարում հաստատվում է Սենատի զինված ուժերի հարցերի կոմիտեում և միջազգային գործերի կոմիտեում։

«Տեսականորեն այդ կոմիտեներից յուրաքանչյուրը կարող է արգելափակել կործանիչների մատակարարումը։ Բայց սա` տեսականորեն։ Գործնականում գործարքի խափանման հավանականությունը շատ փոքր է։ Քանի որ խոսքը ոչ թե պարզապես ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության մասին է, այլև Lockheed Martin կորպորացիայի շահերի։ Տվյալ կորպորացիան ամերիկյան օդային տեխնիկայի խոշորագույն մատակարարն է։ Այն վաղուց է համագործակցում Թուրքիայի հետ, Սենատում լուրջ լոբբիստներ ունի», — ընդգծեց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նրա խոսքով` միջազգային կամ պաշտպանական քաղաքականությամբ զբաղվող կոմիտեների սենատորների կեսից ավելին (մոտ 70%) այս կամ այն չափով այդ կորպորացիայի լոբբիստներն են։

«Այլ հարց է, որ Պենտագոնը կարող է վետո դնել Թուրքիային կործանիչներ մատակարարելու վերջնական որոշման վրա։ Եթե Պենտագոնը որոշի, որ այդ մատակարարումը հակասում է ԱՄՆ-ի ազգային շահերին, կարողանա հիմնավորել ու համապատասխան հարցում ուղարկել Սենատ, այդ ժամանակ, այո, մատակարարումը կարող է խափանվել։ Բայց հիմա ես պատճառ չեմ տեսնում, որ Պենտագոնը կիրառի վետոյի իր իրավունքը», —ասաց Գալստյանը։

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների ամբողջ ընթացքում Վաշինգտոնը միայն մեկ անգամ է էմբարգո կիրառել Անկարային պաշտպանական մթերք մատակարարելու համար` հեռավոր 1974 թվականին, երբ թուրքերն օկուպացրել էին Հյուսիսային Կիպրոսը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и начальник Генерального штаба ВС Турции Хулуси Акар на 92-й годовщине дня Республики (29 октября 2015). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ռուսական փրկօղակ Անկարայի համար. պատրա՞ստ է Թուրքիան հարաբերությունները խզել ՆԱՏՕ–ի հետ

«Չեմ կարծում, որ իրավիճակն այնքան լուրջ է, որ ԱՄՆ-ն կրկին որևէ պատժամիջոցների դիմի։ Գուցե Վաշինգտոնն ամեն դեպքում ռուս-թուրքական գործարքին հակազդելու ինչ-որ միջոցներ ձեռնարկի։ Ամերիկացիները ցանկության դեպքում կարող են այլ, Թուրքիայի համար ավելի զգայուն ոլորտներ գտնել», — կարծում է նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում ռուսական և թուրքական ներկայացուցիչները С-400-ի մատակարարման վարկային համաձայնագիր էին ստորագրել։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հայտարարության համաձայն`Անկարան գնում է այդ համալիրի երկու մարտկոց, որոնք սպասարկելու է թուրքական անձնակազմը։ Պայմանագրի արժեքը 2.5 մլն դոլար է գնահատվում։ Միևնույն ժամանակ կողմերն այդ ոլորտում տեխնոլոգիական համագործակցության մասին համաձայնություն էին ձեռք բերել Թուրքիայում զենիթահրթիռային համալիրների արտադրության զարգացման համար։

Ինչ վերաբերում է F-35-ին, ապա Անկարան ծրագրում է երկարատև հեռանկարում մինչև 100 միավոր մարտական մեքենա գնել։ Առաջին մատակարարումները պետք է սկսվեին արդեն այս տարի։

Լրահոս
0